Թաշտին և նրա ծնողներին նվիրված խաչքար (Մշկավանք)
Արտաքին տեսք
![]() Թաշտին և նրա ծնողներին նվիրված խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Տավուշի մարզի Կողբ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող Մշկավանքի վանական համալիրում։ |
Սկզբնական տեղադրություն | Կանգնեցված է գավթի մեջ արևելյան պատի տակ։ |
Ներկա տեղադրություն | Մշկավանք |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Թաշտին և նրա ծնողներին։ |
Խաչագործ | Կազմողն անհայտ է։ |
Պատվիրող | Պատվիրատուն անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1291 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Ավետման տեսարանի քանդակ։ |
Նյութ | սպիտակ տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
![]() |
Թաշտին և նրա ծնողներին նվիրված խաչքար, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Կողբ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող Մշկավանքի վանական համալիրում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (10.41/23.1.1)[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարը կանգնեցված է գավթի մեջ արևելյան պատի տակ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի հայկական միջնադարյան արվեստի բացառիկ ստեղծագործություններից է։ Ուշագրավ է քիվի շքեղ զգեստներով, հասակով մեկ կանգնած պատկերաքանդակները, ուր ներկայացված է մինչև այսօր խաչքարագործության ասպարեզում չդիտված ավետման տեսարանը, իսկ խաչի մոտ արևի և լուսինի քանդակներն է՝ իբրև խաչելության դրվագներ։
Վիմական արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/%D5%84%D5%B7%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84_77.jpg/220px-%D5%84%D5%B7%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84_77.jpg)
Խաչքարը ունի 2 հատ վիմական արձանագրություն[2]։
Արձանագրություն 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի գեղաքանդակ սրբապատկերների մոտ[3]։
- ԳԱԲՐԻԵԼ։ ԱԲ Ա[ՍՏՈՒԱ]ԾԱԾԻՆ։
- ՅՍ ՔՍ։
- ՍԲ ՅՈՎԱՆ։
- ՄԻՔԱԵԼ
Արձանագրություն 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի քիվին։
- ՏՐ ԱԾ ՈՂՈՐՄԵԱՅ ԹԱՇՏԻՆ ԵՒ ԻՒՐ ԾՆՈՂԱՑՆ
- ՈՐ ԶԽԱՉՍ ԿԱՆԳ[Ն]ԵԱՑ։ Ի ԹՎԻՍ ՀԱ[Յ]ՈՑ։ ՉԽ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Լոռու մարզ / Կազմեցին` Ս. Գ. Բարխուդարյան, Կ. Գ. Ղաֆադարյան, Ս. Տ. Սաղումյան ; ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ին-տ. - Երևան։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012
- ↑ Բարխուդարյանց. 386 (թերի), «էջմիածին». 1959 Գ. 57 (թերի). «Լրաբեր». 1979. 9. 69