Վարդենիսի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)
Վարդենիսի լեռներ
Vardenis 012.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Վարչատարածքային միավորԳեղարքունիքի մարզ և Վայոց ձորի մարզ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրություն (ԲԾՄ)3522 մետր
Երկարություն60 կիլոմետր

Վարդենիսի լեռներ, Ալազյոլ(լ)ու, Գյոզալդարա, Գյոզալդարայի լէռնաշղթա, Գյուզալդարայի լեռնաշղթա, Կյոզելտերեյի լեոնաշղթա, Հարավային Գյոգչայի լեռնաշղթա, Հստավ-Գյոկչայի լեռնաշղթա, Հստավ-Սևանի լեռնաշղթա, Վարդենյաց լեռնաշղթա, լեռներ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի և Արցախի Հանրապետության սահամանագլխին, Սևանի ավազանի հարավային եզրին։ Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդենիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն[1]։ Հյուսիսային լանջերը մեղմաթեք ձուլվում են Սևանա լճի հարավային եզրին։ 3200-3300 մ բարձրության վրա կան հրաբխային կոներ։ Հարավային լանջերը գառիթտփ են, որոնք զոյացնում են առանձին լեռնաբազակներ։ Տարածքում կան ադրյուրներ։ Ունի բարեխառն կլիմա, բարձր լեռնայ|ւն գոտիները հարուստ են ալպյան բուսականությաճք, տեղ-տեղ պատահում են բազալտի, անդեգիտի և այլ շինաքարերի ու ավազների պաշարներ։ Լեռնաշղթայի տարածքում են գտնվում Վարդենյաց լեռնանցքը և Արփա–Սևան ջրատար թունելը[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 118 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 782 — 804 էջ։