Աբուքիրի ճակատամարտ (1799)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբուքիրի երկրորդ ճակատամարտ
Եգիպտական արշավանք
Antoine-Jean Gros - Bataille d'Aboukir, 25 juillet 1799 - Google Art Project.jpg
Մյուրատը Աբուքիրի ճակատամարտում
Թվական 1799 թվականի հուլիսի 25
Վայր Աբուքիրի ծոց, Եգիպտոս
Արդյունք Ֆրանսիացիների վստահ հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիայի առաջին հանրապետություն Fictitious Ottoman flag 2.svg Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Ֆրանսիա Նապոլեոն Բոնապարտ Fictitious Ottoman flag 2.svg Սաիդ Մուստաֆա-փաշա
Սիդնեյ Սմիթ
Կողմերի ուժեր
7,700 զինվոր 18,000 զինվոր
Կորուստներ
200 սպանված 550 վիրավոր 18,000՝ 2000 սպանված 5000 գերի 11,000 ծովում խեղդված

Աբուքիրի ճակատամարտ — տեղի է ունեցել 1799 թվականի հուլիսի 25-ին Նապոլեոն Բոնապարտի ղեկավարած ֆրանսիական ութ հազարանոց և Մուատաֆա-փաշայի տասնութ հազարանոց թուրքական բանակների միջև Աբուքիր հրվանդանում, որտեղ դեպքերից մեկ տարի առաջ ծովակալ Նելսոնը ջախջախեց գրեթե ողջ ֆրանսիական նավատորմը։ Այս ճակատամարտում տարած փայլուն հաղթանակը մաքրեց անգլիացիներից կրած խայտառակ պարտության հասցրած ամոթը։ Այս հաղթանակը դարձավ Նապոլեոնի ամենափայլուն հաղթանակներից մեկը, քանի որ ճակատամարտի արդյունքում ոչնչացվեց ողջ թուրքական բանակը, ֆրանսիացիների նվազագույն կորուստների դիմաց։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1798 թվականի աշնանը Եգիպտոսը գրավելուց հետո Նապոլեոնը, որոշում է շարունակեր արշավանքը և գրավել Սիրիան, իսկ թուրքերը օգտվելով ֆրանսիական բանակի մեծ մասի և Նապոլեոնի բացակայությունից որոշեցին վերադարձնել Եգիպտոսը, անգլիական նավատորմի օգնությամբ Մուստաֆա-փաշան տասնութ հազարանոց բանակով հուլիսի 14-ին ափանում են Աբուքիր բերդի մոտ, իսկ երկու օր անց գրավում են բերդը։ Սակայն թուրքերը որոշում չզարգացնել առաջխաղացումը և պատրաստվում են պաշտպանության։ Նապոլեոնը տեղեկանալով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունների մասին դադարեցնում է Աքքայի պաշարումը և անհապաղ վերադառնում է Եգիպտոս։ Հուլիսի 25-ին նա Աբուքիրի մոտ է հավաքում 7700 զինվոր և որոշոմ է սկսել ճակատամարտը Աբուքիրոիմ, որպեսզի «մաքրի» ֆրանսիացի նավաստիների մեկ տարվա վաղեմության ամոթալի հետքերը։

Ճակատամարտի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ժամ տևած պատրաստությունից հետո սկսվում է երկու բլուրների վրա տեղակայված թուրքական և Ժան Լաննի մարտկոցների միջև հրետանային մարտը։ Գեներալ Մյուրատը առաջնագիծ է ուղարկում երկու հեծելազորային շարասյուն և յուրաքանչյուրին տրամադրում է վեց թեթև թնդանոթ։ Առաջին շարասյունը ուղևորվեց դեպի թուրքական զորքերի զբաղեցրած բլուրների միջև առկա խորություն։ Թուրք հրաձիգների արձակած կրակոցները վնասում էին ֆրանսիական շարասյուններին, սակայն, երբ հեծյալներին զուգորդեց թեթև հրետանու համազարկը՝ թիկունքից թուրքերը կորցրին նահանջելու տարածությունը և ինքնատիրապետումը։ Իսկ, երբ Ժան Լաննի ֆրանսիական ծանր հրետանին կրակ բացեց բլրի վրա տեղակայած թուրքերի վրա վերջիններս խուճապահար նետվեցին փախուստի, սակայն նրանց ներքևում սպասում էր երկրորդ շարասյունը նահանջելու տեղ այլևս չկար, քանի նրանց հետևում փոթորկոտ ծովն էր։ Ֆրանսիացիները գնդակահարում էին թուրքերին, իսկ հեծելազորի գրոհի ժամանակ թուրքերը նետվեցին ծովը իրենց նավերին հասնելու հույսով, սակայն նավերին հասավ միայն ջուրը նետվածների 10 տոկոսը։ Թորքերի կենտրոնը նետվեց օգնության, իսկ Մյուրատը շրջապատեց նրանց[1]։ Լանյուսի հետևակայինները Մյուրատի գրոհի արդյունքում մնալով առանց հեծելազորի որոշեցին հետևել Մյուրատին։ Թուրքերը այս անգամ ևս փրկություն որոնեցին ծովում, սակայն նրանց սպասում էր նույն ճակատագիրը։ Ընթանում էր ճակատամարտի առաջին ժամը թուրքերը արդեն կորցրել էին 8000 զինվոր՝ 5400 խեղդվել էին ծովում, 1400 սպանվել էին, 1200-ը գերեվարվել էին, ֆրանսիացիների ձեռքն անցան 18 թնդանոթ, 30 արկերով լի արկղեր և 50 դրոշ։

Հիմա ֆրանսիացիները արդեն կարող էին գրոհել թուրքերի երկրորդ գիծը, սակայն թշնամին զբաղեցնում էր լավ դիրք։ Աջից և ձախից նրանք պաշտպանված էին նավատորմով և հրետանիով։ Սակայն առաջին հայացքից այս անառիկ թվացող դիրքը չկարողացավ կանգնեցնել Նապոլեոնին, նա հրվանդանի մոտ՝ թշնամու թիկունքում տեղակայեց հրետանային մարտկոցներ։ Մարտի դաշտում ֆրանսիացիների փոքրաթիվ ջոկատը ենթարկվեց թուրքերի գնդակոծության 50 վիրավորից բացի բոլորը սպանվեցին։ Թորքերը իրենց սովորության համաձայն նետվեցին վիրավոր ֆրանսիացիներին գլխատելու։ Ֆրանսիական 69-րդ բրիգադը նետվեց վիրավորներին օգնության, նրանց միացավ հեծելազորը։ Մուստաֆա-փաշան յաթաղանը ձեռքին հավատարիմ մարտիկների հետ մարտնչեց մինչև վերջ, նրան ծանր վիրավորեց գեներալ Մյուրատը, փաշան ատրճանակից կրակեց Մյուրատին, սակայն փամփուշտը խոցեց գեներալի այտը և ի զարմանս բոլորի չվնասեց ոչ այտոսկրը ոչ ատամնաշարը[2]։ Փաշան հազարավոր մարտիկների հետ գերեվարվեց, մնացածը դարձյալ լողալով փորձեցին հասնել նավատորմին։ Թուրքերին օգնության հասած անգլիական նավատորմի ծովակալ Սիդնեյ Սմիթը հրաշքով փրկվեց գերեվարվելուց։ Թուրքերը կորցրին 100 ռազմական դրոշ, 32 հրանոթ, 120 զինամթերքով լի արկղ, սայլեր, 400 ձի և բազմաթիվ վրաններ։

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացիները հաղթեցին, թուրքական բանակը գլխովին ջախջախվեց։ Եգիպտոսը մնաց ֆրանսիացիների տրապետության տակ մինչև 1802 թվականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նապոլեոն. Հիշողություններ և ռազմա-պատմական ստեղծագործություններ. 569—572 էջեր.
  2. Դ. Չանդլեռ. Նապոլեոնի ռազմական արշավանքները. Էջ 139.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chandler, David, The Campaigns of Napoleon New York, Macmillan, 1966.
  • Herold, J. Christopher, Bonaparte in Egypt — London, Hamish Hamilton, 1962.