Սուրբ Գևորգ եկեղեցի (Կանաչուտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
St Gevorg, Kanachout, Ararat Region (20).JPG
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արարատի մարզ, Կանաչուտ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ20-րդ դար
Հիմնադրված1908

Սուրբ Գևորգ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Կանաչուտ գյուղում։ Ընդգրկված է Կանաչուտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Կանաչուտ գյուղի մեջ։ Կառուցվել է 1908 թվականին։ Ուղղանկյուն հատակագծով, արևելքից արևմուտք ձգված, երկթեք տանիքով կառույց է։ Արևելյան կողմում ավագ խորանն է՝ կից ավանդատներով։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում։ Կառույցի անկյունները հարդարված են կիսասյուներով։ Եկեղեցու հարավային պատին ագուցված է 12-13-րդ դարերի խաչքար։ Կառուցված է տեղական գորշ տուֆով։ Եկեղեցին չի գործել 1937 թվականից։

Հիմնովին վերակառուցվել է 2007 թվականին, տեղաբնակ ՀՀ ոստիկանության պետ (2008-2011 թթ.) Ալիկ Սարգսյանի հովանավորությամբ։ 2007 թվականի ապրիլի 14-ին Նավասարդ սրբազանը վերաօծել է Կանաչուտ գյուղի վերակառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին։ Վերակառուցման հեղինակը ճարտարապետ Հակոբ Բաբախանյանն է։ Եկեղեցու արևմտյան պատին զետեղված է արձանագրություն եկեղեցու վերակառուցման մասին[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներսիսյան Խ., Դավթյան Ն., Կանաչուտ, Երևան, 2009։
  • Հակոբյան Ս., Արարատի մարզ, Երևան, 2010։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 3.51/2