Սուրբ Սարգիս եկեղեցի (Թեոդոսիա)
| Սուրբ Սարգիս եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Ուկրաինա, Ռուսաստան |
| Տեղագրություն | Թեոդոսիա |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 1363 |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ և Ուկրաինայի ազգային նշանակության ճարտարապետական ժառանգություն |
| Հիմնադրված | 1363 |
![]() | |
![]() | |
| 45°01′19″N 35°23′24″E / 45.02194444°N 35.39°E | |
Սուրբ Սարգիս եկեղեցի[1], գտնվում է Ուկրաինայի (Ռուսաստանի) Ղրիմի Ինքնավար Հանրապետության Թեոդոսիայի քաղաքային խորհրդում, Թեոդոսիա քաղաքում, կառուցվել է 1363 թվականին, չնայած կան ենթադրություններ, որ եկեղեցին 10-11-րդ դարերի հնագույն հայկական տաճարներից է։ Եղել է քաղաքի քիչ թե շատ պահպանված յոթ եկեղեցիներից մեկը՝ առաքելական անունը չպահպանածի, սուրբ Հովհաննես Մկրտչի, սրբոց Հրեշտակապետացի, սուրբ Ստեփանոսի, ինչպես նաև կաթողիկե սուրբ Հովհաննեսի և սուրբ Գեորգիի հետ միասին։
Եկեղեցին կառուցված է տեղական կրաքարերով և մարմարի սալիկներով։
Սուրբ Սարգիս եկեղեցին վերակառուցվել է 1965-1970-ական թվականներին, որի ընթացքում վերականգնվել է եկեղեցու տանիքը, հատակը և ծածկույթը։
Միջնադարում եկեղեցում գործել է մանրանկարչության և փորագրության արվեստանոց։
Եկեղեցին պարզ կառույց է, սակայն պահպանվում է հայկական ճարտարապետության կարևոր գծերը։
15-րդ դարում եկեղեցուն ավելացվել է զանգակատուն։
1888 թվականին եկեղեցին վնասվել է հրդեհի պատճառով, սակայն Հովհաննես Այվազովսկիի բարերարությամբ եկեղեցին վերականգնվել է։
1900 թվականին Հովհաննես Այվազովսկուն հողարկավորեցին եկեղեցու բակում, իսկ նրա շիրիմաքարի վրա մակագրեցին Խորենացու Հայոց պատմությունից մի փոքր քաղվածք․
| Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սուրբ Սարգիս եկեղեցի». yekegheci.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.

