Սրբոց Առաքելոց եկեղեցի (Սուդակ)
| Սրբոց Առաքելոց եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Ուկրաինա, Ռուսաստան |
| Տեղագրություն | Սուդակ |
| Մասն է | Genoese Fortress? |
| Ժառանգության կարգավիճակ | Ուկրաինայի անշարժ հուշարձանների պետական գրանցամատյան, Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ և Ուկրաինայի ազգային նշանակության ճարտարապետական ժառանգություն |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Առաքելոց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Առաքելոց եկեղեցի, Սուդակ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Համակարգում էր Սուդակում բնակվող առաքելական ղրիմահայության հոգևոր կյանքը, հիմնադրվել է զարգացած միջնադարում՝ 13-րդ դարերում։ Ներկայումս գործում է որպես ուղղափառ եկեղեցի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղրիմի Սուդակ քաղաքում հաստատված հայերն ունեին իրենց թաղամասը և եկեղեցին։ Սլավոնների առաքյալի կենսագրության մեջ (12-րդ դար) Սուդակ նավահանգստի բնակիչների թվում առաջին հերթին նշված էին հայերը, քանի որ հաշվի էր առնվել նրանց մեծաքանակ լինելու փաստը։ 13-րդ դարի սկզբի արաբ հեղինակ իբն ալ-Բիբին ևս Սուդակի բնակիչների թվում առաջին հերթին հիշատակում է ալաններին ու հայերին։ 14-15-րդ դարերում հայերը թվով գերազանցել են քաղաքում բնակվող մյուս ազգերին։ Մինչև 13-րդ դարի կեսերը Սուդակը նշանավոր առևտրական կենտրոն էր, սակայն Կաֆայի բարձրանալուն զուգընթաց զիջում է իր առաջատար դիրքերը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրբոց Առաքելոց տաճարը գտնվում է Սուդակի ջենովական բերդի պարիսպներից դուրս՝ Պալվանի Օբա լեռան ստորոտում, Ֆեդերիկո Աստագերա աշտարակի կողքին (նրա մյուս անունն է Պորտ աշտարակ)։ Միջնադարյան Սուդակի հունական համայնքի համար հայ ճարտարապետների կողմից բյուզանդական ոճով կառուցված տաճարը պատմաբանների կողմից թվագրվում է 13-15-րդ դարերով։
Տաճարը կարծես ավանդական, փոքրիկ բյուզանդական մատուռ լինի։ Այն կանգնած է ուղղանկյուն հիմքի վրա, ունի աբսիդ՝ հինգ կողմերով և երեք պատուհաններով՝ արևելյան, արևմտյան և հարավային կողմերից։ Տաճարի մուտքը գտնվում է արևմուտքից։
Մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը եկեղեցու պատերից մեկի վրա տեսանելի էր Հիսուս Քրիստոսին և տասներկու առաքյալներին վերջին ընթրիքի ժամանակ պատկերող հնագույն որմնանկարը (այստեղից էլ՝ տաճարի ժամանակակից անվանումը)։ Որմնանկարը չի պահպանվել։
1987-1988 թվականներին եկեղեցում կատարվել են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ, իսկ 2009 թվականին փորձ է արվել վերստեղծել կորած որմնանկարները։ Արդյունքում տաճարի պատերին հայտնվեց հաղորդության թեմայով հնագույն որմնանկարի ոճավորում։
2009 թվականի մայիսի 24-ին եկեղեցին օծվեց Տասներկու Առաքյալների անունով։ 2014 թվականից տաճարում կրոնական կյանքը վերածնվել է[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կառույցի վիճակը 20-րդ դարի սկզբին
-
Տեսքը վերականգնումից հետո 2009 թվականին
-
Քարե փորագրություններ աբսիդի պատերին
-
Մուտքի դուռ
-
Հիսուս Քրիստոսի հարթաքանդակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Архипастырский визит на престольный праздник в поселок Уютное». Феодосийская епархия. Արխիվացված օրիգինալից 2022-09-08-ին. Վերցված է 2022-09-08-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ромушин В. Храмы Судакской крепости. Храм Двенадцати Апостолов (пророка Илии). Симферополь, 2010, 24 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբոց Առաքելոց եկեղեցի (Սուդակ)» հոդվածին։ |

