Պռոշաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Պռոշաբերդ
Պռոշաբերդ15.JPG
Տեսակ մշակութային արժեք[1]
Տեղագրություն Վայոց ձորի մարզ, Հայաստան
Վարչական միավոր Գլաձոր[1]
Երկիր Հայաստան
Կառուցված 13-րդ դար
Կառուցող Պռոշ իշխան
Կոորդինատներ: 39°40′5.8800001000076″ հս․ լ. 45°20′39.840000100001″ ավ. ե. / 39.668300000027777230° հս․. լ. 45.34440000002777538° ավ. ե. / 39.668300000027777230; 45.34440000002777538
Proshaberd Վիքիպահեստում

Պռոշաբերդ, բերդ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (այժմյան Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղից 6-7կմ հյուսիս)։ Գտնվում է զառիվեր լանջերով անմատչելի լեռան վրա։

Կառուցել է Պռոշ իշխանը 13-րդ դարում, ուստի տեղացիներն այն սովորաբար անվանել և այժմ էլ անվանում են «Պռոշա բերդ», «Պռոշ իշխանի բերդ»։ Բոլորաբերդը եղել է իշխանանիստ, գրավել է լեռան գագաթի 1-1,5 հա տարածությամբ հարթությունը, ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես և Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արևելյան կողմում կա կանգուն մատուռ է, իսկ 1-2 կմ հարավ-արևմուտք գտնվում է Սպիտակավոր Ս.Աստվածածին վանքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից խանը հարձակվում է Պռոշաբերդի վրա։ Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո նա որոշում է պաշարել բերդը։ Անցնում է մի ամիս, երկու ամիս, բայց ամրոցը անսասան է մնում։ Խանը հասկանում է, որ պետք է կտրել ամրոց մտնող ջուրը, բայց նրա զինվորները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել աղբյուրը։ Այդ ժամանակ մի իմաստուն մարդ խորհուրդ է տալիս յոթ օր ծարավ պահել մի ջորի։ Այդպես էլ անում են։ Երբ կենդանուն բաց են թողնում ամրոցի մոտակայքում, նա սկսում է ջուր փնտրել։ Հողի տակ խոնավություն զգալով՝ փորում է և գտնում ամրոցին ջուր մատակարարող խողովակաշարը։ Ջուրը կտրելուց հետո ամրոցի պաշտպանները ստիպված անձնատուր են լինում։

Բնության հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պռոշաբերդի բնապատկերները՝ որպես բնապատմական բնության հուշարձան, գրանցված է Բնապահպանության նախարարության պետական հուշարձանների ցանկում, որտեղ ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[2][3]։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]