Մասյաց աղավնի (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասյաց աղավնի
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1990

«Մասյաց աղավնի», հասարակական-քաղաքական և պատմամշակութային եռամսյա հանդես։ Ղրիմահայոց ընկերության պաշտոնոնական հրատարակությունն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1990 թվականից Սիմֆերոպոլում՝ որպես Գ. Այվազովսկու «Մասեաց աղաւնի» ամսագրի շարունակություն։ Գլխավոր խմբագիրներ՝ Սերժ Հովհաննիսյան, Օլեգ Գաբրիելյան, Վահան Վերմիշյան[1][2] (2007 թվականից)։

Պարբերականը տպագրում է հոդվածներ, տեղեկություններ ղրիմահայ համայնքների վերակազմավորման գործընթացի ներկա վիճակի, Հայաստանի և սփյուռքահայ համայնքների հետ կապերի ամրապնդման, Ղրիմի հասարակական-քաղաքական կացության, հայ ժողովրդի, մասնավորապես՝ ղրիմահայերի պատմական անցյալի և այլ խնդիրների մասին։

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2010 թվականին «Մասյաց աղավնի» հանդեսը ճանաչել է Սփյուռքի լավագույն լրատվամիջոցներից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ղրիմի հայկական համայնքը տեղի ունեցող իրադարձություններին ներգրավված չէ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  2. Ղրիմի հայ համայնքը թերակղզու հնարավոր անջատման վերաբերյալ որևէ դիրքորոշում չունի
  3. Ղրիմում մենք մեզ հիւր չենք համարում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։