Հերհերի Սուրբ Սիոն անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հերհերի Սուրբ Սիոն անապատ
Հերհերի Սուրբ Սիոն անապատ, 13-րդ դար.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և Վանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀերհեր[1]
Կազմված էԵկեղեցի Սբ. Աստվածածին, Եկեղեցի Սբ. Հովհաննես, Մատուռ, Տնտեսական շենքեր և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն

Հերհերի Սուրբ Սիոն անապատ, Հայաստանի Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևելք[2], երկու ձորերով եզերվող բլրակի գագաթին։ Հիմնադրվել է վաղ միջնադարում[3]։ Կազմված է երկու եկեղեցուց և մատուռից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերհերի Սուրբ Սիոն անապատը 8-14-րդ դարերում եղել է Շահուռնեցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ 14-րդ դարում անապատի համալիրը նորոգել է Մեթարը։ 1349 թվականին այստեղ Վահան գրիչը Ավետարան է ընդօրինակել։ Անապատի բակում և նրա շուրջը կան 8-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սիոն անապատի հնագույն՝ Սուրբ Սիոն եկեղեցին կառուցված է կոպտատաշ ավազաքարից, ներսից սվաղված է և ունի միանավ, թաղածածկ, արևելյան և արևմտյան կողմերում կիսաշրջանաձև խորաններով հորինվածք, որը եզակի է հայկական ճարտարապետության մեջ։ Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռ, իսկ հարավից՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը, ըստ շինարարական արձանագրության, կառուցել է Վահրամ Շահուռնեցի իշխանը 1283 թվականին։

Սրբատաշ քարից կառուցված եկեղեցին միանավ է, թաղածածկ, արևելքում զույգ կիսաշրջանաձև խորաններով, արևմտյան ճակատին ճանկերում խոյ բռնած արծվի բարձրաքանդակով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. hushardzantest։ «Ս. ՍԻՈՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (Հերհերի վանք)»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության։ Վերցված է 2019-03-24 
  3. «Հերհերի Սուրբ Սիոն վանք»։ www.findarmenia.com։ Վերցված է 2019-03-24 
  4. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 583 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:
  • Հովսեփյան Գ., Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ, մաս 2, Երուսաղեմ, 1944։
  • Եղիազարյան Հ., Հերհերի Ս. Սիոն և Ս. Գևորգ անապատները և դրանց վիմական արձանագրությունները, «Էջմիածին», 1974, դ 9։
  • Դիվան հայ վիմագրության, պր. 3, Երևան, 1967։