Սպիտակավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակավոր
Spitakavor church, Ashtarak.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Աշտարակ
Հոգևոր կարգավիճակ Չգործող
Ներկա վիճակ Կիսավեր
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 5-րդ դար
Կառուցման ավարտ 6-րդ դար
Սպիտակավորը գտնվում է Հայաստանում
Սպիտակավոր
Կոորդինատներ: 40°17′58.660799999994″ հս․ լ. 44°21′55.501200000003″ ավ. ե. / 40.29962799999999845° հս․. լ. 44.36541700000000077° ավ. ե. / 40.29962799999999845; 44.36541700000000077

Սպիտակավոր եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է V-VI դդ, վերակառուցվել՝ XIII -XIV դարերում։ Միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով։ Ներկայումս Սպիտակավոր եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայ Առաքելական եկեղեցուն։ Նախատեսվում է, որ այն ամբողջությամբ կվերականգնվի մինչև 2015 թ սեպտեմբերը‌[փա՞ստ]։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]