Սեդրակ Սարոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարոյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Սեդրակ Սարոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1967 |
Ծննդավայր | Հայկաշեն, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | օգոստոսի 13, 2022[2] (54 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Կարմեն Պապիկյան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Նաիրի Պապիկյան , Զարզանդ Սարոյան , Աշոտ Սարոյան , Վահրամ Սարոյան։ |
Սեդրակ (Սեյրան) Ֆիրդուսի Սարոյան (սեպտեմբերի 3, 1967, Հայկաշեն, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 13, 2022[2]), հայ ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-մայոր (2000 թ․), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր[3]։ Վախճանվել է 2022թ. օգոստոսի 13-ին։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեյրան Սարոյանը 1993 թվականին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թվականին՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։
Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1985-1987 թվականներին Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993 թվականից մինչև 2007 թվականը եղելէ ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։
Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին նրան շոնրհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․-ին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թվականին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․-ին՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թվականներին՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի չորս երեխա։