Jump to content

Սուրբ Ուրբաթ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ուրբաթ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ռուսաստան, Ուկրաինա
ՏեղագրությունՏոպոլևկա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ և Ուկրաինայի ազգային նշանակության ճարտարապետական ժառանգություն
Քարտեզ
Քարտեզ
 Surb Urbat church, Topolivka Վիքիպահեստում

Սուրբ Ուրբաթ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, ընդգրկված է Ղրիմի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում՝ Ուկրաինական ԽՍՀ Նախարարների խորհրդի 09/06/1979 թիվ 442 որոշումով։ Հիմնադրման տարեթիվը՝ XIV-XV դարեր։

Ղրիմի Ինքնավար Հանրապետության Բելոգորսկի շրջանի Տոպոլևկա (նախկինում՝ Թոփթի, Թոփլի, Թոփլու) գյուղում պահպանվել են 14-րդ դարով թվագրվող երկու հայկական եկեղեցիների մնացորդներ։

Դրանցից մեկը՝ Սուրբ Ուրբաթը գտնվում է Տոպոլևկա գյուղի հարավ-արևելյան ծայրամասում։ Այս հնագույն շինությունը Ղրիմում միջնադարյան քրիստոնեական ճարտարապետության հետաքրքիր օրինակ է և վկայում է այս տարածքի երբեմնի մեծաքանակ հայ բնակչության մասին։ Այս եզրակացությունը համահունչ է միջնադարյան հայկական աղբյուրների վկայություններին։

Սուրբ Ուրբաթ եկեղեցին գտնվում է ցածր բլրի վրա։ Եկեղեցու հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, թեև եկեղեցու արևմտյան պատի հայերեն արձանագրությունը վկայում է նրա վերականգնման մասին 1702 թվականին։

Աստվածային այս փառավոր տաճարը, որ հայ ժողովրդի կերպարն է, Ղրիմի երկրի շնորհով նորոգված է հիմքերից, Ուրբաթ օրվա սուրբ կույսի անունով Հակոբ իմաստուն ուսուցչի հրամանով և մագդեսի Յովհաննու և մագդեսի Այգինի հսկողությամբ, Ձեռամբ որմնադիր Գրիգորի և Տոնականի, Ի հաճոյք տեր Վարդան քահանայի, Սարգիս սարկավագին Հայոց 1151 (1702) թվին։

1702 թվականին եկեղեցու վերականգնումը թույլ է տալիս մոտավորապես թվագրել նրա հիմնադրման շրջանը՝ 14-15-րդ դարերով, այսինքն՝ այն ժամանակաշրջանով, երբ Ղրիմի հայկական գաղութը ապրեց իր ամենամեծ բարգավաճումը։ Այս ենթադրությունը հաստատվում է նաև այն փաստով, որ Տոպոլևկա գյուղի տարածքում դեռևս պահպանվում են 14-16-րդ դարերի հայերեն արձանագրություններով խաչքարեր, ինչն իր հերթին վկայում է գյուղում մեծաթիվ հայ բնակչության առկայության մասին:

Սուրբ Ուրբաթ եկեղեցում ծառայությունները դադարեցվել են 18-րդ դարի վերջին՝ թերակղզուց քրիստոնյաներին վտարելուց հետո։ Ըստ Օ.Վ. Սուվորովի վկայության՝ 1778 թվականին Թոփլի գյուղից վտարվել է 212 հայ։ 19-րդ դարի հենց սկզբին գյուղը բնակեցված էր հույներով՝ Փոքր Ասիայից ներգաղթածներով։

Այսօր եկեղեցին անմխիթար վիճակում է։ Շենքը շտապ և արագ վերականգնման կարիք ունի։ 1999-2000 թվականներին փլուզվել են թաղի արևմտյան հատվածները և տանիքը։ Հյուսիսային պատին խորը ճեղք է առաջացել։ Մյուս պատերին կան նաև տարբեր չափերի ճաքեր։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ուրբաթ եկեղեցի» հոդվածին։