Սուրբ Աննա եկեղեցի (Հին Ղրիմ)
| Սուրբ Աննա եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | քանդված եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Հին Ղրիմ |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աննա եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աննա եկեղեցի, Հին Ղրիմ կամ «Չարխափան սուրբ Աննա մատուռ» քաղաքում գոյություն ունեցած կրոնական կառույց։ Համակարգում էր Հին Ղրիմում բնակվող առաքելական ղրիմահայության հոգևոր կյանքը։ Եղել է քաղաքի երբևէ գոյություն ունեցած հինգ եկեղեցիներից մեկը՝ սուրբ Աստվածածին, սուրբ Հովհաննես Մկրտիչ, սուրբ Նշան և սուրբ Ստեփանոս եկեղեցիների հետ միասին։ Ներկայումս ամբողջությամբ ոչնչացվել է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ հավաստի աղբյուրներով՝ սուրբ Աննա եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի կեսերին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նախաձեռնությամբ՝ ի հիշատակ իր քրոջ՝ Աննայի, ով մահացել է ծննդաբերության ժամանակ։ Կա վարկած, որ Հովհաննես Այվազովսկին ուներ երկու քույր. ի տարբերություն այս վարկածի՝ Թեոդոսիայի պատերասրահը պնդում է, որ կա միայն մեկը։ Ակադեմիկոս, պատմական գիտությունների թեկնածու Վ. Միքայելյանի «Ղրիմի հայերի պատմությունը» մենագրության մեջ նշված են «երեք եղբայր և երկու քույր» (անունները նշված չեն), սակայն դրա համար որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Իսկապես երեք եղբայր կային՝ Գրիգորը (ավագը), Գաբրիելը և Հովհաննեսը։ Տեղեկատվության համար քույրը Աննան, որը մահացել է 1859 թվականին 29 տարեկանում, ապա նա ծնվել է 1830 թվականին։ Այդ ժամանակ նրանց մայր Հռիփսիմե 46 տարեկան էր։ Մեկ այլ տեղեկության համաձայն՝ սուրբ Աննա մատուռը, որը գտնվում է Աննա Այվազովսկայայի հողի վրա, փոխարինել է Սուրբ Աստվածածին Չարխափան (Բարեխոս) խարխուլ հայկական եկեղեցուն, որը եղել է միջնադարում հատկապես հարգված Սուրբ Աստվածածին Կիմչակի հայկական վանքի կենտրոնական կառույցը»։
Ըստ 19-րդ դարի հայկական գրավոր աղբյուրների՝ Հին Ղրիմ քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասում, քաղաքի միջնադարյան պաշտպանական գոտու ներսում, եղել են Սուրբ Աստվածածին բարեխոս հայկական եկեղեցու ավերակները։ Այս վայրում եկեղեցու առկայությունը հաստատվում է ավելի վաղ քարտեզագրական աղբյուրներով, որոնց հիման վրա Մ. Կրամարովսկին կազմել է Սուրհաթ-Ղրիմի սխեմատիկ հատակագիծը։ Աղբյուրների համաձայն՝ կար Չարխափան (Բարեխոս) փոքրիկ եկեղեցի, որը հայտնի էր նաև սուրբ Աննա անունով՝ մասամբ գետնաթաղ, տանիքը՝ սալիկներով ծածկված, շուրջը՝ հայկական փոքրիկ գերեզմանատուն:
Պատմական և հետազոտական աշխատանքների շնորհիվ պարզ է դառնում, որ Աննան եղել է Այվազովսկու ոչ թե քույրը, այլ կինը։ Աննա Այվազովսկայայի նախաձեռնությամբ նախկին մատուռը վերականգնվել է։ Այս հանգամանքները հիշատակում է Այվազովսկիների ժամանակակից պատմաբան, Ղրիմի կաթոլիկ եկեղեցիների դեկան Քերովբե Քուշներյանը 1895 թվականին Վենետիկում լույս տեսած «Ղրիմի հայ վերաբնակիչների պատմությունը» գրքում։ Դատելով մատուռի և շատրվանի տեսարանով նախահեղափոխական բացիկներից՝ Աննան իրականացրեց իր մտադրությունը և վերականգնեց այն սուրբ վայրը, որտեղ ժամանակին գոյություն է ունեցել հայկական վանք, իսկ 19-րդ դարի վերջին դրա տեղում մատուռ է առաջացել։ Մեկ այլ հետաքրքիր փաստ՝ Կուրշում-Ջամի մզկիթը նույնպես գտնվում էր Այվազովսկիների ընտանիքին պատկանող հողերում։ Մզկիթից մինչև այն վայրը, որտեղ ժամանակին գտնվում էր Քիմչակի վանքը (19-րդ դարում՝ Սուրբ Աննա մատուռը) մոտ մեկ կիլոմետր է, գուցե մի փոքր ավելի։ Անտեղի չի լինի ասել, որ Ղրիմի հայերի մեջ Այվազովսկիների ընտանիքը նրանցից է, ով ուներ ընդարձակ հողատարածքներ, մի քանի կալվածքներ, հիմնականում թերակղզու հարավ-արևելյան հատվածում։ Այվազովսկիների ընտանիքը Սուդակում ևս ուներ պտղատու այգիներ և խաղողի այգիներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Багдасарян М. А. (Октябрь 06, 2021). «Старый Крым. Храм Чарпахан (Святой Анны)». www.armk.info. Армяне Крыма.