Մամայ (, Հին Ղրիմ - 1380, Թեոդոսիա), թաթար զորապետ, Ոսկե հորդայի կառավարիչ։ Արշավել է Ռուսիա, մեծ վնասներ հասցրել Ռյազանի (1373 և 1378 թվականներ), Նիժնի Նովգորոդի (1378 թվական) իշխանություններին։ Փորձել է ներխուժել Մոսկվայի իշխանություն, իսկ Կուլիկովոյի ճակատամարտում գլխովին ջախջախվել է։ Հարկադրված իշխանությունը զիջել է Լենկթեմուրի դրածո Թողթամիշին և փախել Կաֆա (Թեոդոսիա), որտեղ և սպանվել է։