Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Եվպատորիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ուկրաինա, Ռուսաստան
ՏեղագրությունԵվպատորիա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1830
Ժառանգության կարգավիճակՈւկրաինայի անշարժ հուշարձանների պետական գրանցամատյան, Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և Local cultural heritage monument of architecture of Ukraine?
Հիմնադրված1830
Քարտեզ
Քարտեզ
 Armenian church in Yevpatoria Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի, ճարտարապետական հուշարձան Ղրիմի մարզի Եվպատորիա քաղաքում։ Եկեղեցու տարածքում գործում է տարեցների և հաշմանդամների տուն։ Հայկական եկեղեցու շրջակայքում ժամանակին գտնվել է Հայկական թաղամաս[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին հայկական եկեղեցին ավերվել է, ենթադրվում է, որ հայկական տաճարը հիմք է հանդիսացել ժամանակակից տեկիե դերվիշների համար։ Հայերը ստիպված են եղել նոր եկեղեցի կառուցել այլ վայրում։ Սկզբում տաճարը կառուցվել է փայտից։ 1888 թվականին հրատարակված «Եվպատորիա քաղաքի և գավառի տեղեկատվական մատյանում» հայկական տաճարի պատմությունը նկարագրված է հետևյալ կերպ․ Սուրբ Նիկողայոսը, այրվել է թաթարների կողմից, այնուհետև կառուցվել է փայտից, որի փոխարեն 1817 թվականին դրվել է երեք դարպասներով քարե եկեղեցու հիմքը։ Եկեղեցին կառուցվել է բավականին երկար ժամանակ, քանի որ գումարը չի բավականացրել[2]։ Ըստ Վարդգես Միքայելյանի նոր եկեղեցու շինարարությունն ավարտվել է 19-րդ դարի 30-40-ական թվականներին։

Ղրիմի պատերազմի ժամանակ Եվպատորիան անցել է անգլո-ֆրանս-թուրքական զորքերի վերահսկողության տակ։ Հայկական եկեղեցին անցել է Ֆրանսիական կայազորի պահակակետի հսկողության ներքո։ Զինվորները եկեղեցու պատերին թողել են բազմաթիվ գրաֆիտե մակագրություններ (գտնվել են վերակառուցման ժամանակ), որոնք սվաղվել են պատերազմի ավարտից հետո տեղի համայնքի կողմից։ Քարերի վրա հստակ երևում են «1855» թվականը և ֆրանսիացի զինվորների անունները՝ Ռիկարդի, Ֆաբրի և Ֆիլիպ։ Ղրիմի պատերազմից հետո շուրջը պտղատու այգի է հիմնվել։ Մոտակայքում կառուցվել է նախակրթարանի շենք (1891), ավելի ուշ՝ տղաների ծխական դպրոց (1909)[3]։ Խորհրդային կառավարությունը փակել է եկեղեցին, վանահորը աքսորել են, գմբեթները, զանգակատունն ու ճակատամուտքերը քանդվել։

1984 թվականից այն հանդիսանում է ճարտարապետական հուշարձան։ 2012 թվականի հունիսին՝ Հայ մշակույթի տոնակատարության օրը, բացվել է վերականգնված եկեղեցին[4][5]։

2019 թվականին եկեղեցու շենքը, եկեղեցական դպրոցը և հոգևորական սպասավորների տունը, որոնք նախկինում գտնվել են Եվպատորիա ծերանոցի տնօրինության ներքո, 100 տարի ժամկետով անհատույց օգտագործման են հանձնվել հայկական եկեղեցուն[6]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին (Սուրբ Նիկողայոս Հրաշագործի) կառուցվել է սպիտակ կրաքարի հարթ սրբատաշ բլոկներից։ Ժամանակին այն եղել է գմբեթավոր բազիլիկ, նրա երեք նավերը ծածկված են կամարներով, խորանի հատվածն ամբողջացված է կիսաշրջանաձեւ ելուստով, ութանկյուն թմբուկը (չորս սյուների վրա) և գմբեթը ավերվել են։

Եկեղեցին ունի արևմտյան, հյուսիսային և հարավային մուտքեր։ Դրանց վերևում եղել են խաչաձև կամարներով փոքրիկ սյուներ, արևմտյանը ծառայել է որպես զանգակատուն։ Արևելյան պատին պահպանվել է խաչքար, խաչի ռելիեֆային պատկեր, որը հայ կրոնական ճարտարապետության անփոխարինելի հատկանիշն է։ Ուղղանկյուն պատուհանների ներքևի շարքի վերևում տեղակայված են նետանման կամարներով և շրջակալներով զարդարված, մի շարք կլոր անցքեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иванов А. В. Евпатория: путеводитель. — Севастополь: Библекс, 2006. — 64 с ISBN 966-8231-67-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Достопримечательность Армянская церковь / Евпатория
  2. Армянская церковь Сурб-Никогайос. История Евпатории от Керкинитиды через Гезлев к Евпатории.
  3. Армянская церковь Евпатории
  4. «Армянская церковь. evpcity.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  5. День армянской культуры в Евпатории
  6. Илья Изотов (2019 թ․ հուլիսի 16). «В Евпатории здание армянской церкви передано верующим». Российская газета. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.