Սուրբ Գեորգի եկեղեցի (Թեոդոսիա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գեորգի եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Գեորգի եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ |
| Հոգևոր կարգավիճակ | Չի գործում |
| Հիմնական ամսաթվերը | 1385 |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ և Ուկրաինայի ազգային նշանակության ճարտարապետական ժառանգություն |
| Անվանված | Սուրբ Գևորգ |
| Կառուցման սկիզբ | 1385 թ. |
| Հիմնադրված | 1385 |
![]() | |
![]() | |
Սուրբ Գեորգի եկեղեցի, հայկական կաթոլիկ եկեղեցի, որը կառուցվել է 14-րդ դարում Ղրիմի Թեոդոսիա քաղաքում։ Նախկինում եղել է նույնանուն վանական համալիրի գլխավոր եկեղեցին։ Վերակառուցվել է 19-րդ դարում ուղղափառների կողմից։
Եկեղեցին գտնվում է Նախիմովի 32 հասցեում։
Սուրբ Գեորգի եկեղեցին կառուցվել է մարկիզ Ասլանի կողմից, որը նախկին մուսուլման էր և ընդունել էր քրիստոնեություն[1]։
Վերջին տասնամյակներում եկեցեցին չի գործում և գտնվում է փակ վիճակում, սակայն ներս մտնելու ճանապարհներ կան, որոնց շնորհիվ էլ եկեղեցին հայտնվել է անմխիթար վիճակում։ 2006 թ.-ին հայկական համայնքը որոշեց զբաղվել եկեղեցու բարեկարգման և մաքրման աշխատանքներով, որոնք այդպես էլ չսկսվեցին։
Վերջին տվյալներով, եկեղեցին կրկին գտնվում է անմխիթար վիճակում և խիստ պաշտպանության կարիք ունի։ Սակայն այժմ հայ համայնքը որոշել է մինչև 2017 թ.-ը բարեկարգել Թեոդոսիայի բոլոր եկեղեցիները[2], որը պայմանավորված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի նշման հետ։
Նախկինում Սուրբ Գեորգիի օրվա առթիվ վանական համալիրում կազմակերպվում էր տոնակատարություն, որին մասնակցում էին, ոչ միայն մոտակա և հեռակա գյուղերի հայերը, այլև թաթարները[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Церковь св.Георгия (г.Феодосия, Крым)
- ↑ «Феодосия пропитана армянским присутствием»
- ↑ «Вірмено-католицька церква святого Георгія, м. Феодосія». Արխիվացված է օրիգինալից 2011-10-10-ին. Վերցված է 2013-06-03-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի վանքերը և եկեղեցիները
- Ղրիմի Ճարտարապետական պորտալ Արխիվացված 2013-05-30 Wayback Machine
- Церковь Георгия Победоносца Արխիվացված 2013-07-08 Wayback Machine
| ||||||||||||||||||||||||||


