Դարբ, Թերփ, Թերփա, Թերփչայ, Թերպ, Քոչբեկ, գետ ՀայաստանիՎայոց ձորի մարզում, Արփայի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 2960 մետր բարձրությունից։ Երկարությունը 22 կմ է, ջրահավաք ավազանը՝ 164 կմ²։ Սնումը հիմնականում հալոցքային (53%) և ստորերկրյա (32%) է, վարարումը՝ մայիսին։ Տարեկան միջին ծախսը 1,18 մ³/վ է, հոսքը՝ 37,2 միլիոն մ³։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 35 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։