Սաշուր Քալաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաշուր Քալաշյան
Sashour Kalashyan, interview.JPG
Ի ծնե Սաշուր Քալաշյան
Ծնվել է մայիսի 20, 1936 (80 տարեկան)
Ծննդավայր Լենինական
Ազգություն հայ
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Աշխատավայր Հայպետնախագիծ և Երևաննախագիծ
Պարգևներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Սաշուր Հրայրի Քալաշյան (1936, մայիսի 20, Լենինական), ճարտարապետ: ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987

Սարհատ Պետրոսյանն ու Սաշուր Քալաշյանը մամլո ասուլիսի ժամանակ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1961-1972 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ (1964-1966 թվականներին, միաժամանակ՝ դասախոս Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում), 1972-1975 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտներում։ 1976-1994 թվականներին եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1995-2000 թվականներին՝ Հայնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, 2000 թվականից՝ փոխտնօրեն[1] [2]։

Քալաշյանի համահեղինակությամբ նախագծվել և կառուցվել են՝

Երևանում

Գյումրիում

Համահեղինակ է Գյումրիի (1987, 2004), Շուշիի (1997) հեռանկարային զարգացման գլխավոր հատակագծերի, Գյումրիի «Նարեկ» բնակելի շրջանի (1989), «Կումայրիի» կենտրոնական հատվածի վերակառուցման (1991, 2004), Շիրակի մարզի տարածքային հատակագծման (2004), ՀՀ տարաբնակեցման գլխավոր (2001) նախագծերի, Արտաշատի գլխավոր հատակագծի (1967), Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների հուշարձանի (1968, Տաթև

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյումրիի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի նախագծի համար՝ 1-ին մրցանակ (խմբի ղեկավար, 2005)
  • Երիտասարդ ճարտարապետների համամիութենական ստուգատեսի դափնեկիր (1968)
  • Հանրապետական մրցույթների մրցանակներ
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2005)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայնախագիծ ինստիտուտ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]