Թողթամիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թողթամիշ, (ծն. թ. անհտ. – մահ. 1406), Ոսկե Հորդայի խան 1380-ից: Կուլիկովոյի ճակատամարտում (1380) թաթար մոնղոլների պարտությունից հետո ձգտել է վերականգնել Ոսկե Հորդայի հզորությունը և հպատակեցնել Ռուսաստանը: 1382-ին արշավել է հյուսիս–արևելյան Ռուսիա, խաբեությամբ գրավել Մոսկվան և հիմնահատակ ավերել այն: 1384-ին Թողթամիշի զորքերը ներխուժել են Անդրկովկաս: Սյունիքով անցնելիս (1385) գրավել են Որոտան ամրոցը, մեծ ավերածություններ գործել Վայոց ձորում: Թողթամիշի երկու մասից բաղկացած զորքը միավորվել է Ղարաբաղում, ապա Շիրվանի վրայով վերադարձել Դաշտ–ի Ղփչաղ, իր հետ տանելով 200 հզ. գերի, որոնց մեջ տասնյակ հազարավոր հայեր՝ Պարսկահայքից, Սյունիքից, Արցախից: 1395-ին Թողթամիշ պարտվել է Լենկթեմուրից և կորցրել Վոլգայից արևելք ընկած տիրույթները: Կյանքի վերջին տարիներին իշխանության համար պայքարել է Թեմիր–Խութլուղի (Անդրվոլգյան խան) դեմ: Թողթամիշին սպանել է Սիբիրի խան Շադիբեկը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 197 CC-BY-SA-icon-80x15.png