Մաքսիմ Տանկ
Մաքսիմ Տանկ բելառուս․՝ Максім Танк | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 4 (17), 1912 |
Ծննդավայր | Պիլկովշչինա, Վիլեյսկի շրջան, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 7, 1995[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Մինսկ, Բելառուս |
Գերեզման | Miadzieĺski rajon |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրող, բանաստեղծ, մանկագիր, քաղաքական գործիչ, խմբագիր և լրագրող |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրթություն | Վիլնյայի բելառուսական գիմնազիա |
Ժանրեր | բանաստեղծություն |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ, Communist Party of Byelorussia? և Communist Party of West Belarus? |
Աշխատավայր | Q9374384? |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Մաքսիմ Տանկ, (բելառուս․՝ Максiм Танк, ի ծնե` Եվգենի Իվանովիչ Սկուրկո [Евгений Иванович Скурко], սեպտեմբերի 4 (17), 1912, Պիլկովշչինա, Վիլեյսկի շրջան, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 7, 1995[1], Մինսկ, Բելառուս), բելառուս բանաստեղծ, ԲԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1968), ԲԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1972), սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։
Եղել է Արևմտյան Բելառուսիայում հեղափոխական շարժման գործունյա մասնակից, ինչ համար բազմիցս բանտարկվել է։ «Էտապներում» (1936), «Լոռամրգու գույն» (1937), «Կայմի տակ» (1938) բանաստեղծությունների ժողովածուները նվիրված են «հայրենի երկրի ազատագրման համար աշխատավոր զանգվածների պայքարին»։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ճակատային և պարտիզանական մամուլի աշխատակից։ Այդ ժամանակի ստեղծագործություններից են «Յանուկ Սյալիբան» (1942) պոեմը, «Սրեք զենքերը» (1945) և «Կրակե երկնակամարի միջով» (1945) բանաստեղծությունների ժողովածուները։ Հեղինակ է նաև «Որպեսզի իմանան» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948), «Քարի, երկաթի և ոսկու վրա» (1951), «Կայծակի հետքը» (1957), «Հացն իմ հանապազօրյա» (1962, Յանկա Կուպալայի անվան ԲԽՍՀ պետական մրցանակ, 1966), «Մի կում ջուր» (1964), «Օրացույցի թերթիկներ։ Օրագրային գրառումներ» (1970), «Եղիցի լույս» (1972) և այլ գրքերի։
Տանկի պոեզիայի բնորոշ գծերն են ռոմանտիկական վեհ պաթոսի և աշխարհի կոնկրետ-զգայական ընկալման զուգորդումը, ինտելեկտուալ լայն մտահորիզոնը[փա՞ստ]։ Տանկի շատ բանաստեղծություններ թարգմանվել են հայերեն։
Եղել է նաև ԽՍՀՄ 8-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ 1978 թվականին արժանացել է Լենինյան մրցանակի։ 1966 թվականին ընտրվել է ԲԽՍՀ ԳԱ վարչության առաջին քարտուղար։ Պարգևատրվել է Լենինի 3, «Հոկտեմբերյան հեղափոխության» և 4 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Տանկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 566)։ ![]() |
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 7 մահեր
- 1995 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բելառուս գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Բելառուս բանաստեղծներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային խմբագիրներ
- 20-րդ դարի խմբագիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Բելառուս մանկագիրներ
- Բելառուս լրագրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- 20-րդ դարի լրագրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Բելառուս թարգմանիչներ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք նամականիշերի վրա
- Խորհրդային մանկագիրներ
- Բելառուսի քաղաքական գործիչներ