Կուլիկովոյի ճակատամարտ
Jump to navigation
Jump to search
Կուլիկովյան ճակատամարտ 1380 թ., ռուսական զորքերի ճակատամարտը Կուլիկովո դաշտում Ոսկե Հորդայի խան Մամայի դեմ՝ Վլադիմիրի և Մոսկվայի մեծ իշխան Դմիտրի Դոնսկոյի ղեկավարությամբ։ 1378 թ.-ին Բեգիչի թաթար, զորքերը պարտվեցին ռուսներից։ Մամայը որոշեց խափանել Ռուսիայի աճող հզորությունը և 100—150 հազար զորքով շարժվեց Ռուսիա։ Դ. Դոնսկոյը ավելի քան 10 հզ. զորքով սեպտեմբերի 8-ին Դոնի աջ ափին ճակատամարտ տվեց և հաղթանակ տարավ։ Կուլիկովյան ճակատամարտը պատմական մեծ նշանակություն ունեցավ մոնղոլ-թաթարական լծի դեմ ռուս և այլ ժողովուրդների պայքարում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 716)։ ![]() |