Վլադիսլավ Վոլկով
| Վլադիսլավ Վոլկով ռուս.՝ Владислав Волков | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | նոյեմբերի 23, 1935[1][2][3] |
| Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
| Մահացել է | հունիսի 30, 1971[1] (35 տարեկան) |
| Մահվան վայր | Սոյուզ 11 կամ ցածր մերձերկրյա ուղեծիր |
| Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
| Մասնագիտություն | տիեզերագնաց, ճարտարագետ և գրող |
| Աշխատատու | Էներգիա |
| Պարգևներ և մրցանակներ | |
Վլադիսլավ Նիկոլաևիչ Վոլկով (ռուս.՝ Владисла́в Никола́евич Во́лков, նոյեմբերի 23, 1935[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - հունիսի 30, 1971[1], Սոյուզ 11 և ցածր մերձերկրյա ուղեծիր), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1969 թվականի հոկտեմբերի 22–ին և 1971 թվականի հունիսի 30)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (1959)։ 1969 թվականի հոկտեմբերի 12–17-ին Անատոլի Ֆիլիպչենկոյի և Վիկտոր Գորբատկոյի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-7» տիեզերանավ-արբանյակով։ Տիեզերանավի անձնակազմն իրականացրել է մեկօրյա խմբային թռիչք «Սոյուզ-6» և երեքօրյա խմբային թռիչք «Սոյուզ-6» ու «Սոյուզ-8» տիեզերանավերի հետ։
1971 թվականի հունիսի 6-ին, Գեորգի Դոբրովոլսկու և Վիկտոր Պացաևի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-11» տիեզերանավով։ Հունիսի 7-ից թռիչքն ընթացել է 1971 թվականի ապրիլի 19–ից շուրջերկրյա ուղեծրում գտնվող «Սալյուտ» գիտակայանի հետ համատեղ։ Հունիսի 30-ին, թռիչքի ծրագիրն ավարտելուց հետո Երկիր վերադառնալիս, Վոլկովը և «Սոյուզ-11»-ի անձնակազմի մյուս անդամները զոհվել են։
Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Волков Владислав Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 489)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Վոլկով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 30 մահեր
- 1971 մահեր
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ տիեզերագնացների մասին
- Խորհրդային տիեզերագնացներ
- Ռուս տիեզերագնացներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- Խորհրդային տիեզերագնաց-օդաչուներ
