Պավել Պոպովիչ
Պավել Ռոմանովիչ Պոպովիչ (հոկտեմբերի 5, 1930[1][2][3][…], Ուզին, Բելայա Ցերկովի շրջան, Կիևի մարզ - սեպտեմբերի 29, 2009[4][2] կամ սեպտեմբերի 30, 2009[5], Գուրզուֆ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա)), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, գնդապետ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1962-1974), Ավիացիայի գեներալ-մայոր (1976), տեխնիկական գիտությունների թեկնածու։ ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ն․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1968)։ Տիեզերագնացների ջոկատում է 1960 թվականից։ 1962 թվականի օգոստոսի 12-15-ը, Ա․ Գ․ Նիկոչանի հետ, խմբային թռիչք է կատարել «Վոստոկ-4» տիեզերանավով, որը 70 ժ 44 րոպում Երկրի շուրջը կատարել է 48 պտույտ։ 1974 թվականի հուլիսի 3—19-ը, Յու․ Պ․ Արտյուխինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-14» տիեզերանավով։ Հուլիսի 5-ին «Սոյուզ-14» տիեզերանավը կցվել է 1974 թվականի հունիսի 25-ից ուղեծրում գտնվող «Սալյուտ-3» գիտակայանին։ Համատեղ թռիչքը տևել է 15 օր։ Երկու թռիչքների ընթացքում Պոպովիչը տիեզերքում եղել է 18 օր և 16 ժամ 14 րոպե։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Попович Павел Романович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.collectspace.com/news/news-093009b.html
- ↑ 5,0 5,1 5,2 Find A Grave — 1995.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 381)։ ![]() |
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Սեպտեմբերի 29 մահեր
- 2009 մահեր
- Սեպտեմբերի 30 մահեր
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Օդաչուներ
- Խորհրդային տիեզերագնացներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- Կաթվածից մահացածներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- Խորհրդային տիեզերագնաց-օդաչուներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Անձինք նամականիշերի վրա
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին