Անտուան Ժան Գրո
Անտուան Ժան Գրո ֆր.՝ Antoine-Jean Gros | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 16, 1771[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[2] |
Վախճանվել է | հունիսի 25, 1835[2][4][5][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Մեդոն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Չորս ազգությունների քոլեջ, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | նեոդասականություն և Pre-romanticism? |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Bonaparte at the Pont d'Arcole?, Q2889459? և Bonaparte, Premier Consul? |
Ուսուցիչ | Ժակ Լուի Դավիդ[2] |
Աշակերտներ | Charles-Philippe Larivière?, Paul Huet?, Ժոզեֆ Բում, Léon Riesener?, Adolphe Roger?, Շառլ Լյուի Մյուլեր, Félix Louis Leullier?, Թեոֆիլ Լանգլուա դը Շեվրևիլ, Henri Frédéric Schopin?, Léopold Robert?, Joseph Thierry? և Charles Philipon? |
Ներշնչվել է | Պիտեր Պաուլ Ռուբենս |
Պարգևներ | |
Անդամակցություն | Ֆրանսիայի ինստիտուտ և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Հայր | Jean-Antoine Gros? |
Մայր | Pierrette-Madeleine-Cécile Durand? |
Ամուսին | Augustine Dufresne? |
![]() |
Անտուան Ժան Գրո (ֆր.՝ Antoine-Jean Gros, մարտի 16, 1771[1][2][3][…], Փարիզ[2] - հունիսի 25, 1835[2][4][5][…], Մեդոն[2]), ֆրանսիացի նկարիչ-ակադեմիստ, որը ճանաչում է ձեռք բերել նապոլեոնյան բանակի հաղթանակների պատկերման շնորհիվ՝ դրանով իսկ նշանակալի ներդրում ունենալով Նապոլեոնի մասին հերոսական միֆի ձևավորման գործում։
Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտուան Ժան Գրոն ծնվել է 1771 թվականի մարտի 16-ին Փարիզում։ 1785 թվականին տասնչորս տարեկան հասակում Գրոն ընդունվել է սովորելու Ժակ Լուի Դավիդի մոտ, որը նշանակալի ազդեցություն է թողել Գրոյի գեղարվեստական զարգացման վրա[7]։ 1787 թվականն ապագա նկարիչն սկսել է որպես Փարիզի Գեղարվեստի ակադեմիային առընթեր դպրոցի աշակերտ։ 1793 թվականին նա Դավիդի օգնությամբ հեղափոխական ահաբեկչության աճող ալիքից փախել է Ջենովայով Ֆլորենցիա։
Իտալիայում Գրոն կատարել է հայտնի գլուխգործոցների ուրվանկարներ թանգարաններում, ծանոթանում բանաստեղծ Վիտորիո Ալֆիերիի, նկարիչ Ֆրանսուա Քսավյե Ֆաբրի և կոմսուհի Օլբանիի հետ։ 1794 թվականին վերադարձել է Ջենովա, որտեղ ծանոթացել է Նապոլեոնի կնոջ՝ Ժոզեֆին դը Բոհարնեի հետ։ Նապոլեոնը նկարչին ընդունել է իր մոտ ծառայության և պատվերներ տվել նրան։ Ֆրանսիացիների կողմից Պիեմոնտի օկուպացիայից հետո երիտասարդ «թեթևամիտը», ըստ Ստենդալի արտահայտության, փառքի է արժանացել ավստրիական կուսակալին նվիրված ծաղրանկարներով.
Այն մատիտանկարը, որ Գրոն թողել էր «Սերվի» սրճարանի սեղանի վրա, երկնքից իջած հրաշք թվաց հենց այդ գիշերն էլ փորագրվեց ու հաջորդ օրը քսան հազար օրինակ վաճառվեց։
1800 թվականին Գրոն առաջ շարժվող ավստրիացիներից փախել է Փարիզ։ 1802 թվականին նա «Նազարեթի ճակատամարտ» նկարի համար ստացել է գեղանկարչության ազգային մրցանակ։ 1804 թվականին այդ տարվա Սալոնում ներկայացրել է «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում» նկարը, որն ունեցել է մեծ հաջողություն։ 1808 թվականին նշանակվել է կայսերական ընտանիքի դիմանկարիչ («Նապոլեոնը Պրեյսիշ Էյլաուի ճակատամարտի դաշտում» նկարի համար)։ Փարիզյան սալոն այցելության ժամանակ կայսրը, ավարտելով պարգևատրման արարողությունը, հանել է իր Պատվո լեգեոնի շքանշանն ու այն ամրացրել գեղանկարչի կրծքին[8]։ 1811 թվականին ստացել է պետական պատվեր՝ զարդարելու Պանթեոնի գմբեթը (ավարտվել է 1824 թվականին)։
Նապոլեոնի տապալումից ու Դավիդի՝ Ֆրանսիայից փախչելուց հետո Սալոնը նրա փոխարեն սկսել է գլխավորել Գրոն։ Բուրբոնների վերականգնման տարիներին աշխատել է բացառապես ակադեմիական ոճում։ Ուշ շրջանի ստեղծագործությունների ոճը չոր է, դրանց պակասում է կայսերական դարաշրջանի վառ ռոմանտիզմը։ Այդ շրջանում առավել մեծ հաջողություն են ունեցել նրա դիմանկարները։ 1830 թվականից հետո կենտրոնացել է առասպելական սյուժեների պատկերման վրա։
Կյանքի վերջում Անտուան Ժան Գրոն ընկել է դեպրեսիայի մեջ և կյանքն ավարտել ինքնասպանությամբ՝ նետվելով Սենան 1835 թվականի հունիսի 26-ին Մյոդոնում։
Ընտրյալ կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նապոլեոն Բոնապարտը Արկոլյան կամրջի վրա, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
Լեյտենանտ Շառլ Լեգրանի դիմանկարը (1810), Լոս Անջելես, Արվեստի թանգարան
Էժեն դը Բոհարնեի դիմանկարը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Gros, Antoine-Jean — [Oxford, England]: OUP, 2002.
- ↑ 3,0 3,1 Antoine Jean Gros (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 Whiteley J. Gros, Antoine-Jean, Baron // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T035056
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Лависс Э, Рамбо А История XIX века. — Directmedia, 2014-11-14. — 494 с. — ISBN 9785447510657
- ↑ Тюлар Жан։ «Изобразительное искусство - Наполеон, или Миф о «спасителе»»։ www.e-reading.club։ Վերցված է 2018-03-25
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Гро, Антуан-Жан»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- N. Wolf. Malerei der Romantik. — Köln, 1999.
- W. Broer u.a. Epochen der Kunst. 19 Jahrhundert. Vom Klassizismus zu dem Wegbereitern der Moderne. — München-Wien-Oldenburg, 1997.
- Die Welt der Malerei. — Köln, 1990.
- Гро, Антуан-Жан, барон // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
|
- Մարտի 16 ծնունդներ
- 1771 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 25 մահեր
- 1835 մահեր
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- 18-րդ դարի նկարիչներ
- 19-րդ դարի նկարիչներ
- Ինքնասպան նկարիչներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ