Գետափ (Վայոց ձորի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետափ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գետափ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Այլ անվանումներ | Կոթուր | ||
ԲԾՄ | 1310 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1,981 մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գետափ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[1], մարզկենտրոնից 4 կմ արևմուտք, Արփայի աջակողմյան վտակ, Եղեգիս գետի ստորին հոսանքի աջ ափին։
Գետափ է վերանվանվել 1935 թ.-ին։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1310 մ բարձրության վրա, շրջապատված լեռներով, փռված է Երևան–Մեղրի մայրուղու ձախակողմյան մասում։ Վարչական տարածքը կազմում է 1977 հեկտար։ Մարզկենտրոնից հեռավորությունը 3 կմ է, Երևանից 119 կմ։ Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետը։ Գյուղ ունի 780 ծուխ, 2385 բնակիչ։ համայնքում կա 450 առանձնատուն, և 8 երկհարկանի բնակելի շենքեր, ընդանուը 39044 քմ տարածքով։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի կլիման ցամաքային է, ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է, երկարատև, ամառը շոգ է, աշունը՝ տաք։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1828 թ Պարսկաստանի Սալմաստ գավառի Խոյ գյուղից գաղթած հայերի կողմից։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնիները այստեղ են գաղթել Սալմաստից 1828-1830 թթ.-ին։
Գետափի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1976 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 201 | 771 | 765 | 1112 | 1160 | 1528 | 1504 | 1980 | 2328 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Գյուղատնտեսության բնագավառում զբաղված են բնակչության 75%-ը։ Գյուղում արտադրվում է ցորեն,գարի բանջարբոստանային կուլտուրաներ, խաղող։ համայնքի վարելահողերից ոռոգելի են 153 հեկտար։
Գյուղի տարածքում գործում է Գետափի գինու գործարանը։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետափի հին եկեղեցին XX դարի սկզբին դեռևս կանգուն էր։ Այժմ նրա տեղում կառուցված է աղբյուր-հուշարձան։ Գյուղից 2 կմ հյուսիս-արևելքում կան “Գոմավանք” եկեղեցու ավերակներ հին արձանագրություններով։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գետափ (Վայոց ձորի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 58»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 11
|