Շահուռնեցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շահուռնեցիներ (Շահուռնեցիք), հայ իշխանական տոհմ։ 13-14-րդ դարերի Շահուռնեցիների տիրույթն էր Սյունիքի Վայոց ձոր գավառի Երերան Հերհեր Իշխանանիստ ավանը (այժմ՝ գյուղ Հերհեր, Վայոց ձորի մարզ) և նրա շրջակայքը։ Եղել են Օրբելյանների վասալը, վարել նրանց սպարապետական գործակալությունը։

Շահուռնեցիներից նշանավոր է Վասակ Իշխանի և Մամքայի որդի Վահրամը, որի օրոք (1283-1310) կառուցվել են Հերհերի Սուրբ Աստվածածին (1283) և Սուրբ Գևորգ (1297) եկեղեցիները, Սուրբ Սիոն մենաստանին կից զույգ մատուռները և այլն։ Նրան հաջորդել են (հավանաբար համատեղ) որդիները՝ Ուքանը, Հասանը, Ամադինը։ Վերջինս (ամուսնացած էր Իվանե Օրբելյանի դստեր՝ Թուխթենու հետ) եղբայրների մահից հետո իշխել է միանձնյա, եղել Բուրթել Օրբելյանի սպարապետը։ Ամադինի միակ դստեր՝ Նաթելի և Բուրթել Օրբելյանի թոռան՝ Բեշքենի որդի Կուկի ամուսնությամբ Շահուռնեցիների իշխանական տոհմը վերացել է, կալվածներն անցել են Օրբելյաններին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 437 CC-BY-SA-icon-80x15.png