Մեդոն
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մեդոն | |||
ֆր.՝ Meudon[1] ֆր.՝ Rabelais[2] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Օ դը Սեն, canton of Issy-les-Moulineaux-Ouest?, Սենա և Ուազա, arrondissement of Boulogne-Billancourt? և Մեծ Փարիզ | ||
Ներքին բաժանում | Meudon Bellevue? | ||
Մակերես | 9,9 կմ² | ||
ԲԾՄ | 103 մետր, 28 մետր, 179 մետր | ||
Բնակչություն | ▲46 342 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92190[4] և 92360[4] | ||
Պաշտոնական կայք | meudon.fr(ֆր.) | ||
| |||
Մեդոն[5] ( ֆր.՝ Meudon ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Սեն գետի հարավային ափին, Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Փարիզի հարավ-արևմտյան արվարձանն է։ Զբաղեցնում է շուրջ 10 քառակուսի կիլոմետր տարածք[6]։ Բնակչության թվաքանակը 2005 թվականի տվյալներով եղել է 44200։
Մեդոնը աճել է Բուրբոնների նստավայր-պալատի շուրջ, որը Լուի XIV-ը կառուցել է իր որդու՝ « Մեծ Դոֆինի» համար։ Գահաժառանգի մահից հետո Մեդոնի պալատը անկում է ապրել և վերջնականապես ավերվել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ Նրա ավերակները հանձնվել են Փարիզի աստղադիտարանի մասնաճյուղի տնօրինությանը։ Նման ճակատագրի է արժանացել նաև Մեդոնում գտնվող Բելվյու / Bellevue պալատը, որը կառուցվել էր արքունի ճարտարապետ Գաբրիելի նախագծով ու ղեկավարությամբ՝ մարքիզուհի դը Պոմպադուրի համար։
Մեդոնը հավակնում է ֆրանսիական ավիացիայի ծննդավայր կոչվելու պատվին։ 1880 թվականին ինժեներ Շառլ Ռենարը Մեդոնում կառուցել է մի անգար, որի մերձակայքում փորձարկվել են առաջին թռչող սարքերը։ Հենց Մեդոնում է օդ բարձրացել La France դիրիժաբլը։
1876 թվականին Մեդոնում շարք է մտել Փարիզի աստղադիտարանի աստղաֆիզիկայի հետազոտական կենտրոնը[7]։ ONERA- ի աերոդինամիկայի գիտահետազոտական ինստիտուտը նույնպես գործում է Մեդոնում[8]։ 1921-1981 թվականներին այստեղ էր տեղակայված ավիացիոն թանգարանը, որն այնուհետև տեղափոխվեց Փարիզից հյուսիս ՝ Լը Բուրժե օդանավակայան։
19-րդ դարում Մեդոնը իսկական մեքքա է դարձել արվեստագետ երիտասարդների համար։ Այստեղ ապրել են Մոպասանը, Ռենուարը և Մանեն, իսկ Ռոդենի վիլլան՝ նրա գերեզմանով հանդերձ, հռչակվել է ազգային թանգարան։ Մեդոնի հետ են կապված գրողներ Ռաբլեի և Սելինի կյանքի վերջին տարիները։ Ռիխարդ Վագները այստեղ է գրել իր նշանավոր «Թռչող հոլանդացին», իսկ Մարինա Ցվետաևան՝ Ռիլկեին ձոնած ուղերձը (Ամանորյա»-ն)։
1897 թվականի փետրվարին Մեդոնում տեղի է ունեցել մենամարտ բանաստեղծ, արձակագիր և քննադատ Ժան Լորենի և գրող Մարսել Պրուստի միջև։ Մենամարտի պատճառը Պրուստի «Զվարճանքներ և օրեր» գրքի վերաբերյալ Լորենի հրատարակած խորտակիչ գրախոսությունն էր։ Պրուստի մարտավկան նրա ընկերն էր՝ իմպրեսիոնիստ նկարիչ Ժան Բերոն։
Մեդոնում է Սարտրն անցկացրել իր մանկության մի քանի տարիները։
Ռուսաստանում հեղափոխությունից հետո Մեդոնը՝ այդ ոչ մեծ ու հին քաղաքը, որը գտնվում է Փարիզի և Վերսալի միջև, անմիջապես նախընտրելի բնակավայր հանդիսացավ ռուսաստանցի փախստականների համար. այնտեղից մինչև մայրաքաղաք գնացքով ընդամենը 20 րոպե էր, իսկ բնակարաններն այստեղ ավելի էժան էին։ 1920-ականների վերջին այստեղ կառուցվել է Փրկչի հարության ուղղափառ եկեղեցին, որը պատկերազարդել է Յու . Ն.Ռեյթլինգերը 1932թ.
Քաղաքի ժամանակակից բնակիչներից ամենահայտնիներից են Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին, Բորիս Սպասկին Մեդոնում ապրել է մոտ 40 տարի։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[9] and INSEE (1968-2017)[10] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աստղադիտարանն ու օրանժերեան
-
Վալ Ֆլյորի երկաթուղային կայարանը
-
Կայսերական մայրին (Cèdre Impérial), որը դարձել է կայսրուհի Եվգենյայի և Վիկտորյա թագուհու հատուկ ուշադրության առարկան[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=22356
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ 4,0 4,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Словарь географических названий Франции / Под ред. Г. Г. Арутюновой. — М., 1983. — Т. III. — С. 26.
- ↑ Verkkoviite|Osoite=https://www.citypopulation.de/php/france-hautsdeseine.php%7CNimeke=France: Hauts-de-Seine|Tekijä=Citypopulation.de|Julkaisija=|Luettu=27.8.2017
- ↑ verkkoviite | Osoite = https://www.obspm.fr/-histoire-du-site-de-meudon-.html | Nimeke = L'Observatoire à Meudon | Julkaisija = Pariisin observatorio | Kieli = (Ֆրանսերեն) | Viitattu = 2.11.2016
- ↑ verkkoviite | Osoite = http://www.onera.fr/fr/nos-centres/centre-de-meudon-activites | Nimeke = Centre de Meudon: Activités | Julkaisija = ONERA | Kieli = (Ֆրանսերեն) | Viitattu = 2.11.2016 | arkisto = https://web.archive.org/web/20161104030949/http://www.onera.fr/fr/nos-centres/centre-de-meudon-activites | arkistoitu = 4.11.2016
- ↑ Cassini-Ehess|22356|Meudon
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ https://www.celle.de/Celle-entdecken/Partnerstädte/Meudon-Frankreich-.php?object=tx,2727.5&ModID=7&FID=2092.180.1&NavID=2727.396&La=1
- ↑ History of the Imperial Cedar of Meudon
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայքէջը Արխիվացված 2011-03-03 Wayback Machine
- Le musée de Meudon
- Observatoire de Paris (Paris Observatory)
- «Медон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդոն» հոդվածին։ |
|