Վաչագան (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վաչագան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Այլ անվանումներՎաչաքենդ, Վեչագան, Վեղաքենտ, Վչքան, Վըչգան, Քյարխանա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)

Վաչագան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապան քաղաքից մոտ 6 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ լեռան ստորոտին, Վաչագան գետի ակունքի մոտ։

Նախկինում ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ 1930-ական թթ. Վաչագան Վերինը և Վաչագան Ներքինը ձուլվեցին, իսկ հետագայում երկուսը միասին մտել են Կապանի շրջանագծի մեջ մեկ անվան տակ՝ Վաչագան[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագյուղացիների հուշերից օգտվելով, Հրաչ Նուրիջանյանը «Վաչագան» գրում հայտնում է, որ շրջակա փոքր բնակավայրերից ձևավորվել է գյուղը։ Այդ բնակավայրն էին Քոլը, Պեյին ձորը, Ղուրչիկը, Ղրբանցը։ Մի առաջնորդ Վաչագան անունով հավաքել է այդ բնակավայրերի բնակիչներին, նրանց բնակեցրել այս գեղատեսիլ ու անառիկ վայրում և կոչել իր անունով։

Գյուղը անվանի գերդաստանների հայրենիք է այստեղ հիմնավորվել ու գործել են Նուրիջանյանները, Վեզիրյանները, Ղազարյանները, Ղոնյանները, Նազարեթյանները։ Նուրիջանյանները հայտնի առևտրականներ են եղել, նրանց քարավանները հասել են Միջին Ասիա, Հյուսիսային Կովկաս[2]։

1878 թվականից գյուղում գործել է մասնավոր դպրոց։ Դասերը ընթանում էին Ալեքսանդր Նուրիջանյանի տանը։ Ուսումը վաչագանցիների համար հրատապ պահանջ էր դարձել. յուրաքանչյուր վաչագանցի հետևում էր լուսավորության գործին, ցանկանում կրթություն ստանալ։ Գյուղացիներից մեկը դպրոց կառուցելու համար գյուղի հարավային մասում նվիրեց մի կտոր հողաբաժին։

1913 թվականին եկեղեցու ունեցած 2500 ռուբլով բաքվաբնակ Փարսադան Նուրիջանյանի նախաձեռնությամբ և հոգաբարձուների խորհրդի հանգանակած միջոցներով շահագործման հանձնվեց դպրոցի մասնաշենքը։ Նոր մասնաշենքը 1927 թվականին կառուցվեց իրանաբնակ վաչագանցի Արսեն Նուրիջանյանի միջոցներով[3]։

Ըստ Ղևոնդ Ալիշանի, նոր հարկացուցակով (1781 թ.) Վաչագանը Տաթևի վանքին տալիս էր 2200 դահեկան պտղի հարկ[4]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ աշխարհամարտում զոհված վաչագանցիներին նվիրված հուշարձան, կառուցվել է 1968 թ.
  • Սոս Նուրիջանյանի արձանը
  • Հացին աղբյուր, գտնվում է հին Քոլվա գյուղատեղիում
  • Բալնոյ աղբյուր, գտնվում է Հացին աղբյուրի մոտ
  • Քամ խաչ, գտնվում է գյուղից ներքև, Վաչագան գետի ափին
  • X-XI դդ. եկեղեցի, գտնվում է հին Քոլվա գյուղատեղիում
  • Քարայր-ուխտատեղի, որի մուտքի մոտ կան խաչքարեր
  • Միաթռիչք կամուրջ, որը կապում է Վաչագանը Բաղաբուրջի հետ (կառուցվել է 1870 թ. գտնվում է Վաչագան գետի վրա)
  • Արցախյան պատերազմում զոհված վաչագանցիներին նվիրված հուշաղբյուր, որը գտնվում է գյուղի կենտրոնում (1995 թ.)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Նուրիջանյանի արձանը (քանդակագործ՝ Մարատ Նուրիջանյան)
Նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին հուշարձան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան. Vol. 4. էջ 763.
  2. «Վաչագան. Կապանի գյուղաշխարհը».
  3. «1878 թվականից Վաչագան գյուղում, որը գտնվում է Խուստուփ լեռան ստորոտին, գործել է մասնավոր դպրոց».
  4. «Վաչագան».