Հարսնասար, Գյալինգայա, Գյալինկայա, Գյալինղայա, Կելինկայա, լեռնագագաթ ՀայաստանիՎայոց ձորի մարզի և ԱդրբեջանիՆախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանագլխին, Վայքի լեռնաշղթայում։ Բարձրությունը 2773 մ։ Կազմված է կրաքարերից, մերգելներից, ավազաքարերից։ Վերին մասերը ձածկված են փարթամ արոտավայրերով, իսկ ցաձրադիր լեռնալանջերը խոտահարքներ են։ Բուսածածկույթը լեռնատափաստանային է։ Գնիշիկ գյուղից 4 կմ։ Ըստ ավանդության՝ պատերազմի ժամանակ աեսնելով, որ սարի սաորոտում տեղի ուեեցող մարտում զոհվել է իր սիրաձ տղան, աղջիկն իրեն սարից գցում է ցած և զոհվում է։ Իբր այդ պատճառով սարը կոչվել է է Հարսնասար[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 73 — 150 էջ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։