Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հին Ղրիմ)
| Սուրբ Ստեփանոս եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Ռուսաստան, Ուկրաինա |
| Տեղագրություն | Հին Ղրիմ |
| Ժառանգության կարգավիճակ | archaeological monument of local importance of Ukraine? |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հին Ղրիմ) ՝ (Սուրբ Ստեփանոս Նախավկա) միջնադարյան հայկական վանք է, որը գտնվում է Մաչուկ լեռան հյուսիսարևելյան լանջին գտնվող անտառապատ կիրճում, Հին Ղրիմ քաղաքից 6 կմ հարավ և Սուրբ Խաչ վանքից 3 կմ հեռավորության վրա։ Այժմ եկեղեցուց մնացել են միայն ավերակներ։
Տեսարժան վայրի նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը գտնվում է հին ճանապարհի մոտ, որը ժամանակին միացնում էր Սուդակը և Սոլխաթը (Հին Ղրիմ):
1820 թվականին այս վայրերով ճանապարհորդում էր Մինաս Մեդիկեն, ով իր տեսածը նկարագրում է հետևյալ խոսքերով « Սա վանք է, որը կառուցված է քարից, գտնվում է մեկ ժամ հեռավորության վար նախորդ վանքից(այսինքն Սուրբ Խաչ վանք) լեռան վրա է,մեծ անտառի մեջտեղում։
1973-76 թթ. Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ինստիտուտի[1] արշավախումբը վերագտել է վանքը, ավելի ճիշտ՝ ավերակները հայտնաբերվել են քարի ու հողի կույտի տակ՝ անտառապատ բացատում։ Նաև «Ղրիմի հավաքածուի» հեղինակը, Ռուսական աշխարհագրական ընկերության հիմնադիրներից մեկը՝ Պիտեր Իվանովիչ Կեպենը, ով երկար տարիներ ապրել է Ղրիմում և զզբաղվել ուսումնասիրություններով, տեսել է այս վանքը, հավանաբար, արդեն այս վիճակում: Նա հիշում էր Սուրբ Խաչից չորս մղոն հեռավորության վրա գտնվող հայկական վանքի ավերակները և կարծում էր, որ այն ավելի հին է, քան Սուրբ Խաչը։ 1973-ի արշավախումբը հայտնաբերեց 8,4x8,6 մ չափերի եռաբսիդ տաճար, որը գերազանցում է Սուրբ Խաչ վանքի չափերը: Կենտրոնական աբսիդը դրսից հնգանկյուն է, ներսից՝ կիսաշրջանաձև, դուրս է ցցված շենքի հյուսիս-արևելյան մասից, պատերի մեջ խորշված են երկու ավելի փոքր կողային աբսիդներ։ Տաճարի արևմտյան պատին կից կա գավիթ կամ բաց բակ, որը տաճարին միացված է 1,5 մ լայնությամբ դռնակով։ Տաճարից և գավիթից հարավ հայտնաբերվել են վանքի սպասարկման և տարբեր ժամանակների բնակելի տարածքների մնացորդներ։
Ամենահավանական վարկածն այն է, որ վանքը հիմնադրվել է 14-րդ դարի առաջին կեսին, սակայն գոյություն ունեցավ մինչև 15-րդ դարի վերջը։ Ըստ որոշ գիտնականների՝ Սուրբ Ստեփանոս վանքը ավերվել է երկրաշարժերի և սողանքների հետևանքով։ Այլ հետազոտողներ կարծում են, որ այն քայքայվել է 1475 թվականի թուրքական արշավանքից հետո։
Առայժմ մակերեսին երևում են վանքի տաճարի մնացորդները, արևմուտքից նրան կից մեծ մատուռը, իսկ հարավում՝ արտաքին պատով միացված մի քանի շինությունների ավերակներ։ Վանքից դեպի արևմուտք գտնվող լանջից ավելի բարձր մի աղբյուր կա, որը հնում վանքին ջուր էր մատակարարում կավե խողովակներով։ Վանքի մոտ՝ հովտի լանջերին, կարելի է տեսնել տեռասների մնացորդները, որտեղ գտնվում էր այգին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Монастырь Сурб Хач и его окрестности». Արխիվացված է օրիգինալից 2015-04-07-ին. Վերցված է 2017-02-20-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին Ղրիմ՝ Սուրբ Ստեփանոս վանք
- Ղրիմի հուշարձաններ և առեղծվածներ
- Հին Ղրիմ
- Կրոն, պաշտամունքի վայրեր Սուրբ Ստեֆանոս վանքի ավերակներ, Հին Ղրիմ, Ուկրաինա
- Դոմբրովսկի Ա.Յ.,Սիդորենկո Վ.Ա.Սոլխատ և Սուրբ-Խաչ. Սիմֆերոպոլ, 1978 թ.

