Հրաչյա Գրիգորյան
Հրաչյա Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1907 Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 19, 1969 (61 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Գոլոս Արմենիի, Պրավդա, ՀԳՄ, Պատմաբանասիրական հանդես և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հրաչյա Գևորգի Գրիգորյան (հոկտեմբերի 22, 1907, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1924-1925 թվականներին սովորել է պրոլետկուլտի գրական բաժնում։ 1949 թվականին ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1931-1934 թվականներին եղել է Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկական մասնաճյուղի պատասխանատու քարտուղարը։ 1934-1938 թվականներին եղել է Երևանի «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1938-1939 թվականներին՝ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, 1939-1944 թվականներին՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագիրը։ 1942-1944 թվականներին միաժամանակ աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես մամուլի բաժնի վարիչ։ 1944-1946 թվականներին եղել է «Պրավդա» թերթի Հայկական ԽՍՀ սեփական թղթակիցը, 1946 թվականին՝ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, 1946-1948 թվականներին՝ ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի նախարարը, 1948-1957 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից հայ եկեղեցու գործերի կոմիտեի նախագահը, 1957-1959 թվականներին՝ «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրի տեղակալը, 1959-1963 թվականներին՝ «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիրը, 1964-1969 թվականներին՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1950 թվականին «Սոցիալիստական ռեալիզմի պոեզիայի հիմնադիրը (Վլադիմիր Մայակովսկի)» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Վլադիմիր Մայակովսկի» (Երևան, 1950), «Մայակովսկին և հայ գրականությունը» (Երևան, 1956) գրքերը։
Մահացել է 1969 թվականի ապրիլի 19-ին, Երևանում[1]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոցիալիստական ռեալիզմի պոեզիայի հիմնադիրը (Վլադիմիր Մայակովսկի), Ե., Հայպետհրատ, 1950, 340 էջ։
- Վ. Մայակովսկի, Ե., Հայպետհրատ, 1953, 64 էջ։
- Գրական ակնարկներ, Ե., Հայպետհրատ, 1955, 296 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի (կյանքն ու ստեղծագործությունը), Ե., «Հայաստան», 1970, 576 էջ, տպ. 3.000:
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», էջ 127-128։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 226)։ ![]() |