Կամսար Ավետիսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Կամսար Ավետիսյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 2, 1905[1] |
| Ծննդավայր | Հին Բայազետ, Merzifon ilçesi, Ամասիայի մարզ, Թուրքիա |
| Մահացել է | հոկտեմբերի 24, 1976[1] (71 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ներսիսյան դպրոց և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1937) |
| Մասնագիտություն | գրող, աշխարհագրագետ և մանկավարժ |
| Աշխատատու | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կամսար Մելքոնի Ավետիսյան (մայիսի 2, 1905[1], Հին Բայազետ, Merzifon ilçesi, Ամասիայի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 24, 1976[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագրագետ, մանկավարժ, գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Հին Բայազետ քաղաքում։ 1915 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց։ 1932-1937 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխարհագրություն է դասավանդել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում[2][3]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անվանի աշխարհագրագետ ճանապարհորդներ, Երևան, 1951, 132 էջ։
- Ինչ է պատմում քարտեզը, Երևան, 1953, 193 էջ։
- Ասիայի երկրներով, Երևան, 1954, 240 էջ։
- Ժողովրդական Չինաստան (Տնտեսա-աշխարհագրական ակնարկ), Երևան, 1955, 160 էջ։
- Տոթակեզ աշխարհամաս (Աֆրիկա), Երևան, 1956, 153 էջ։
- Արևմտյան կիսագնդի երկրները, Երևան, 1959, 382 էջ։
- Արևելքի մարգարիտը, Երևան, 1964, 275 էջ։
- Երևանի պատմությունը անունների մեջ, հատ. Ա, Երևան, 1969, 44 էջ։
- Հրաշալիքների աշխարհում, Երևան, 1969, 118 էջ։
- Աշխարհագրական անունների բացատրական բառարան, Երևան, 1969, 361 էջ։
- Իմաստուն խոսքերի աշխարհում, Երևան, 1973, 198 էջ։
- Պատանի աշխարհագրագետ, Երևան, 1976, 252 էջ։
- Հայրենագիտական էտյուդներ, Երևան, 1979, 356 էջ։
- Աշխարհագրական անունների բացատրական բառարան, 2-րդ հրտ., Երևան, 1983, 204 էջ։
- Պատանի աշխարհագրագետ, 2-րդ լրացված հրտ., Երևան, 1985, 496 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Zarkfoundation - Կամսար Ավետիսյան». zarkfoundation.com. Արխիվացված է օրիգինալից 2024-06-21-ին. Վերցված է 2024-06-21-ին.
- ↑ Կամսար Ավետիսյանը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կամսար Ավետիսյան». armenianhouse.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամսար Ավետիսյան» հոդվածին։ |
| ||||||||||||