Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Տեսակ թանգարան
Երկիր Հայաստան
Տեղագրություն Երևան
Հիմնադրված է 1995
Կայք http://www.genocide-museum.am/arm/history-museum.php

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, թանգարան Երևանում, ՀՀ ԳԱԱ գիտամշակութային հաստատություն. կազմակերպվել է 1995 թվականի մարտին։ Խնդիրն է՝ հավաքել, մշակել, հրատարակել, պահպանել և ցուցադրել Թուրքիայի կառավարող շրջանների կողմից նախապատրաստված և 1915-1923 թվականներին իրականացված հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, գրականություն ևն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1995 թվականի ապրիլին: Այն կառուցվել է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակի հարավ-արևմտյան անկյունում՝ ստորգետնյա լուծմամբ (ճարտարապետներ՝ Սաշուր Քալաշյան, Լ. Մկրտչյան), որով ամբողջացել է Մեծ Եղեռնի հուշահամալիրը։ Հիմնադիր տնօրեն՝ Լ. Բարսեղյան։

Թանգարանի ցուցանմուշներից մեկը

Շինությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցի տանիքի մակերևույթը հավասարեցված է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակին։ Օղակաձև շենքը երկհարկանի է։ Ճարտարապետական հորինվածքի կենտրոնը ներքին բակն է, որի շուրջը խմբավորված են թանգարանի հիմնական տարրերը՝ նախասրահն ու ցուցասրահները։ Ցուցասրահները, որ տեղավորված են երկրորդ հարկում, երեքն են՝ ներածական սրահ, ցեղասպանության սրահ, խորանասրահ։ Ներքին բակի կենտրոնում տապանի տեսքով քարե մեծադիր (8 մ x 3 մ) խաչքարն է (քանդակագործ Ֆ. Առաքելյան)։

Նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, բազմատեսակ նյութեր, որոնք արտացոլում են միջազգային հասարակայնության վերաբերմունքը հայոց ցեղասպանության նկատմամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png