Խուստուփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խուստուփ (այլ կիրառումներ)
Խուստուփ
Mount Khustup - Խուստուփ լեռ 08.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
ԼեռնաշղթաԽուստուփ-Կատարի լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից3206 մետր
##Խուստուփ (Հայաստան)
RedMountain.svg
Կոորդինատներ: 39°8′8.0000001016111″ հս․ լ. 46°19′53.000000100407″ ավ. ե. / 39.135555555583778187° հս․. լ. 46.33138888891677709° ավ. ե. / 39.135555555583778187; 46.33138888891677709

Խուստուփ, Խստուփ, Խուսդուփ, Խուստուպ, Խուստուֆ, Կուստուփ[1], լեռնագագաթ Հայաստանի հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռներում[2]։ Բարձրությունը 3201[3] մետր է։

Կազմված է պորֆիրիտներից, կրաքարերից և մերգիլիտներից, որոնք մերկացած են ժայռերի, քարափների և քարաբեկորային կուտակումների ձևով։ Տիրապետում են սառնամանիքային հողմահարումներն ու ծանրահակ պրոցեսները։ Կան ալպյան մարգագետիններ: Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը[4]։ Խուստուփ լեռան լանջին է թաղված հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհը[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 825 — 992 էջ։
  2. Սյունիքի մարզի մասին Խուստուփ Հեռուստաընկերության կայքում
  3. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 57 — 150 էջ։
  4. Կապան քաղաքի պաշտոնական կայքը
  5. Գարեգին Նժդեհ (1886-1955)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 102 CC-BY-SA-icon-80x15.png