Jump to content

Վայքի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայքի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան[1] և  Ադրբեջան
Վարչատարածքային միավորՎայոց Ձորի մարզ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)2503 մետր
Երկարություն70 կմ
Մեծագույն գագաթԳոգի[1]
Քարտեզ
Քարտեզ

Վայքի լեռներ, Դարալագյազի լեռնաշղթա, Հայոցձորի լեռնաշղթա, Հարավային Դարալագյազի լեռնաշղթա, Վայքի լեռնաշղթա, Վայոց ձորի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի հարավարևմտյան մասում, Զանգեզուրի լեռնաշղթայի արևմտյան լեռնաճյուղը։ Տ-աձև ձգվում է զուգահեռականին մոտ ուղղությամբ։

Ունի ծալքաբեկորավոր կառուցվածք։ Կազմված է կրաքարերից, կրաքարային մերգելներից, ավազաքարերից, կոնգլոմերատներից, հյուսիս-արևելքում՝ անդեզիտներից, դացիտլիպարիտներից։

Երկարությունը 64 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3120 մ (Գոգի լեռ)[2][3], հայտնի են նաև այլ լեռներ (օրինակ՝ Ամերուտ, Գյալինկայա[4] և այլն)։ Արևմտյան մասը աստիճանաբար ցածրանում, ճյուղավորվում և ձուլվում է Նախիջևանի հարթավայրին։ Կան մինչև 150 մ բարձրության էքստրուզիվ, կոնաձև գմբեթներ։

Հյուսիսային լանջը էրոզիոնդենուդացիոն աստիճաններով ցածրանում է դեպի Արփայի հովիտը։ Կան քարայրեր։ Հարավային և հարավարևմտյան լանջերը ավելի մասնատված են, ցածրանում են դեպի Միջինարաքսյան իջվածքը։ Լանջերի ստորին մասերում զարգացած է բեդլենդը։ Արփա և Նախիջևան գետերի վտակները լեռնաշղթայի լանջերին առաջացրել են ջրհավաք ձագարներ և էրոզիոն գոգավորություններ, որոնց մեջ աչքի է ընկնում հարավային լանջին զարգացած Ճահուկի կրկեսաձև գոգավորությունը։ Արևելյան մասում կան սառցապատման հետքեր (կառեր, մորեններ)։

Բարձրալեռնային գոտում արտահայտված է սառնամանիքային հողմահարումը, 2200—2250 մ վրա շատ են քարացրոնները։ Կան ժայռային մնացուկներ, քարափներ ու դարափուլեր։ Լանջերը ծածկված են տափաստաններով, տեղ-տեղ՝ տրագանտային թփուտներով, գագաթային մասը՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններով։

Տեսարան Վայքի լեռնաշղթայից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1985. — հատոր 11. — էջ 261.
  2. ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 117 — 150 էջ։
  3. ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 747 — 804 էջ։
  4. ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 877 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 261)։