Jump to content

Հայոց ցեղասպանության ժխտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (ապրիլի 14, 2016) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Հայոց ցեղասպանության ժխտում, որոշ երկրներում արգելված պնդումներ, համաձայն որոնց Թուրքիայում Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել, և կամ հայերի կոտորածները չեն կրել պետականորեն կազմակերպված բնույթ։ Այս տեսակետը, որ մասնավորապես պաշտպանվում է պաշտոնական Թուրքիայի կողմից, բազմիցս քննադատվել է ճանաչված պատմաբանների և ցեղասպանության մասնագետների ճնշող մեծամասնության կողմից որպես զուտ քաղաքականորեն պատճառաբանված կեղծ-պատմագիտական թեզ։

Հայոց ցեղասպանության՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը նոր հնարավորություններ է ընձեռում մարդկության դեմ ապագայում նորանոր ոճիրների իրականացման համար, ուստի հայության և համայն առաջադեմ մարդկության առջև ծառանում է Հայոց ցեղասպանության ժխտումը կանխելու և թույլ չտալու պատասխանատու խնդիրը։ Արգենտինան, Շվեյցարիան և Ուրուգվայը ընդունել են օրենքներ, որոնցով պատասխանատվություն է սահմանված Հայոց ցեղասպանության ժխտման համար։ 2006 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից օրենք ընդունվեց, որը Սենատի և նախագահի վավերացումից հետո թույլ կտա Հայոց ցեղասպանության ժխտումը դիտարկել որպես հանցագործություն։ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծ է պատրաստվում ընդունել նաև Սլովակիան։

Հայերի ցեղասպանության ժխտումը տարբերվում է մասնավոր անձանց կամ կազմակերպությունների կողմից իրականացվող ցեղասպանությունների ժխտման այլ տեսակներից նրանով, որ դրանք պաշտոնապես աջակցություն են ստանում Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև այդ երկրների պաշտոնական պատմաբանության կողմից։ Դա ակնածելի տեսք է ստանում և ակադեմիական շրջանակներում դառնում ավելի փաստարկված[Ն 1]։ Թուրքական կառավարության հիմնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում այն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի են ունեցել տեղահանություններ, այդ տեղահանությունների ժամանակ եղել են նաև բազմաթիվ զոհեր թե՛ հայկական, թե՛ թուրքական բնակչության մեջ, սակայն ծրագրված ցեղասպանություն՝ որպես այդպիսին չի եղել։

2012 թվականի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք, որը վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը։

Ժխտման առարկան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի ցեղասպանությունը հայ ազգաբնակչության զանգվածային կոտորածն էր, որը կազմակերպվեց և իրականացվեց 1915 թվականին (որոշ հետազոտողների հավաստմամբ շարունակվեց մինչև 1923 թվականը[1], Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության տիրապետության տակ գտնվող տարածքներում՝ ուղեկցվելով ֆիզիկական ոչնչացումներով և բռնի արտաքսումներով, այդ թվում՝ բնակչությանը դեպի անխուսափելի մահ տանող տեղահանումներով։ Ցեղասպանության քաղաքականության արդյունքում զոհվեցին 600 000-ից մինչև 1,5 միլիոն հայեր։

«Ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջ է քաշել Ռաֆայել Լեմկինը՝ Օսմանյան Թուրքիայում հայ ազգաբնակչության[2] և նացիստական Գերմանիայի տիրապետության տակ գտնվող տարածքներում հրեաների (հոլոքոսթ) զանգվածային ոչնչացումներն արտահայտելու համար։ Դեռևս մ.թ.ա. 7-րդ դարից նշված տարածքներում ապրող հայերի ցեղասպանությունն ուղեկցվում էր նաև նրանց պատմական և նյութական արժեքների վերացմամբ։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աթաթուրք Մուստաֆա Քեմալի ելույթը 1919 թվականի դեկտեմբերին[3].«Ոչ մուսուլմանների հետ մեր երկրում կատարվածը նրանց կողմից բարբարոսաբար անջատողական քաղաքականություն դավանելու հետևանք էր, երբ նրանք դարձան արտաքին ինտրիգների գործիք և չարաշահեցին իրենց իրավունքները: Հավանաբար շատ պատճառներ կան Թուրքիայում կատարված ոչ ցանկալի իրադարձություններն արդարացնելու համար: Եվ ուզում եմ հստակ ասել, որ այդ իրադարձություններն իրենց մասշտաբներով հեռու են հալածելու այն ձևերից, որոնք առանց որևէ արդարացման իրականացվել են Եվրոպայի երկրներում»:

Հայերի ցեղասպանության ժխտման նկատմամբ քաղաքականությունը ձևավորվել էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, որը 1919 թվականին Անկարայում իր ծրագրային ելույթում բերեց բռնի նվաճողական գործողությունների բոլոր դասական արդարացումները՝ զոհի մեղավորությունը. ամեն ինչ այնքան վատ չէր, մյուսներն ավելի վատ կվարվեին։ Քեմալը մեղավոր համարեց հայերին և բարձր գնահատեց Օսմանյան կայսրությունում մուսուլմանների համբերատարության դրսևորումը. նա նաև շրջապատել էր իրեն մարդկանցով, ովքեր մասնակցություն ունեին հայերի ոչնչացմանը։

1923 թվականին Թուրքական Հանրապետության կազմավորումից հետո նրա քաղաքական և գիտական վերնախավը անհրաժեշտություն չէր տեսնում տարածություն պահպանել հայերի ցեղասպանությունից կամ դա իրականացնող անձանցից։ Ղեկավարող վերնախավը գլխավորապես կազմված էր Իթթիհաթի նախկին գործիչներից, որոնցից շատերը անձամբ էին մասնակցել հայերի ոչնչացման գործողություններին և կոալիցիա էին կազմել մուսուլմանների ռեգիոնալ առաջնորդների և մուսուլմանական ցեղերի առաջնորդների հետ, ովքեր մեծ շահույթ էին ստանում հայերի և հույների արտաքսումից։ Հայերի ցեղասպանության հարցի քննարկումը կարող էր քայքայիչ լինել այդ կոալիցիայի համար։

1926 թվականին Թուրքիայի ազգային ժողովը օրենք ընդունեց Իթթիհաթի հայերի կողմից «Նեմեսիս» վրիժառության գործողության շրջանակներում սպանված, ինչպես նաև 1919 թվական մահապատժի դատապարտված անդամների այրիներին և ծնողազուրկներին կենսաթոշակ նշանակելու մասին։ 1927 թվականին Թուրքիայի Հանրապետական կուսակցության համագումարին Մուստաֆա Քեմալը մի քանի օր շարունակ պատմում էր այն մասին, թե ինչպես անկախության համար պայքարի ընթացքում ստեղծվեց թուրք ազգությունը։ Այդ տեքստն ընդունվեց որպես թուրքական պաշտոնական պատմություն և պետության կողմից սահմանվեց որպես սրբություն։ Համաձայն այդ պատմության՝ թուրք ազգի ծագումը սկսվել է 1919 թվականին, իսկ նրա ձևավորման հարցում մասնակցություն են ունեցել բացառապես մուսուլմանները և առաջին հերթին՝ թուրքերը։ Ճառը գովաբանում էր թուրքերին և մերկացնում քրիստոնեական փոքրամասնություններին ու Արևմուտքին։ Աթաթուրքի պատմական կոնցեպցիան արհամարհում էր թուրքական հասարակության պատմականորեն կազմավորված ավանդական բազմէթնիկությունը։ Թուրքական Հանրապետության մասին խմբակային միֆում տեղ չկար էթնիկ փոքրամասնությունների՝ հայերի, քրդերի, հույների համար, իսկ նրանց նկատմամբ նախահանրապետական շրջանում և նրանից հետո իրականացված բռնությունների մասին լռում էին։ Մինչ այժմ Թուրքիայի քրեական օրենսդրությամբ հանցագործություն է համարվում պատմության քեմալական տարբերակի քննադատությունը, ինչն անհնար է դարձնում թուրքական հասարակության մեջ դրա քննարկումը[3][4]։

Թուրքիայում ԱՄՆ-ի գերագույն կոմիսար Մարկ Բրիսթոլը, որը ձևավորել է ԱՄՆ-ի Թուրքիայի հանդեպ ունեցած քաղաքականությունը:

1919 թվականից Թուրքիան դարձավ ամերիկյան ռազմավարական հետաքրքրությունների անբաժան մասը, իրացման խոշոր շուկա և ֆորպոստ ընդդեմ Խորհրդային Ռուսաստանի, հետո նաև՝ ԽՍՀՄ-ի։ Մերձավոր Արևելքի երկրորդ խոշոր խաղացողը հանդիսանում էր Մեծ Բրիտանիան։ Այս երկու երկրներն էլ հետապնդում էին այն սկզբունքը, որ ինչքան քիչ է ծագում հարց Թուրքիայի էթնիկական կազմի մասին, այնքան լավ, և ամեն կերպ աջակցում էին Հայոց ցեղասպանության թուրքական ժխտմանը։

1919 թվականին Թուրքիայում ԱՄՆ-ի Գերագույն հանձնակատար նշանակվեց ադմիրալ Մարկ Բրիսթոլը (անգլ.՝ Mark Lambert Bristol), ով անկեղծորեն համոզված էր, որ Վիլսոնյան Հայաստանը Իրաքի և Խորհրդային Ռուսաստանի միջև թափարգել է ծառայում միայն հօգուտ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի։ Տնտեսական ոլորտում Բրիսթոլը ձգտում էր ամրապնդել ամերիկյան ազդեցությունը Թուրքիայում։ «Կասկածելի» ազգային փոքրամասնություններն ընկալվում էին նրա կողմից որպես Թուրքիայի կայունության սպառնալիք։ ԱՄՆ-ի քաղաքականությունը բխում էր Հայաստանի՝ որպես առանց արտաքին պաշտպանության գոյատևելուն անկարող. իսկ այդ պաշտպանությունը կարող էր ցուցաբերել միայն Խորհրդային Ռուսաստանը։ Ստամբուլ ժամանելու առաջին իսկ օրերից Բրիսթոլը սկսեց քննադատել ամերիկյան կազմակերպությունների՝ հայերին աջակցող գործողությունները և հակառակ քայլեր էր ձեռնարկում «Մերձարևելյան օգնություն» (անգլ.՝ Near East Relief) կազմակերպության կողմից հայ որբերի՝ Թուրքիայից դուրսբերման փորձերին՝ հայտարարելով, որ «ավելի լավ է զոհել այդ որբերին, եթե դա անհրաժեշտ է, որպեսզի վստահությունն ամրապնդվի»[5]։ Բրիսթոլը նաև թուրք ընտանիքներ ընկած հայ կանանց ազատելու փորձերին ուղղված հակառակ քայլեր էր ձեռնարկում[Ն 2]։ 1922 թվականին Թուրքիայի և Հունաստանի միջև սկսված ազգաբնակչության զանգվածային փոխանակման ժամանակ Բրիսթոլը բնութագրեց հույներին և հայերին որպես «դարերով արյուն քաշող տզրուկների» և հրապարակայնորեն հայտարարեց, որ բոլոր քրիստոնյաները պետք է լքեն Թուրքիան և այլ վայրում բնակություն հաստատեն։ Այդ ամենը ներդաշնակվում էր Իթթիհաթականների և քեմալականների ազգայնամոլական և հակաքրիստոնեական հռետորաբանության հետ[6]։

ԱՄՆ-ում միսիոներական գրականությունը հիմնականում դրական ուղղվածություն ուներ հայերի հանդեպ և բացասական՝ թուրքերի նկատմամբ, և, բացի այդ, 1915 թվականի իրադարձությունները դժվար էր մեկնաբանել հօգուտ Թուրքիայի։ «Հավասարակշռությունը» պահպանելու համար Բրիսթոլը նվազեցնում էր հայ զոհերի քանակը կամ ընդհանրապես հրաժարվում էր դրանք ընդունել։ 1920 թվականի փետրվարին նա միտումնավոր ապատեղեկատվություն ներկայացրեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին Կիլիկիայում տեղի ունեցած հայերի սպանդի մասին՝ հայտարարելով, որ այնտեղ զոհեր չեն եղել։ Այն դեպքերում, երբ նա պետք է բացատրություն տար զանգվածային սպանությունների մասին, Բրիսթոլը հայտարարում էր, որ դրանով զբաղված են «աշխարհի այդ հատվածի բոլոր ազգերը»։ Կատարվածի վերաբերյալ տեսակետների վերանայման ևս մեկ ակտիվ կողմնակից էր ադմիրալ Քոլբի Չեսթերը (անգլ.՝ Colby Mitchell Chester), ով 1922 թվականին գրել էր, որ Օսմանյան ղեկավարությունը մեծ փողերով տեղափոխել է հայերին Սիրիայի ամենահիասքանչ շրջաններ, որտեղի կլիման հիշեցնում էր Ֆլորիդան։ Այդ պնդումները պարունակում էին տարրեր, որոնք հետագայում ընդունվեցին հայերի ցեղասպանությունը ժխտողների հետևորդները՝ հայերի կորուստների մինիմալացում, հայերին սպանելու մտադրության ժխտում, սպանությունների զոհերի և եվրոպացիների մեղադրում, ուժեղացված ուշադրություն թուրքական կորուստներին։ Բրիսթոլը նույնպես ապատեղեկացրեց Պետդեպարտամենտին թուրքերի կողմից քրդական ապստամբությունների դաժան ճնշումների մասին՝ նկարագրելով դրանք, որպես «թուրքական բանակի հրաշալի քաջագործություն»։ 1923 թվականին ստեղծվեց «Թուրքիայի Ամերիկյան բարեկամներ» կազմակերպությունը (անգլ.՝ American Friends of Turkey), որը հետագայում ղեկավարեց Բրիսթոլը[7]։

1951 թվականին ամերիկացի պրոֆեսոր Լյուիս Թոմասը (անգլ.՝ Lewis Thomas) համահեղինակների հետ հրատարակեց «Միացյալ Նահանգները, Թուրքիան և Իրանը» գիրքը՝ «Ամերիկայի արտաքին քաղաքականության գրադարան» սերիայից։ Սերիայի խմբագիր հանդես եկավ ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ Սամներ Ուելսը (անգլ.՝ Sumner Welles), ով նախաբանում նշում էր թուրքերի և կոմունիզմի միջև ֆունդամենտալ հակադրության մասին։ Նկարագրելով Թուրքիան՝ Լյուիս Թոմասը պնդում էր, որ թուրքերը, ոչնչացնելով և տեղահանելով հայերին, փրկում էին իրենց։ Ըստ Թոմասի՝ Թուրքիայի բնակչության միատարրությունն ապահովում է երկրի կայունությունը, որն ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր էր։ Թոմասի աշակերտը Փրինսթոնի համալսարանում Ստենֆորդ Շոուն էր, ով իր հերթին ղեկավարում էր Ջասթին Մաքքարտնիի և Հիթ Լոուրիի դիսերտացիայի պաշտպանությունը Կալիֆորնիայի համալսարանում[8]։ Շոուն, Մաքքարտնին և Լոուրին դարձան հայերի ցեղասպանության ժխտման առանցքային անձերը ԱՄՆ-ում[9]։

Ցեղասպանության ժխտումը․ նպատակներ և մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության ժխտումը խնդիր է դնում վերանայել պատմագրության մեջ ընդունված ուղղությունը, ըստ որի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացվել է հայ ժողովրդի ոչնչացման զանգվածային և նպատակաուղղված քաղաքականություն։

Թուրքիայում հայերի ցեղասպանության ժխտումը[10] Օսմանյան կայսրության քաղաքականության շարունակությունն է[11][12], որը ժխտում էր հայերի զանգվածային կոտորածները 19-րդ դարի վերջերին։ Արևմտյան տերություններն այդ հարցում աջակցում էին Թուրքիային, եթե այն համընկնում էր իրենց շահերին։ Այսպես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրայելին փորձում էր ներկայացնել բուլղարների ջարդերը որպես «սուրճի բամբասանք»[13], Սոլսբերիի կառավարությունը լռում էր 1894-1895 թվականների զանգվածային ջարդերի մասին, Գերմանիան 1915 թվականին զբաղված էր զանգվածային կեղծարարություններով՝ իր դաշնակից Թուրքիային արդարացնելու նպատակով։ Մերձավոր Արևելքում ազդեցության առավել մեծ ոլորտ ունեցող երկու երկրները՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, Թուրքիայի հետ պայմանավորվածության համաձայն, ամեն հնարավոր ջանք գործադրում էին հայերի զանգվածային ջարդերը ժխտելու համար։ Այնուամենայնիվ, հայերի ցեղասպանության հիմնախնդիրն արդիականությունը չի կորցրել[14]։

Թուրքական Հանրապետությունը համակողմանիորեն աջակցում է հայերի ցեղասպանության ժխտմանը, հովանավորում է թուրքական դիրքորոշմանն աջակցում ապահովող համալսարաններին։ Հայերի ցեղասպանության հարցը քննարկելու դեպքում Թուրքիան պետություններին սպառնում է երկրում բնակվող փոքրամասնությունների նկատմամբ կիրառել դիվանագիտական և առևտրական պատժամիջոցներ և ճնշումներ[15][16]։

Ցեղասպանության ժխտման տեսության համախոհների փաստարկները սովորաբար հետևյալ պնդումներից մեկի վերափոխված տարբերակներն են.[15]

  • Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներ երբեք չեն եղել,
  • հայերի մահը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով վրա հասած սովից կամ հիվանդություններից՝ ռազմական գործողությունների գոտիներից նրանց տեղահանության ժամանակ,
  • երիտթուրքերի կողմից չի եղել հայերի ոչնչացման նպատակաուղղված քաղաքականություն,
  • հայերի մահն Օսմանյան կայսրությունում քաղաքացիական պատերազմի հետևանքն էր, որի ժամանակ մահացել են նաև բազմաթիվ թուրքեր։

Սադրանքների վարկած

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի ցեղասպանության դեմ պատմականորեն առաջին փաստարկը, այսպես կոչված, «սադրանքների վարկածն» է (եզրույթը ներդրվել է Ռոբերտ Մելսոնի կողմից[17]

  • հայերը և թուրքերը դարերով ապրել են խաղաղ, որը խախտվեց արտաքին ուժերի կողմից՝ ի դեմս հայ միսիոներների, Ռուսաստանի և հայ հեղափոխականների, ովքեր ձգտում էին փլուզել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը։
  • թուրքական կառավարության գործողությունները պայմանավորված էին հայկական ապստամբություններով։
  • հայերն իրենք էին սադրել իրենց արտաքսումն ու ոչնչացումը։

Սադրանքների վարկածը սնվում է գաղափարական ըմբռնումներով և օսմանյան հասարակության որևէ բացասական գիծ չի ընդունում։ Այն անտեսում է նաև հայերի դիմադրության պատճառները և հայ ազգաբնակչության մեծամասնության օրինապահությունը թուրքական պետության հանդեպ։ Առաջին անգամ այդ վարկածն առաջ քաշվեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթի կողմից, ով հայերի արտաքսումն արդարացնում էր Վանի հայերի 1915 թվականի ապստամբությամբ։ Այլընտրանքային բացատրություն էր առաջարկվում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից։ Հիմնվելով ռուսական զորքերի նահանջած բնակավայրերում օսմանյան զինվորների կողմից հետապնդվող հայ ազգաբնակչության նկատմամբ գազանությունների մասին ամերիկյան միսիոներների տեղեկությունների վրա՝ Մորգենթաուն եկավ այն եզրակացության, որ Վանի իրադարձությունները միայն առիթ հանդիսացան Թուրքիայի հայ ազգաբնակչության նպատակաուղղված ոչնչացման համար[18]։ Ավելի ուշ սադրանքների վարկածն աջակցության գտավ արևմտյան պատմաբաններ Ուիլյամ Լանգերի և Ստենֆորդ Շոուի, ինչպես նաև թուրք պատմաբանների կողմից, ովքեր պնդում էին, որ հայ հեղափոխականները գիտակցաբար զոհաբերեցին իրենց հայրենակիցներին՝ հանուն անկախ հայկական պետության ստեղծման։

Այդ վարկածի քննադատներն ուշադրության են արժանացնում այն հանգամանքը, որ հայկական հեղափոխական խմբերը կազմավորվեցին, երբ այլևս չկային հայերի գոյությունն ապահովող պայքարի այլ եղանակներ, և որ այդ խմբերը հիացմունքի առարկա էին ծայրահեղական երիտթուրքերի համար։ Քննադատներն անիմաստ են համարում սադրանքների վարկածը 1896 թվականին և մանավանդ 1908 թվականին դիտարկվող իրադարձություններից հետո, երբ, չնայած հայ ազգաբնակչության ճնշող մեծամասնության օրինապահությանը և Օսմանյան կայսրության պառլամենտում հայկական կուսակցությունների աշխատանքին՝ հայերի նկատմամբ խտրականությունն ու սպանությունները չէին դադարում (առավել հայտնի դեպքերից է Ադանայի ջարդը)[19][20]։ Դոնալդ Բլոքսհեմը նշում է, որ այդ փաստարկը միտված է Օսմանյան պետության գործողություններն ընկալելու միայն որպես պատասխան՝ պետական գաղափարախոսության անտեսման և հայ հեղափոխականների դերի բարձրացման[17]։ Պատմաբանը բազմաթիվ ցեղասպանությունների օրինակներ է բերում՝ սկսած Հերերոների և հոտենտոտների ոչնչացումից մինչև Հարավսլավիայի փլուզում, երբ սպանող կողմն իր գործողությունների շարժառիթ է համարում զոհի դիմադրությունը[21]։ Հակադարձելով սադրանքների վարկածին՝ Քրիստոֆեր Ջոզեֆ Ուոքերը նշում է, որ այն հակասում է ժամանակագրությանը, քանի որ հայերի առաջին արտաքսումը տեղի էր ունեցել 1915 թվականի ապրիլի 8-ին Զեյթուն քաղաքում, և օրինակ է բերում Ստենֆորդ Շոուին, ով, արդարացնելով թուրքական իշխանությունների գործողությունները Թուրքիայի ժամանակակից պատմության մասին գրքում, ոչ մի կերպ չի հիշատակում Վանի (1915 թվականի ապրիլի կեսերին) հայկական ապստամբությանը նախորդող հայերի արտաքսումները և սպանությունները[22]։

Բնակչության փոխանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակետի առավել հանրահայտ արտահայտողներից է Շոուի ուսանողներից մեկը՝ Ջասթին Մաքքարտնին։ Վերլուծելով քաղաքացիական բնակչության տեղաշարժը 1912-1923 թվականների պատերազմների ժամանակ և բնակչության փոխանակումների մասին միջպետական համաձայնագրերը՝ Մաքքարտնին գալիս է այն եզրակացության, որ հայերը ևս եղել են ընդհանուր «բնակչության փոխանակման» քաղաքականության մասերից մեկը[23]։

Այս փաստարկի քննադատները մատնանշում են, որ Մաքքարտնիի աշխատանքը կոռեկտորեն նկարագրում է պատմաբանների կողմից հաճախ թերագնահատված փոխանակվող մուսուլմանների տառապանքները և ցույց է տալիս, որ էթնիկ ազգայնամոլությունը հատուկ էր ոչ միայն երիտթուրքերի կառավարությանը։ Այնուամենայնիվ, նրա հայկական հարցի մեկնաբանությունը շատ վիճելի է[24] և ոչ իրավացիորեն է ստեղծված իրավիճակը տարածում հայերի վրա։ Քննադատների կարծիքով, Մաքքարտնին ներկայացնում է «մուսուլման և հայազգի ազգաբնակչության փոխանակումը»՝ հիմնվելով ոչ հավաստի նախադրյալների վրա. այն է՝ որ հայերն այդ ժամանակ ունեին պետություն, որի հետ կատարվել է այդ փոխանակումը, և երիտթուրքերի կառավարության՝ հայերի ոչնչացման մեջ ներքաշված լինելն արդարացնում էր անհաղթահարելի պատմական ուժով։ Մաքքարտնիի՝ բնակչության փոխանակման ստեղծված հանգամանքներում հայերի զանգվածային ոչնչացումներից խուսափելու անհնարինության պնդումները վիժեցնում են ժխտման մյուս եղանակներից մեկը՝ «սադրանքների վարկածը», քանի որ այդ պնդումներով ենթադրվում են հայերի զանգվածային ջարդեր՝ անկախ հայ հեղափոխականների ճնշումներ հրահրելու ցանկություններից[25]։

Ժողովրդագրական փաստարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի ցեղասպանության ժխտման համար ժողովրդագրական փաստարկն օգտագործող առաջին պատմաբանը Ստենֆորդ Շուն էր։ «History of the Ottoman Empire and modern Turkey» («Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի պատմություն») գրքի առաջին հրատարակության մեջ նա Օսմանյան կայսրությունում հայերի թիվը նշել էր 1 300 000 մարդ, իսկ զոհերի թիվը 200 000 (300 000՝ երկրորդ հրատարակության մեջ)[26]։ Միևնույն ժամանակ Քեմալ Կարպատը պնդում է, որ 1914 թվականի օսմանյան մարդահամարը առավել հավաստի է և նշում է, որ օսմանյան կայսրությունում հայերի թիվը 1 165 000 մարդ է[27]։ Ջասթին Մաքքարտնին, նույնպես հիմնվելով օսմանյան վիճակագրության վրա, հայերի թիվը Օսմանյան կայսրությունում նշում է 1 493 276 հայ, որոնցից 600 000-ը, այսինքն՝ բնակչության 40 %-ը զոհվել են պատերազմների ժամանակ[28]։ Այս փաստարկի քննադատները նշում են, որ 1844 թվականի օսմանյան մարդահամարը ցույց էր տալիս 2,4 միլիոն հայ, իսկ 1881-1882 թվականներին՝ 1 048 143 հայ։ Ցեղասպանությունը ժխտող պատմաբաններն ի վիճակի չեն բացատրել 1880-ական թվականների հայ ազգաբնակչության այդչափ նվազումը։ Ըստ քննադատների՝ Օսմանյան կայսրությունը 1880-ական թվականներին կեղծում էր թվերը և քաղաքական նկատառումներով երկու անգամ նվազեցնում էր հայերի թվաքանակը։ Պաշտոնական վիճակագրության սխալների ապացույց է նաև այն փաստը, որ թվերով հայերից հավաքված հարկը երկու անգամ գերազանցում էր օսմանյան վիճակագրության վրա հիմնված հաշվարկային հարկին։ Բացի այդ, 1915 թվականի գարնանը Դիարբեքիրի նահանգապետը հաղորդում էր վիլայեթից 120 000 հայերի արտաքսման մասին այն ժամանակ, երբ պաշտոնական տվյալներով հայ ազգաբնակչությունը նահանգում կազմում էր ընդամենը 73 226 մարդ[29]։

Համեմատական փաստարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փաստարկի համաձայն, Հոլոքոստը յուրատեսակ էր և աննախադեպ, իսկ հայերի ոչնչացումը իրենից ներկայացնում է սարսափելի ողբերգություն, սակայն կրում էր սահմանափակ բնույթ և ուներ ռացիոնալ և քաղաքական միտումներ։ Ցեղասպանության հայտնի հետազոտողներ Իեգուդա Բաուերը, Դեբորա Լիփշտադը, Ռոբերտ Մելսոնը և Մայքլ Մարուսը խոստովանում են, որ հայերի ցեղասպանություն տեղի ունեցել է, սակայն նրանց կողմից իռացիոնալ և յուրահատուկ համարվող Հոլոքոստի դասին չի դասվում։ Վերջին տարիներին Բաուերի և Լիփշտադտի հայացքները փոխվել են։ Այսպես, Բաուերը հայտարարեց, թե հայերին ռազմական դրդապատճառներով սպանելու պնդումը ճշմարիտ չէ, այլ այն քաղաքացիական փոքրամասնության վրա պլանավորված հարձակում էր։ Համեմատական փաստարկի հիման վրա հայերի ցեղասպանությունը ժխտող խոշորագույն հետազոտողները Սթիվեն Կացը (ըստ Դավիդ Մաքդոնալդի) և Գյութեր Լևին են[30]։ Հարկ է նշել, որ Կացի ստորագրությունն առկա է Հոլոքոստի 126 հետազոտողների նամակի տակ, որով ճանաչված է նաև հայերի ցեղասպանությունը[31]։

Հարաբերապաշտները բերում են գերմանական նացիզմի և տարբեր թուրքական գաղափարախոսությունների միջև տարբերությունները՝ ժխտելով ռասիստական հողի վրա հայերի ցեղասպանության հնարավորությունը և նրան վերագրում էին քաղաքականապես արդարացված բնույթ։ Այս տեսակետի համաձայն՝ հայերի ոչնչացումն առաջ էին բերել Իթթիհաթի կողմից նրանց ընկալելը որպես թշնամու գործակալների։ Որպես այդ մտահանգման ապացույց՝ հարաբերապաշտները հղում են կատարում նաև հայերի սպանությունների սահմանափակ բնույթին և Իթթիհաթի՝ աշխարհի բոլոր հայերին վերացնելու մտադրության բացակայությունը։ Կացն ընդունում է, որ հայերը կորցրել են 550 000-800 000 մարդ և քննադատում է հայկական ողբերգությունը ժխտելու թուրքական կառավարության ջանքերը։ Սակայն նա պնդում է, որ թուրքերը հայերի մեջ տեսնում էին միայն ազգայնական սպառնալիք և այդ սպառնալիքը վերանալուն պես դադարեցին նաև հայերի սպանությունները։ Կացը Հոլոքոստի հետ սկզբունքային տարբերություն է համարում հայերի՝ իսլամ ընդունելով կենդանի մնալու պոտենցիալ հնարավորությունը այն դեպքում, երբ հրեաները պետք է ոչնչացվեին ցանկացած դեպքում[32]։

Քննադատները հերքում են, որ հայերի սպանությունները շարունակվել են նաև ավելի ուշ՝ Իթթիհաթի՝ քեմալիստների կողմից հեռացվելուց հետո, և որ հայերը լիովին չոչնչացվեցին Անդրկովկասում խորհրդային զորքերի դիմադրությունների պատճառով։ Առարկելով «համընդհանուր ոչնչացման» փաստարկի դեմ՝ քննադատներն օրինակ են բերում, որ կես միլիոն գերմանացի հրեաներից 165 000-ը մեկնեցին կամ աքսորվեցին. Ֆրանսիայում 330 000 հրեաներից զոհվեց 80 000-ը[30], իսկ եվրոպացի զոհված հրեաների թիվը (60 %) համադրելի է զոհված թուրքահպատակ հայերի թվի հետ (50-70 %)։ Իր հերթին, Վահագն Դադրյանը, վերլուծելով հայերի ցեղասպանության և Հոլոքոստի միջև կապերը, գտնում է, որ հայերի ցեղասպանությունը որոշ իմաստով գերազանցում է Հոլոքոստը։ Դադրյանի տեսակետի համաձայն, հայերի ցեղասպանության արդյունքում ոչնչացվել է հայկական նյութական մշակույթի մեծ մասը և, ի տարբերություն հրեաների, նրանք կորցրել են և ոչ թե գտել են իրենց պատմական հայրենիքը։ Հայերի սպանությունները կատարվել են ավելի դաժան եղանակներով, որոնք ուղեկցվում էին զոհերի տևական տառապանքներով։ Հոլոքոստի կենդանի մնացած զոհերը արդյունքում փոխհատուցում ստացան, իսկ հայերը՝ ոչ։ Վերջապես, Հոլոքոստի մեղավորները դատապարտվեցին, իսկ հայերի ցեղասպանության մեղավորները՝ ոչ[33]։

Փաստաթղթային վավերացումների բացակայության պնդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի ցեղասպանությունը ժխտող քաղաքական գործիչներն ու պատմաբանները բերում են օսմանյան առաջնորդների՝ հայերի ոչնչացմանն ուղղված հրամանները հաստատող փաստաթղթերի բացակայության փաստարկը։ Անկարայի Բիլկենտյան համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Նորման Սթոունը համարում է, որ ցեղասպանության քաղաքականության փաստաթղթային ապացույցները բացակայում են[34]։ Այդ փաստարկին է հակված նաև Գյունթեր Լևին, ով միակ պատմաբանն է, ով փաստորեն ժխտում է ինչպես հայերի, այնպես էլ ամերիկյան հնդկացիների և գնչուների ցեղասպանությունը։ Իր տեսակետը հիմնավորելով «Revisiting the Armenian Genocide» («Հայերի ցեղասպանության վերանայում») հոդվածում՝ Լևին նշում է, որ հայերի ցեղասպանությունը վիճարկվել է բազմաթիվ թուրք և արևմտյան պատմաբանների կողմից։ Ըստ Լևիի՝ հայերի ցեղասպանության վարկածը հիմնված է երեք կասկածելի փաստարկների վրա՝ ռազմական տրիբունալի 1919 թվականի որոշումների, Հատուկ կազմակերպության հայերի ջարդերում ունեցած դերի և Նամի Բեյի՝ Թալեաթի հայերի ոչնչացման մասին հեռագրեր պարունակող հուշագրությունների վրա։ Լևին գտնում է, որ տրիբունալն անցնում էր Անտանտի ճնշման տակ՝ երիտթուրքերի ռեժիմը վարկաբեկելու նպատակով և չէր համապատասխանում արևմտյան արդարադատության չափանիշներին։ Տրիբունալի ամենալուրջ թերությունը Լևին համարում է դրա բոլոր փաստաթղթերի կորուստը, ինչպես նաև թուրքական մամուլում հրատարակված նյութերի՝ դատական գործընթացի բնօրինակներին համապատասխանելիությունը հաստատելու անհնարինությունը։ Որպես օրինակ Լևին բերում է Դադրյանի կողմից Վեհիբ փաշայի նկատմամբ մեղադրական դատավճռի հիման վրա կատարված վերլուծությունը, այն ժամանակ, երբ իր տեղեկություններով, դատարանի այդ մեղադրանքը բացառող փաստագրական նյութերը բացակայում են։ Ըստ Լևիի՝ Հատուկ կազմակերպության մասին պնդումները հիմնավորված են ոչ թե փաստարկներով, այլ ենթադրություններով։ Ժխտելով Նամի Բեյի հուշագրությունները՝ Լևին հղում է կատարում թուրք հեղինակներ Շինասի Օրելի (թուրքերեն՝ Şinasi Orel) և Սուրեյա Յուջայի (թուրքերեն՝ Süreyya Yuca) աշխատություններին, ովքեր գտնում են, որ հայերը դիտավորյալ են ոչնչացրել բնօրինակները, որպեսզի անհնար լինի փաստաթղթերի շինծու լինելն ապացուցել[35]։

Լևիի հոդվածի ծավալուն քննադատություն են պարունակում Վահագն Դադրյանի («Vahakn Dadrian responds to Guenther Lewy», «Վահագն Դադրյանը պատասխանում է Գյունթեր Լևիին») և Թաներ Աքչամի («Review Essay: Guenter Lewy’s The Armenian Massacres in Ottoman Turkey», «Ակնարկի գրախոսություն. Գյունթեր Լևիի հայերի ջարդերը Oսմանյան Թուրքիայում») աշխատությունները։ Դադրյանը բազմաթիվ օրինակներ է բերում, որոնք ցույց են տալիս, որ Լևիի հոդվածը լի է կասկածելի պնդումներով և սխալներով, որոշ դեպքերում՝ գիտակցված, և որ այն ցույց է տալիս Լևիի՝ թուրքերենի վատ իմացությունը, նամանավանդ՝ օսմանա-թուրքական լեզվի։ Մեկնաբանելով Լևիի ափսոսանքը տրիբունալի պահոցի անհետացման առիթով՝ Դադրյանը նշում է, որ այդ իրադարձությունը զարմանալիորեն համընկնում է 1922 թվականին քեմալիստների կողմից Ստամբուլի գրավման հետ։ Դադրյանը նաև ենթադրում է, որ Լևին անտեսում է իր վարկածներին հակասող հսկայածավալ փաստաթղթերը և վկայությունները[36]։

Մաքդոնալդը, քննադատելով Լևիի դիրքորոշումը, Դադրյանի հետ համակարծիք է նրանում, որ խոսելով հայերի ցեղասպանության վերաբերյալ ակադեմիական տարաձայնությունների և հավասարազոր տեսակետների մասին՝ Լևին իրականում նշում է միայն թուրքական և բացահայտ թուրքամետ աղբյուրներ։ Մաքդոնալդը Լևիի՝ հայերի կողմից միտումնավոր կերպով ջարդերի մասին վկայող փաստաթղթերի ոչնչացման փաստարկները համանման է համարում Հոլոքոստը ժխտողների Աննա Ֆրանկի օրագրի և գազախցիկների հերքման փաստարկները[30]։

Աքչամը նույնպես նշում է, որ Լևիի աշխատությունում առկա են բազմաթիվ փաստացի անճշտություններ, որոնք բավարար հիմք են այն ոչ հավաստի համարելու համար։ Դադրյանի քննադատությունից հետո Լևին, այդ հոդվածն օգտագործելով որպես գրքի նախաբան[37], ճշտեց որոշ սխալներ, այնուամենայնիվ Աքչամը բազմաթիվ փաստացի սխալներ է գտնում նաև ճշտված տարբերակում։ Քննադատելով հոդվածի բովանդակային կողմը՝ Աքչամը նշում է, որ Լևիի «հաղթողների դատարանի» ոչ արդարացիության մասին պնդումները, չնայած այդ մարմինների քաղաքական բնույթին, նույն հաջողությամբ կարելի է կիրառել բոլոր համանման դատարանների հանդեպ՝ Նյուրնբերգյան գործընթացին, նախկին Հարավսլավիայի հարցով քրեական դատարանին և այլն։ Աքչամը նշում է, որ հայտարարելով Վեհիբ փաշայի ցուցմունքների բացակայության մասին՝ Լևին տեղյակ չէ, որ դրանք ամբողջությամբ հրապարակվել են այդ ժամանակաշրջանի մամուլում։ Վեհիբ փաշայի ցուցմունքներն ամբողջությամբ պահպանվում են նաև Երուսաղեմի Հայկական պատրիարքարանի պահոցում, այդ տեքստերը լիովին համապատասխանում են միմյանց և համադրվում են մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած ցուցմունքներից արված քաղվածքների հետ։ Թերթերի հրապարակումները, հիշողությունները, Երուսաղեմի Պատրիարքության պահոցները մեղադրական եզրակացության հետ համեմատելով՝ տրիբունալի նյութերի հավաստիությունը ստուգելու նմանօրինակ հնարավորություն Աքչամը տեսնում է բոլոր մյուս դեպքերում[38]։

Հայերի ցեղասպանությունը քննադատողների կարծիքով չապացուցված կամ կեղծ են համարվում նաև 1920 թվականին հրապարակված այսպես կոչված «Թալեաթի հեռագրերը»։ Հեռագրերի բնօրինակները բացակայում են, սակայն Դադրյանի կողմից կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ հեռագրերի բովանդակությունն անուղղակի կերպով առնչվում է երիտթուրքերի առաջնորդների դեմ դատական գործընթացի նյութերին[39]։

Քաղաքական փաստարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական մակարդակում հայերի ցեղասպանության հարցը քննարկելիս հաճախ օգտագործվում է այն փաստարկը, որ այս հարցը գտնվում է պատմաբանների, այլ ոչ թե քաղաքական գործիչների իրավասության ներքո։ Նման փաստարկումն օգտագործում է Թուրքիան[40]։ Հայկական կողմի դիրքորոշումը նրանում է, որ պատմաբանները ոչ մի կասկած չունեն հայերի ցեղասպանության մեջ։ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունը դիտարկվել է մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից։ 1984 թվականին «Ազգերի մշտական տրիբունալը» Օսմանյան կայսրության գործողությունները որակեց ցեղասպանություն[41]։ 1997 թվականին նման եզրակացության եկավ Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ընկերակցությունը[42][43][44]։ 2000 թվականի հունիսի 8-ին «Նյու Յորք Թայմս»-ում և «The Jerusalem Post»-ում հրապարակվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի ցեղասպանության փաստի անվիճելիությունը հաստատող 126 Հոլոքոստն ուսումնասիրողների (այդ թվում՝ Եղուդ Բաուերի, Իսրայել Չարնիի և Էլի Վիզելի) հայտարարությունը[45]։ 2001 թվականին թուրք-հայկական հաշտության հանձնաժողովը դիմեց «Անցումային շրջանի արդարադատության հարցերով միջազգային կենտրոն»-ին (ԱՇԱՀՄԿ) անկախ եզրակացության համար. արդյո՞ք 1915 թվականի իրադարձությունները համարվում են ցեղասպանություն։ 2003 թվականի սկզբին ԱՇԱՀՄԿ-ը ներկայացրեց իր եզրակացությունը, որ 1915 թվականի իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր սահմանումներին, և այս եզրույթի կիրառումը ամբողջովին արդարացի է[46]։

Իսրայելցի պատմաբան Յաիր Օրոնը նշում է, որ «պատմությունը պատմաբանների համար» փաստարկը ցինիկաբար օգտագործվում է քաղաքական նպատակներով, որպեսզի խուսափեն հարցը քաղաքական մակարդակում քննարկելուց[47]։

Ցեղասպանության փոխադարձ մեղադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական կողմը պնդում է, որ անհավատարիմ հայերը Օսմանյան կայսրությունում սպանել են 1,1 միլիոն մուսուլմանների և 100 000 հրեաների։ Յաիր Օրոնը նշում է, որ վերջին «սպանությունը» երբեք չի հիշատակվել հրեա հետազոտողների կողմից և հանդիսանում է թուրքերի կողմից փորձ խաղալ հալածքների հանդեպ հրեական զգացմունքայնության հետ, որն ավելի է խստանում Հոլոքոստի պայմաններում։ Համաձայն օսմանական պաշտոնական վիճակագրության՝ շրջաններում, որտեղ հայերին վերագրվում է հակաօսմանյան չարագործություններ, հրեաների թիվը չի անցել 4000-ը։ Այս փաստերի հանդեպ հրեական ռեակցիայի բացակայությունը և որոշակի աղբյուրներին հղումը, ըստ Օրոնի, այս իրադարձությունները դարձնում են անհնարին։ Նա նշում է, որ, հակառակը, նրան հայտնի են հրեական աղբյուրներ, որտեղ նշվում են հայերի օգնությունը հրեական ջարդերի ժամանակ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին տասնամյակներում։

Համաձայն ամերիկյան քաղաքագետ Ռումմելի՝ 1915-1918 թվականներին հայկական դիմադրության կողմից սպանվել է 75 000 թուրք և քուրդ այն ժամանակ, երբ սպանված հայերի քանակը նա գնահատում է 2,1 միլիոն մարդ։ Թուրք պատմաբան Հալիլ Բերքթայը 1915 թվականին հայաբնակ շրջաններում սպանված մուսուլմանների թիվը գնահատում է 10 000-12 000[48]։

Պահոցների բացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական կողմը Հայաստանին կոչ է անում բացել պահոցները, որոնք նրանց կարծիքով կկարողանան լույս սփռել 1915 թվականին կատարված իրադարձությունների վրա[49]։ Ի պատասխան Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի պահոցները բաց են բոլոր հետազոտողների, այդ թվում նաև այնտեղ ներկայումս աշխատող թուրքական պատմաբանների համար[50]։ Սակայն հիշատակելով փակ պահոցների մասին՝ թուրքական և թուրքամետ գործիչները նկատի ունեն Դաշնակցության բոսթոնյան մասնավոր պահոցը, որի հետ Հայաստանը ոչ մի առնչություն չունի[51]։

Ինքը՝ Թուրքիան, իր պահոցները բացելու մասին առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է 1989 թվականին։ Այս հայտարարության կապակցությամբ Յաիր Օրոնը նշում է, որ դրանից հետո թուրքական կառավարությունը դեռևս մի քանի անգամ հայտարարել է հերթական անգամ «պահոցների բացման» մասին այն դեպքում, երբ իրականում փաստաթղթերի հասանելիությունը սահմանափակված է[52]։ Հիզեր Ռեյը նույնպես համաձայն է, որ գիտնականներին վաղուց մերժված է օսմանյան պահոցների հասանելիության թույլտվությունը. «1980-ականների վերջերին թուրքական կառավարության կողմից որոշ պահոցներ մուտք գործելու թույլտվություն տրվեց, բայց թվում է, որ նյութը սահմանափակված էր, և կառավարությունը շատ կողմնակալ մոտեցում էր ցուցաբերում նրանց հանդեպ, որոնց թույլ էր տրվում ուսումնասիրել նյութը»[53][54]։ Նմանատիպ տեսակետ հայտնեց նաև Թաներ Աքչամը[55]։ 2000 թվականի հոկտեմբերին թուրքական քաղաքական գործիչ Մուստաֆա Շյուքրու Էլեկդադագը նույնպես հավաստեց, որ թուրքական պահոցները բացված չեն եղել ուսումնասիրությունների համար[56]։

WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերի թվում առկա էր Ստամբուլում ԱՄՆ-ի գերագույն հյուպատոսի հաղորդագրությունը, որտեղ գրառվել է նրա զրույցը թուրքական պատմաբան Հալիլ Բերքթայի հետ 2004 թվականի հունիսին։ Բերկթայը հաստատում է, որ թուրքական պահոցները երկու անգամ ենթարկվել են «մաքրման» հայերի ցեղասպանությունը վկայող փաստաթղթերից՝ 1919 թվականին և 20-րդ դարի 90-ական թվականներին[57]։

Հիթ Լոուրիի նամակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի ցեղասպանության գլխավոր ժխտողներից մեկը Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Հիթ Լոուրին է (անգլ.՝ Heath W. Lowry): 1985 թվականին Լոուրին այն 69 գիտնականների թվում էր, ովքեր ստորագրել էին ԱՄՆ-ի նախագահին ուղղված հայերի ցեղասպանությունը չճանաչելու առաջարկով նամակը։

1990 թվականին հոգեբան Ռոբերտ Լիֆթոնը նամակ ստացավ ԱՄՆ-ում թուրքական դեսպանից՝ հայերի ցեղասպանության հարցի մեկնաբանություններով։ Նամակին պատահաբար կցված էր Լոուրիի տեքստը, որն ընդգրկում էր խորհուրդներ ակադեմիական ուսումնասիրություններում հայերի ցեղասպանության մասին հիշատակումները կանխելու համար։ Կցված տեքստում շարադրված հանձնարարականները Ռոբերտ Լիֆթոնի և նրա կոլեգաների կողմից գնահատվեցին որպես ակադեմիական էթիկայի կոպիտ խախտում և Վաշինգտոնում թուրքական դեսպանի կողմից հայերի ցեղասպանության ժխտման փորձերի մեթոդների օրինակներ[58]։ Փրինսթոնի համալսարան ուղարկվեց «Թուրքական կառավարության կողմից հայերի ցեղասպանության ժխտման և ակադեմիական միությունում գիտական կոռուպցիայի դեմ» հանրագիրը, որտեղ 150 մտավորականներ պահանջում էին Լոուրիին հեռացնել համալսարանից։ Հանրագիրը այլոց թվում ստորագրեցին Ռաուլ Հիլբերտը, Իեգուդա Բաուերը, Իսրայել Չարնին, Ուիլյամ Սթայրոնը, Սյուզեն Զոնթագը, Կուրթ Վոննեգուտը և Դերեք Ուոլքոթը։ Լոուրիի հետ կապված խայտառակ պատմությունը լուսաբանվեց New York Times, Boston Globe և այլ հանրահայտ ԶԼՄ-ներում։ Չնայած Պրինսթոնյան համալսարանը հրաժարվեց ազատել Լոուրիին աշխատանքից, այդ աղմուկը հայերի ցեղասպանության փաստերի և ցեղասպանության ժխտման վրա ուշադրություն հրավիրելու առիթ դարձավ, տուժեց նաև համալսարանի հեղինակությունը[59]։

Լյուիսի գործը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի մայիսի 19-ին Նյու Յորք Թայմս և The Washington Post թերթերում ամերիկացի 69 պատմաբաններից կազմված թուրքական թեմատիկայով մասնագիտացած խումբը, որոնց թվում կային հանրահայտ հետազոտողներ, գովազդի իրավունքով հրապարակեցին հայտարարություն, որով նրանք ԱՄՆ-ի Կոնգրեսին կոչ էին անում չճանաչել հայերի ցեղասպանության բանաձևը[60][61]։ Ստորագրողների թվում էր հանրահայտ պատմաբան Բերնարդ Լյուիսը, ում անունով էլ կոչվեց այդ հայտարարությունը[61][62][63]։ Հրապարակման համար վճարեց ԱՄՆ-ի Թուրքական ասամբլեան[61]։

Ռիչարդ Հովհաննիսյանը նշում է, որ այդ հրապարակման մեջ կարևոր դեր խաղաց Թուրքական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը Հիթ Լոուրին։ Այդ ինստիտուտում նշված հայտարարությունը ստորագրողներից շատերը ստացան պատվոգրեր։ Ըստ Փիթեր Սուրյանի՝ նամակը ստորագրողներից շատերը, ըստ երևույթին, ունեին ուղղակի կամ անուղղակի շահեր թուրքական կառավարությունից։ ԱՄՆ-ի Հայկական ասամբլեան վերլուծեց 69 ստորագրողների ցուցակը և ցույց տվեց, որ նրանց մեծ մասը ցեղասպանության ժամանակաշրջանի մասնագետ չէ, և որ ավելի կարևոր է, որ ստորագրողների մեջ մեծ թիվ են կազմում թուրքական պաշտոնական աղբյուրներից դրամաշնորհներ ստացողները[61][64]։ Ցուցակը վերլուծած Սփերոս Վրիոնսը նույնպես հանգում է այն եզրակացության, որ ստորագրողների և նրանց ինստիտուտների զգալի մասը Թուրքիայից ուղղակի փող ստացողներ էին[65][66]։

Ստորագրողները տարակուսանք էին հայտնում «Թուրքիա» և «ցեղասպանություն» բառերի կապակցությամբ։ Այսպես, նամակում նշվում էր, որ ներկայիս Թուրքիայի տարածքը հանդիսանում է Օսմանյան Թուրքիայի միայն մի մասը, և բանաձևի մեջ «Թուրքիա» եզրույթի գործածումն անթույլատրելի է։ Իվ Թերնոնն այդ կապակցությամբ ասում է, որ նամակը ստորագրողներն իրենց աշխատություններում առաջնորդվում են ավելի լիբերալ չափանիշներով. այսպես՝ Բերնարդ Լյուիսը «The Emergence of Modern Turkey» գրքի միայն մեկ գլխում «Օսմանյան կայսրություն» եզրույթի փոխարեն օգտագործել է «Թուրքիա» եզրույթը տասնմեկ անգամ։ «Ցեղասպանություն» որակումը գործածելուն դեմ նշվող փաստարկները Թերնոնն անընդունելի է համարում։ Հայտարարության հրապարակումից հետո Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ժերար Շալյանն իր հիասթափությունը հայտնեց, քանի որ այն ստորագրված էր նաև իր կողմից, և նամակ հղեց Բերնարդ Լյուիսին։ Լյուիսը պատասխանեց նրան, որ այդ հայտարարության առիթը ամերիկա-թուրքական հարաբերությունները չփչացնելն էր, և որ հայտարարության մեջ Թուրքիային կոչ է արվում բացել իր պահոցները։ Շալյանը Լյուիսին պատասխանեց, որ քաղաքավարի չէ (ազնիվ չի լինի չասել), որ Արևմուտքի կողմից ցեղասպանությունը չճանաչելու պատճառը Անատոլիայում պատերազմի ժամանակ հայ ազգաբնակչության հանդեպ իրագործված ցեղասպանությունն ապացուցող փաստերի ոչ բավարար լինելն է, երբ իրականում պատճառը զգուշավորությունն էր Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կայունության համար[61]։ 2006 թվականին Ժերար Շալյանը Իվ Թերնոնի համահեղինակությամբ գիրք գրեց, որի մեջ 1915 թվականի իրադարձությունները որակվում են որպես 1,5 միլիոն զոհերի պատճառ դարձած հայերի ցեղասպանություն[67]։

1985 թվականի մայիսի 19-ին The New York Times թերթում տպագրված հայտարարությունը

Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին սեփական հետազոտություն անցկացրեց ստորագրողներից յուրաքանչյուրին մեկական հարցաթերթիկ ուղարկելով, որոնց մեջ տրված էին մի շարք մանրամասն հարցեր. ի՞նչ են նրանք մտածում Թուրքիայում հայերի մահվան մասին, գտնո՞ւմ են արդյոք նրանք, որ հայերը խեղաթյուրում են փաստերը և ի՞նչ են մտածում նրանք բաց նամակը ստորագրողների մասին։ Հարցումների արդյունքները Չարնին նկարագրում է որպես «տպավորիչ ցուցանիշներ, որ նվազագույնը որոշ հետազոտողներ խոստովանել են, որ ըստ էության տեղի են ունեցել հայերի ցեղասպանության փաստը կասկածի տակ չառնող հայերի զանգվածային սպանություններ, չնայած նրանցից ոչ մեկը չէր համաձայնվել «ցեղասպանություն» եզրույթի հետ, ոմանք խոստովանել էին, որ տեղի է ունենում հարցի նպատակաուղղված խճճում և ժխտում թուրքերի կողմից»։ Հարցման նախնական տվյալները 1990 թվականին հրապարակվել են «Internet on the Holocaust and Genocide»-ում[68]։

Ըստ Յաիր Օրոնի՝ մինչ թուրքական պահոցների հրապարակումը, հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցում չշտապելու կոչ պարունակող նամակը Թուրքիայի կողմից ակադեմիական միջավայրի վրա ազդելու հերթական փորձի օրինակ է, ինչի համար Թուրքիայի կողմից ծախսվում են հսկայական գումարներ և ջանքեր[69]։

2000 թվականի հոկտեմբերին, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում քննարկվում էր հայերի ցեղասպանության մասին հերթական բանաձևը, «Միլլիեթ» թերթում թուրքական քաղաքական գործիչ Մուսթաֆա Շյուքրու Էլեքդաղը (թուրքերեն՝ Mustafa Şükrü Elekdağ) տրտնջում էր, որ 69 գիտնականների հայտարարությունն անօգուտ էր, քանի որ նրանցից ոչ մեկը, բացի Ջասթին Մաքքարտնիից, չի ցանկանում նոր հայտարարագիր լրացնել։ Էլեքդաղը դա բացատրում է երկու դրդապատճառներով. .

  1. գիտնականները վախենում են հայկական վրիժառուներից,
  2. թուրքական պահոցները, որոնց փակ լինելու մասին խոսվում է հայտարարության մեջ, այդպես էլ չբացվեցին[56][70]։

Դոնալդ Կվատաէրտի հրաժարականը

[խմբագրել | խմբագրել կոդը]

69 ուղերձը ստորագրողներից մեկը՝ Դոնալդ Կվատաէրտը, 2006 թվականի դեկտեմբերին հրաժարական տվեց Թուրքական հետազոտությունների ինստիտուտի (անգլ.՝ Institute of Turkish Studies) տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2001 թվականից։ Նա հայտարարում էր, որ ստիպված էր հրաժարական տալ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյի ճնշման հետևանքով այն բանից հետո, երբ Թուրքիայում հայերի սպանությունները բնորոշել էր որպես ցեղասպանություն։ Շենսոյը ժխտում էր, որ ինքն ինչ-որ ազդեցություն է ունեցել հրաժարականի վրա։ Կվատաէրտի հրաժարականը սկանդալ առաջացրեց ակադեմիական միջավայրում։ Ի նշան բողոքի՝ Թուրքական հետազոտությունների ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամներից մի քանիսը ևս հրաժարականներ ներկայացրին։ Միջին Արևելքի հետազոտությունների ասոցիացիայի (անգլ.՝ Middle East Studies Association) տնօրեն Մերվաթ Հաթեմը (անգլ.՝ Mervat Hatem) խիստ նամակ հղեց Թուրքիայի վարչապետ Էրդողանին՝ իր մտահոգությունը հայտնելով թուրք պաշտոնյաների կողմից Թուրքական հետազոտությունների ինստիտուտի ֆինանսավորումը հետ կանչելու մտադրության մասին հայտարարությունների կապակցությամբ, եթե Կվատաէրտը հրապարակայնորեն չհրաժարվի իր գնահատականներից։ Հաթեմը գտնում էր նաև, որ հրաժարականը արմատապես հակադրվում է Թուրքիայի կառավարության կողմից արված 1915 թվականի իրադարձությունների քննարկումները գիտնականներին թողնելու հայտարարությանը։ Կվատաէրտի հայտարարության համաձայն՝ Թուրքական հետազոտությունների ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամներին զարմացրել է, որ ինստիտուտի ֆինանսավորումը ոչ թե վստահության նշան է, այլ նվեր, որը ցանկացած պահի կարող է չեղյալ համարվել[71][72]։

Հայոց ցեղասպանությունը գիտական հանրագիտարաններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշորագույն մասնագիտական «Encyclopedia of Genocide»[73], «Dictionary of Genocide»[74] և «Encyclopedia Of Genocide And Crimes Against Humanity»[75] հանրագիտարանները միանշանակորեն հայ-թուրքական 1915 թվականի իրադարձությունները ընդունում են որպես ցեղասպանություն։

Միաժամանակ մի շարք հետազոտողներ նշում են, որ խոշորագույն հանրակրթական հանրագիտարաններում հայերի ցեղասպանության մասին արտացոլված են ռևիզիոնիստական տեսակետներ։ «Collier’s Encyclopedia», «Encyclopedia Americana», «Encyclopedia of Islam New Edition», «Encyclopedia of the Modern Middle East» և «The New Encyclopaedia Britannica» հանրագիտարաններից միայն վերջինն է հաղորդում, որ այդ իրադարձությունները կարող են որակվել որպես ցեղասպանություն։ «Encyclopedia Americana»-ում խոսվում է «հայերի ոչնչացման փորձի» մասին, իսկ «Collier’s Encyclopedia»-ն հաղորդում է միայն հայ ազգաբնակչության արտաքսման մասին[Ն 3]։ Ռևիզիոնիստական տեսակետներ առկա են նաև հայերի սպանությունների բացատրություններում, որոնք վերագրվում են հայերի՝ ռուս զորքերի հետ համագործակցությանը։ Թուրքիայի և Օսմանյան կայսրության մասին հոդվածների բովանդակության մեջ գրեթե չկան տեղեկություններ հայերի ոչնչացման մասին, իսկ երիտթուրքերի առաջնորդների մասին հոդվածներում ընդհանրապես չի խոսվում այդ գործընթացում նրանց դերի մասին[76][77]։

Հայերի ցեղասպանության հետ կապված թուրքական կառավարության ակադեմիական տեքստերի վրա ազդեցության մեխանիզմը երևան եկավ «Էնկարտա» հանրագիտարանի պատրաստման ժամանակ[78]։ Հանրագիտարանը մշակող Microsoft ընկերությունը դիմեց հանրահայտ հետազոտողներ Ռոնալդ Սյունիին և Հելեն Ֆեյնին մի քանի, այդ թվում նաև հայերի ցեղասպանության հետ կապված հոդվածներ գրելու առաջարկով։ 2000 թվականի ամռանը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը նամակ հղեց «Էնկարտա»-ի խմբագրություն՝ բողոքելով հայերի սպանությունները նկարագրելիս «ցեղասպանություն» եզրույթի գործածման դեմ։ «Էնկարտա»-ի խմբագիրն առաջարկեց Սյունիին և Ֆեյնին փոփոխել հոդվածները, որպեսզի արտացոլվի կարծիքների բազմազանությունը։ Խմբագրի խոսքերով, թուրքական կառավարությունը սպառնում էր ձերբակալել իրենց աշխատակիցներին և արգելել Microsoft ընկերության արտադրանքը, եթե 1915 թվականի իրադարձությունները բնութագրեն որպես ցեղասպանություն։ Սյունին և Ֆեյնը հրաժարվեցին թուրքական կառավարության ճնշումների տակ փոփոխել հոդվածները, և արդյունքում «Էնկարտա»-ն որոշեց հոդվածները թողնել նախնական տեսքով[79][80]։ 1986 թվականին հարավային Անատոլիայում 11-րդ դարում հայկական պետության գոյությունը հաստատող թուրքական «Բրիտանիկա հանրագիտարանի» հրատարակությանը մեղադրանք առաջադրվեց թուրք ազգության հանդեպ քրեական հանցագործություն կատարելու համար։ Պետական դատարանի անվտանգության գերագույն դատախազը հայտարարեց, որ դա «հակասում է պատմական փաստերին» և հրատարակչության խմբագիր Պորտուրօղլուին (անգլ.՝ Huya Porturoglu) սպառնաց 4,5 տարի բանտարկմամբ, ինչը նշանակում է, որ Բրիտանիկան ևս հայերի ցեղասպանության հարցով ճնշումների ենթարկվեց[77]։

«Բրիտանիկա հանրագիտարան»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Encyclopædia Britannica-ի «Armenia» հոդվածի 1922 թվականի խմբագրության մի դրվագ (թարգմանություն հայերեն)[81]։

«Որպես քաղաքականության հիմնական բաղադրիչ հանդիսացող բռնի գաղութացման անհեթեթ և լկտի նախագիծը վերագրվում է գերմանացի տեսաբաններին, բայց դա միայն որպես ծխային վարագույր հանդիսացավ հայ բնակչության ոչնչացման համար։ Իրականում ամբողջ խնդիրը տեղահանությունն ու ոչնչացումն էր։ Հայ ազգը Փոքր Ասիայի հսկայական տարածքներում բնաջնջվեց. ցանկացած հույս, որ հայերը կարող են հետագայում ևս ապրել այս տարածքներում կամ երբևէ վերադառնալ իրենց հողերը, պետք է թաղվեր»։

Ջարդերի մասին առաջին հիշատակումը «Բրիտանիկա հանրագիտարան»-ում հայտնվեց 1922 թվականին և ստորագրված էր անգլիական հետախուզության գործակալ Չալդսի կողմից (անգլ.՝ W.J. Childs)։ Հոդվածում նկարագրված էին անօգնական բնակչության տեղահանությունն ու սպանությունները։ Տեղահանությունները որակվում էին որպես հայերի բնաջնջման ուղղակի միջոց, իսկ տեղահանությունների պաշտոնական պատճառը՝ զանգվածային սպանությունների առիթը։ 1926 թվականի հաջորդ հրատարակությունը ներառում էր իրադարձությունների նկարագրություններ՝ գրված Բիթլիսում անգլիական նախկին փոխհյուպատոս Սաֆրաստյանի կողմից, ըստ որի հայերի օրինական ինքնապաշտպանության երևույթներն օսմանական կառավարության կողմից ներկայացվում էին որպես դավաճանություն և բնաջնջման քաղաքականության համար շարժառիթ։ Բրիտանիկայի հաջորդ 14 հրատարակություններում հենց նույն հեղինակից ամփոփումներ կային, բայց 1957 թվականին հայ կանանց և երեխաների անդատ սպանությունների մասին բաժինն անհայտ խմբագիրը ջնջեց։ 1968 թվականից Սաֆրաստյանի տեքստը փոխարինվեց Չարլզ Դոուսեթի տեքստով, ով 600 000 հայերի ոչնչացման պատճառ էր նշում նրանց համագործակցությունը ռուսների հետ։ Դոուսեթի տեքստը ոչինչ չէր հայտնում թուրքական բանակում հայերի ծառայությունների և կանանց ու երեխաների ոչնչացման մասին։ Որոշակի ձևափոխություններով 1985 թվականից տեքստն առկա է Բրիտանիկայի հետագա հրատարակություններում։

1974 թվականի հրատարակության «Urartu and Armenia» («Ուրարտու և Հայաստան») հոդվածում նույն Չարլզ Դոուսեթն իրադարձությունների բոլորովին այլ մեկնաբանություն ներկայացրեց՝ 1915 թվականի իրադարաձությունները անվանելով Հիտլերի «վերջնական որոշման» նմանօրինակը։

Տեղեկատվության նմանօրինակ բացթողումներ կան նաև հայերի ցեղասպանության կազմակերպիչների մասին հոդվածներում։ Այսպես, Թալեաթի և Էնվերի մասին հոդվածներում բացակայում է տեղեկատվությունն այն մասին, որ թուրքական ռազմական դատարանի կողմից դատապարտվել են մահապատժի, այդ թվում՝ հայերի կոտորածներում մասնակցության համար։ Էնվերի մասին հոդվածում ոչ մի հիշատակություն չկա նրա՝ հայերի սպանություններում մասնակցության մասին։ Մինչ 1969 թվականը ներառյալ Բրիտանիկայի հրատարակություններում Թալեաթի մասին հոդվածում բացակայում էր նրա՝ որպես ներքին գործերի նախարարի՝ հայերի տեղահանությունների և նրանցից շատերի մահվան պատասխանատվության մասին տեքստը։ Հետագա խմբագրումները բացառեցին այս բառերը և Թալեաթին ներկայացնում են որպես «քավության նոխազ», որին վերագրվել են հանցագործություններ, որոնք նա չէր կարող կանխել[77]։

2012 թվականի հրատարակության «Genocide» («Ցեղասպանություն») հոդվածում Ջորջ Անդրեապուլոսը[82] 1915 թվականի հայերի ջարդերը որակեց որպես ցեղասպանություն[83]։

Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլեր. 1994 թվականի սեպտեմբեր[84]
«Ճիշտ չէ, որ թուրքական իշխանությունները չեն ուզում իրենց վերաբերմունքն արտահայտել այսպես կոչված «Հայկական հարցի» շուրջ։ Մեր դիրքորոշումը պարզ է։ Այսօր ակնհայտ է, որ պատմական փաստերի լույսի ներքո հայերի պահանջներն անհիմն են ու ցնորական։ Ցանկացած պարագայում հայերը ցեղասպանության չեն ենթարկվել»։

Թուրքիայի Հանրապետությունը պաշտոնապես և համակողմանիորեն պաշտպանում է հայերի ցեղասպանության ժխտումը, ինչպես նաև ծախսում է էական միջոցներ հայերի ցեղասպանության ժխտման լուսաբանման և քարոզչության համար, աջակցում և հովանավորում է թուրքական դիրքորոշման ճշմարտացիությունն ապահովող համալսարաններին։ Պետական մարմինների կամ գիտական համակազմերի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քննարկումների ժամանակ Թուրքիան սպառնում է դիվանագիտական և առևտրային պատժամիջոցներով և սեփական փոքրամասնությունների հանդեպ ճնշումներով։ Որպեսզի Թուրքիայում վերացվի հայերի ներկայության հետքերը, երկրում պարբերաբար ավերվում են հայկական ճարտարապետության հուշարձանները[15][16][85][86][87][88]։ Թեսա Հոֆմանը նշում է, որ 1970-1990-ական թվականների միտումնավոր ավերածություններից հետո հնագիտական պեղումների և չորակավորված վերակագնման քողի տակ ի հայտ եկավ «կործանարար վերականգնումը», մասնավորապես՝ Անի քաղաքի պեղումներում[89]։ Վերջին ժամանակներում հայերի և այլ փոքրամասնությունների հանդեպ նկատվում է դրական փոփոխություններ, մասնավորապես վերականգնվեցին մի քանի պատմական հուշարձաններ՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին, «ցեղասպանություն» բառը դադարում է լինել արգելված և այլն[90]։

Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը երկու տարվա պատիժ է նախատեսում «թուրք ազգին վարկաբեկելու» համար (2008 թվականի խմբագրման մեջ՝ «թուրքականությունը» վիրավորելու համար՝ 3 տարի)։ Այս հոդվածով անցնում էին մի քանի աղմկահարույց գործեր, որոնցում ներգրավվածները մեղադրվում էին 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունների փաստը հաստատելու մեջ։ 2005 թվականին դատական հետապնդման ենթարկվեց Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, 2006 թվականին՝ 6 ամիս կալանքի դատապարտված Հրանտ Դինքը։ 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց 17-ամյա թուրք ազգայնականի կողմից, ով ըմբոստացել էր Դինքի՝ հայերի ցեղասպանության հարցերով ելույթների դեմ։ Դինքի սպանությունից և իսլամական ծայրահեղականների կողմից իր հասցեին սպառնալիքներից հետո Օրհան Փամուկը լքեց Թուրքիան[91]։

Թուրքիայում հայերի ցեղասպանության ժխտումը Օսմանյան կայսրության քաղաքականության շարունակությունն է, որը մերժում էր 19-րդ դարի վերջի հայերի զանգվածային սպանությունները։ Զանգվածային սպանությունների դրոշմը ծանր բեռ էր Օսմանյան կայսրության հետնորդի համար, իսկ ժամանակակից քեմալական վարչակարգը չափից ավելի զգայուն էր շահարկվող թուրքական «ավանդական» բարբարոսության հանդեպ։ Ժխտումը նաև էական նշանակություն ունեցավ Թուրքիայի ստեղծման մասին առասպելների ստեղծման և ազգային նույնականացման ձևավորման գործընթացում։ Թուրքական վերնախավից շատերն ունեին սեփական հետաքրքրություններն իրենց կողմից հողերի և հայերի ունեցվածքի բռնազավթման աղբյուրները կոծկելու գործում։ Իթթիհաթի շատ հանցագործներ իրենց ազդեցությունը պահպանեցին նաև Թուրքիայի Հանրապետությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հոլոքոստի ճանաչման ֆոնին Թուրքիան վախենում էր նացիստական Գերմանիայի հետ համեմատվելուց։ Թուրքիայի փորձը խաբեության ճանապարհով քչացնել Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի թիվը, 1915 թվականի տեղահանության որոշման պատճառահետևանքային խեղաթյուրումները հանգեցրին Թուրքիայի կողմից հովանավորվող և պարբերական պատմության վերաձևակերպմանը։ Թուրքական պատմագրությունն ներառում է նաև Անատոլիայում հազարամյակներ առաջ թուրքական բնակչության, բոլոր եվրասիական մշակույթների հիմք հանդիսացող թուրքական մշակույթի վերաբերյալ քեմալական առասպելներ, մերժում է Կիլիկիայի միջնադարյան հայկական թագավորության գոյությունը[14]։

Ռեջեփ Էրդողան. 23 ապրիլի 2014 թվական[92]
«Հավատով և հույսով առ այն, որ միևնույն սովորություններն ու ավանդույթներն ունեցող հնագույն ազգերը կկարողանան միասնաբար և արժանավայել կերպով հիշել իրենց անցյալի և կորուստների մասին. մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարասկզբին զոհված հայերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց թոռներին հղում ենք մեր ցավակցությունները»։

2005 թվականին Թուրքիայի վարչապետ Էրդողանը Հայաստանի կառավարությանն առաջարկեց ստեղծել պատմաբանների համատեղ հանձնախումբ 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու համար[49][93]։ Այս առաջարկին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ երկկողմանի հարաբերությունների զարգացումը կառավարությունների գործն է, ոչ թե պատմաբանների, և առաջարկեց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորում առանց որևէ նախապայմանի[94]։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը պատասխան հայտարարության մեջ նշեց.

Թուրքիայից դուրս գիտնականները՝ հայ և թուրք, ուսումնասիրել են այդ խնդիրները և արել սեփական անկախ եզրահանգումներ։ Դրանցից ամենահայտնին 2006 թվականի մայիսին վարչապետ Էրդողանին ուղղված Ցեղասպանության գիտնականների միջազգային միության նամակն է, որտեղ նրանք միասնաբար հաստատում են ցեղասպանության փաստը և խնդրանքով դիմում են թուրքական կառավարությանը ճանաչել նախորդ կառավարության պատասխանատվությունը[94]

2008 թվականի դեկտեմբերին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության համար ներողություն խնդրող թուրքական մտավորականության մի քանի ներկայացուցիչների կողմից կազմակերպված համացանցային միջոցառման հասցեին Էրդողանը քննադատությամբ հանդես եկավ։ Նա մասնավորապես նշեց.

Մենք չենք կատարել այդ հանցագործությունը և խնդիր չունենք ներողություն խնդրելու։ Ով մեղավոր է, նա կարող է ներողություն հայցել։ Բայց Թուրքիայի Հանրապետությունն ու թուրք ժողովուրդը նման խնդիր չունեն[95]։

2010 թվականի մարտին Էրդողանը հայտարարեց, որ առաջվա պես սպասում է հայկական իշխանությունների՝ համատեղ պատմաբանների խումբ ձևավորելու նամակի պատասխանին[96]։ Թաներ Աքչամը 2011 թվականի հունիսին Գլենդելում կայացած գիտաժողովի ժամանակ հայտարարեց, որ իրեն գաղտնիությունը պահպանելու պայմանով Ստամբուլից հայտնել են, որ գիտնականներին, որոնք պատրաստ են հայերի ցեղասպանության փաստը մերժել, վճարվել են ահռելի գումարներ։

Եթե դուք աշխատեիք հայերի ցեղասպանության թեմայի շուրջ և օգտագործեիք այդ եզրույթը, դուք միանգամից կկորցնեիք աշխատանքը։ Սա էլ այն հիմնական պատճառն է, որ ոչ մի թուրք գիտնական չի օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը, չնայած կան այդ եզրույթն օգտագործող բազմաթիվ լրագրողներ և հասարակական գործիչներ։ Եթե ես ցանկանայի աշխատել Թուրքիայում, ապա չէի կարողանա աշխատանք գտնել թուրքական ոչ մի համալսարանում։ Դրանցից ոչ մեկն ինձ աշխատանքի չէր ընդունի, որովհետև դրանից հետո կսկսեին «ահաբեկել» կառավարությունը, հասարակությունը և լրատվամիջոցները[97]։

2014 թվականի ապրիլի 23-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, Էրդողանն առաջին անգամ ցավակցություն հայտնեց «20-րդ դարասկզբի իրադարձությունների ժամանակ զոհված» հայերի հետնորդներին[98]։

Հայերի ցեղասպանության ընդունումը պաշտոնապես պարտադիր պայման չէ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու համար, բայց որոշ հեղինակներ կարծում են, որ Թուրքիան պետք է կատարի այդ քայլը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին[99][100]։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի հրամանագիրը «Ադրբեջանցիների ցեղասպանության մասին» (հատված)[101]

«Ստեղծելով «դժբախտ, թշվառ հայ ազգի» կերպարը՝ նրանք միտումնավոր կեղծում են դարասկզբին տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները. ադրբեջանցիների հանդեպ ցեղասպանություն իրականացրածները ներկայանում են իբրև ցեղասպանության զոհեր»։

Ադրբեջանը պետական մակարդակով ժխտում է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը։ Հեյդար Ալիևի կողմից ձևակերպված պետական գաղափարախոսության համաձայն՝ հայերի ցեղասպանությունը կեղծիք է, իսկ այդ ժամանակ իրականում տեղի է ունեցել հայերի և ռուսների կողմից 1813 թվականից տևող ադրբեջանցիների ցեղասպանությունը։

Ըստ ԱԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդովի հայտարարության՝ հայերի ցեղասպանությունը շինծու է, և ադրբեջանցի պատմաբանների կողմից մեծ աշխատանք է կատարված դա ապացուցելու համար[102][103]։

Մեծ Բրիտանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին հայ ներգաղթյալների նախաձեռնող խումբը վարձեց Լոնդոնում ճանաչված փաստաբան և Սիերա-Լեոնում ռազմական հանցագործությունների գծով ՄԱԿ-ի դատարանի նախագահ Ջոֆրի Ռոբերթսոնին[104] հայերի ցեղասպանության հարցով անգլիական Արտաքին գործերի նախարարության փաստաթղթերը վերլուծելու համար։ 2009 թվականին հրապարակված Ռոբերթսոնի հաշվետվությունում ասվում է, որ ոչ մի կասկած չկա ավելի քան 2 միլիոն հայերի տեղահանության և նրանցից մի քանի հարյուր հազարների մահվան մեջ։ Հաշվետվությունում նշվում է, որ անգլիական պառլամենտը պարբերաբար ապատեղեկացվել է կառավարության կողմից։ Բրիտանական ԱԳՆ-ն խորհուրդ չի տվել արտաքին գործերի նախարարին հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին մասնակցել և հրաժարվել է այդ միջոցառումները ներառել Հոլոքոստի զոհերի հիշատակի օրերում։ Համաձայն Ռոբերթսոնի՝ Մեծ Բրիտանիայի պահվածքը պայմանավորված է Թուրքիային չնեղացնելու հանգամանքով, որի՝ ԵՄ անդամակցությունը ջանասիրաբար պաշտպանում է Մեծ Բրիտանիան[105]։

ԱՄՆ, Իսրայել և հրեական կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հետազոտողներ ընդգծում են ԱՄՆ-ի և Իսրայելի որոշիչ դերը որպես հիմնական երկրներ, որոնց կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը ունակ է ազդել Թուրքիայի դիրքորոշման վրա։ Նշվում է նաև, որ երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից ճանաչումը վաղ թե ուշ կհանգեցնի երկրորդ պետության կողմից ճանաչումը[106]։

Հայերի ջարդերը պաշտոնապես ընդունել են ԱՄՆ-ի 46 նահանգ և Կոլումբիա շրջանը[107][108], ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի ազդեցիկ հրեական կազմակերպություններ՝ The Elie Wiesel Foundation for Humanity, Ամերիկա-հրեական հանձնախումբը[109], Հուդաիզիմի բարեփոխումների միությունը[110]։

ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հայտարարությունը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվան (հատված)[111].

«Ինչպես և հայերի ցեղասպանությունը, ավելի ուշ տեղի ունեցած կամբոջացիների ցեղասպանությունը, ինչպես և այլ ազգերի բազմաթիվ այլ հալածանքներ, այնպես էլ Հոլոքոստի դասերը չպետք է երբեք մոռացվեն»։

1981 թվականի ապրիլի 22-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա հայտարարությունում ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դարձավ առաջին և ցայսօր ԱՄՆ միակ նախագահը, ով 1915 թվականի իրադարձությունները նկարագրելիս գործածեց «ցեղասպանություն» բառը[111]։

1985 և 1987 թվականներին ԱՄՆ-ում ձեռնարկվեցին առաջին քայլերը Սենատի միջոցով ընդունել հայերի ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։ 1989 թվականին Սենատում առաջարկվեց ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության օր հայտարարելու հռչակագիր՝ նման Հոլոքոստի զոհերի օրվա հռչակագրին։ Թուրքիան այս հռչակագրի պատրաստման գործում մեղադրեց «Վաշինգտոնի հրեական լոբբիին»։ Սենատում քննարկումների ժամանակ Թուրքիայի հրեական կազմակերպություններն ու իսրայելական դիվանագետները փորձեր արեցին օտարացում մտցնել հայերի ու հրեաների միջև՝ այդպիսով թույլ չտալով հռչակագրի ընդունումը, որը ԱՄՆ հրեական կազմակերպություններին տհաճ իրավիճակի մեջ դրեց։ Թուրքիայի գլխավոր րաբունին Սենատի յուրաքանչյուր անդամին անձնական նամակ հղեց, որում ճանաչում էր «հայերի և թուրքերի հետ տեղի ունեցած ողբերգությունը», բայց ժխտում էր ցեղասպանությունը։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան դերը քննադատվեց մի քանի հրեական կազմակերպությունների և ԱՄՆ առաջնորդների կողմից, որոնք կողմ էին հայերի ցեղասպանության մասին հռչակագրին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդիպեց «Հակաանվանարկման լիգա»-յի առաջնորդների հետ, բայց նրանք հրաժարվեցին աջակցել թուրքերին։ Այնուամենայնիվ, հրեական համայնքի ներկայացուցիչները լուռ օգնում էին թուրքերին[112]։

Բարաք Օբամայի 2014 թվականի ապրիլի 24-ի ուղերձը[113].

«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի զոհերին, նրանց, ովքեր զոհվեցին 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործություններից մեկի ժամանակ։ Մենք հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած ահասարսուռ իրադարձությունները, երբ 1,5 միլիոն հայեր սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին, և ցավում ենք այդ տղամարդկանց, կանանց ու երեխաների կորուսյալ կյանքերի համար։ Մենք միանում ենք ԱՄՆ-ի և աշխարհի միլիոնավոր մարդկանց, որպեսզի հարգենք նրանց հիշատակը։ Այնուամենայնիվ, մենք հիշեցնում ենք մեզ այն պարտականությունների մասին, որ թույլ չտանք ապագայում պատմության նման մութ էջերի կրկնվելը...»:

Իսրայելում հայկական հռչակագրի կանխման գործում պետության դերը մամուլում առաջացրեց խիստ քննադատության ալիք։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Բենիամին Նաթանյահուն ժխտեց Իսրայելի կամ Հասարակայնության հետ կապերի ամերիկա-իսրայելական հանձնախմբի որևէ գործողություն՝ կապված հայկական հռչակագրի հետ (Յաիր Օրոնն այս հայտարարությունը գնահատում է որպես ակնառու սուտ)[114]։

Հերթական հռչակագիրը 2000 թվականին մուտք գործեց արդեն ԱՄՆ Կոնգրես և աջակցություն ստացավ միջազգային հարաբերությունների հանձնախմբի կողմից։ Հռչակագրի ընդունման պարագայում Թուրքիան սպառնաց փակել Ինջիրլիկում ՆԱՏՕ-ի ռազմական կայանը, որն օգտագործվում էր Իրաքի դեմ պատերազմում։ ԱՄՆ նախագահ Քլինթոնի կողմից Կոնգրեսի վրա ճնշում գործադրելուց հետո հռչակագիրը քննարկելուց մի քանի ժամ առաջ հանվեց օրակարգից՝ Իրաքում ամերիկացիների կյանքին հնարավոր սպառնալիքի մեղադրանքով։ Ըստ Նիցան Հորովիցի՝ թուրքերը նորից փորձում էին օգտագործել ԱՄՆ հրեական կազմակերպությունները, բայց նրանք հրաժարվեցին, քանի որ հարցն առնչություն չուներ Իսրայելի հետ և դուրս էր հրեական լոբբիի հնարավորություններից։ Այնուամենայնիվ, հրեական կազմակերպությունների չեզոք պահվածքը քննադատություն առաջացրեց[115]։ Հարկ է նշել, որ չնայած հռչակագրին հակազդելուն՝ տարբեր տարիներին Քլինթոնը, ելույթ ունենալով ապրիլի 24-ին, նշել էր Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մասին, բայց խուսափել էր «ցեղասպանություն» բառից[116]։

Բազմաթիվ ամերիկացի սենատորներ և ներկայացուցիչներ, որոնք նախաձեռնում կամ որոշակիորեն աջակցում են ցեղասպանության հռչակագիրը, ներկայացնում են զգալի հայկական բնակչություն ունեցող շրջանները, և ըստ Բլոքսհեմի՝ նրանց գործունեության հիմնական ազդակը վերընտրվելն է[117]։

2006 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ազատվեց զբաղեցրած պաշտոնից Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար[118][119]։

Իսրայելն այն պետությունն է, որի ցեղասպանության ճանաչման հարցում առավել հետաքրքրված էր հայկական լոբբին[120]։ Հիմնական պատճառները, որոնց համար Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում հայերի ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ճնշումն ու իսրայելական հասարակությունում որոշակի խմբերի հակազդեցությունը, որոնք վախենում են, որ հայերի ցեղասպանության ճանաչումը կվնասի Հոլոքոստի՝ բացառիկ լինելու պատկերացումներին (երկրորդ փաստարկի մասին տե՛ս «Համեմատական փաստարկ» ենթագլուխը)[121]։ Սառը պատերազմի շրջանում Թուրքիան ապահովում էր հրեա ներգաղթյալների անվտանգ անցումը Խորհրդային Միությունից, որը նույնպես ժխտման պատճառներից մեկն է[120]։ Ինչպես նշում են վերլուծաբանները, ցեղասպանության ճանաչումը լուրջ վնաս կհասցնի հրեական պետության և Ադրբեջանի հարաբերություններին, որը համարվում է Իրանի դեմ Իսրայելի ռազմավարական գործընկերը[122]։ «Իսրայել-Ադրբեջան» միջազգային կազմակերպության նախագահ Յոսեֆ Շագալը, նշելով հրեական համայնքի հանդեպ Ադրբեջանում ավանդական դրական վերաբերմունքի մասին, կարծիք հայտնեց, որ Իսրայելի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը կվատացնի իրավիճակը և նույնիսկ կհանգեցնի համայնքի հանդեպ հակահրեական անկարգությունների[123]։

Ճանաչման կողմնակիցների փաստարկները հիմնականում հիմնվում են հարցի բարոյա-էթիկական կողմի վրա։ Իսրայելա-թուրքական հարաբերությունների սառեցումից հետո սկսեց շրջանառվել այն տեսակետը, որ հայերի ցեղասպանության ճանաչումը համարժեք պատասխան կլինի իսլամամետ դիրքորոշում և պաղեստինցիներին սատարող Թուրքիայի նոր իշխանություններին։ Ճանաչման հակառակորդները հիմնվում են իրական քաղաքականության վրա. Իսրայելի հայ համայնքը փոքր է և հետաքրքրություն չի ներկայացնում, հաշվի առնելով նույնիսկ իսրայելա-թուրքական հարաբերությունների սառեցումը՝ ցեղասպանության ճանաչումը կարող է վերջնականապես խզել դրանք, և հաշվի առնելով Իսրայելի մերձակայքում թշնամիների քանակը՝ Իսրայելը չի կարող ստեղծել ևս մի հզոր թշնամի։ Իսրայելի համար կարևոր հանգամանք է նաև հայ համայնքների խոցելիությունը արաբական երկրներում և նրանց կախվածությունը տիրող վարչակարգերից՝ այդ համայնքները դարձնելով Իսրայելի թշնամիներ[124]։

2007 թվականին «NEWSru.co.il» կայքի կողմից ռուսալեզու իսրայելցիների շրջանում անցկացված Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով հարցախույզը ցույց տվեց, որ 72,4%-ը կարծում է, որ Իսրայելը պետք է 1915 թվականին Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները ճանաչի հայ ազգի ցեղասպանություն։ Եթե ճանաչումը լինի Թուրքիայի հետ հարաբերությունների խզման գնով, ապա ճանաչման կողմնակիցների բաժինը հասնում է 43,8%-ի[125]։ Նմանատիպ հարցախույզ 2011 թվականին ցույց տվեց հարցվածների 89%-ի աջակցությունը ցեղասպանության ճանաչման հարցում[126]։ Համաձայն «The Jerusalem Post»-ի՝ շատ իսրայելացիներ գտնում են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել[127]։

1982 թվականի հունիսին Երուսաղեմում նախատեսվում էր անցկացնել Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով առաջին միջազգային համաժողովը, որի բացումը պետք է կայանար Յադ վա-Շեմ հուշակոթողում։ Համաժողովի ծրագրում նախատեսված էր 150 զեկուցում, որոնցից հինգը նվիրված էին հայերի ցեղասպանությանը։ Թուրքիան խիստ ճնշում գործադրեց Իսրայելի վրա, և Իսրայելի ԱԳՆ-ն պահանջեց, որպեսզի համաժողովի կազմակերպիչները ծրագրերից հանեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածները։ Արդյունքում հայկական զեկույցները մնացին ծրագրում, բայց Յադ վա-Շեմ հուշակոթողը համաժողովի կազմակերպիչներին մերժեց, և այն տեղափոխվեց Թել-Ավիվ։ Համաժողովի մի շարք կազմակերպիչներ հրաժարական տվեցին՝ հայտարարելով թուրքական հրեաների վտանգի մասին։ Իսրայելի ԱԳՆ-ը և Թուրքիան ժխտում էին կազմակերպիչների և մասնակիցների վրա ճնշում գործադրելը[128]։ Համաժողովը աջակցություն ստացավ իսրայելական մամուլի կողմից և հաջողություն ունեցավ[129][130]։

1915 թվականի իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմը՝ նկարահանված Յակով Ահիմեիրի կողմից, առաջին անգամ ցուցադրվեց նորությունների ճանաչված «Շաբաթվա օրացույց» հաղորդման ժամանակ 1994 թվականի ապրիլի 22-ին, և այդ ժամանակից սկսած ամեն տարի՝ ապրիլի 24-ի նախաշեմին, գոնե մեկ իսրայելական հեռուստաալիք հայտնում է սպասվող տարեդարձի մասին[131]։ Տեսանյութը քննադատվեց Թուրքիայի դեսպանի կողմից՝ հայտարարելով, որ Իսրայելի վերաբերմունքը հայկական հարցին հակասում է Թուրքիայի և Իսրայելի համատեղ հետաքրքրություններին։ Թուրքիայի դեսպանի հայտարարության վերաբերյալ Քնեսեթում բանավեճերի ժամանակ արտաքին գործերի նախարարի տեղակալ Յոսի Բեյլին հայտարարեց, որ 1915 թվականի իրադարձություններն անկասկած ցեղասպանություն են, այլ ոչ թե քաղաքացիական պատերազմի ժամանակ մարդկանց ուղղակի մահ։ Բեյլինի հայտարարությունը որոշ ԶՏՄ-ների կողմից դիտարկվեց որպես Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում[132]։ Հետագայում Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի ճնշման ազդեցությամբ սկսվեց փոփոխվել։ Թուրքիան հանդիսանում էր միակ մուսուլմանական երկիրը, որը դիվանագիտական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ, Հրեական պետության խոշորագույն գործընկերն էր և լուրջ ազդեցություն կարող էր ունենալ ինթիֆադա վարող Պաղեստինյան ազգային վարչության վրա։ 2000 թվականին Իսրայելի փոխարտգործնախարար Ալոն Լիելը փաստացի հրաժարվեց Բեյլինի խոսքերից։ 2001 թվականին արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը հայտարարեց, որ հայերի ցեղասպանությունն ու Հոլոքոստը համեմատելն անհնար է, որ առաջին դեպքում դերակատարում ունեցավ ողբերգություն, բայց ոչ ցեղասպանություն։ Մի շարք հրեական առաջնորդներ դատապարտեցին Պերեսի հայտարարությունը։ Իսրայելի ԱԳՆ-ը հայտարարեց, որ 1915 թվականի վերաբերյալ պնդումները Պերեսի կողմից չեն ասվել, այլ նա սխալ մեջբերվել է թուրքական մամուլից։ 2002 թվականին ՀՀ-ում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոենը կրկնեց Պերեսի թեզիսը Հոլոքոստի և «հայկական ողբերգության» համեմատության անհնարինության վերաբերյալ, որը առաջացրեց ՀՀ ԱԳՆ բողոքը։ Այդ բողոքին ի պատասխան՝ Իսրայելի ԱԳՆ-ը հայտարարեց, որ ճանաչում է հայերի զոհերի վիթխարի չափսերը, բայց կարծում է, որ Հոլոքոստը հայկական իրադարձությունների հետ չհամեմատվող բացառիկ երևույթ է[133]։

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը 5 անգամ առաջադրվել են Քնեսեթում քննարկման, բայց մերժվել են[134]։

2014 թվականի մայիսի 13-ին Քնեսեթում հատուկ նիստ տեղի ունեցավ, որտեղ քննարկվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը մինչ 2015 թվականին այդ իրադարձության 100-րդ տարելիցի նշումը։ Մի շարք խորհրդարանականներ կողմ հանդես եկան այդ նախաձեռնությանը։ Նիստի ժամանակ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հայտարարեց.

Մենք չենք կարող ժխտել պատմությունը և շրջանցել մարդկային արժեքները՝ ելնելով դիվանագիտական կամ քաղաքական նպատակահարմարություններից[135]։

Փիթեր Բալաքյանը նշում է, որ հրեա հետազոտողները, այդ թվում և Իսրայելի սահմաններից դուրս, ինչպիսիք են՝ Էլի Վիզելը, Ռոբերթ Ջեյ Լիֆթոնը, Դեբրա Լիփշթադթը, Ռոբերտ Մելսոնը, Յաիր Օրոնը և ալյոք, հսկայական ներդրում ունեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գործում[136]։

Խմբակային հռչակագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հունիսի 8-ին Նյու Յորք Թայմս և The Jerusalem Post թերթերում հրապարակվեց Հոլոքոստի 126 ուսումնասիրողների (այդ թվում՝ Եղուդ Բաուերի, Իսրայել Չարնիի և Էլի Վիզելի) հայտարարությունը, որը հաստատում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ցեղասպանության անհերքելիությունը։

2001 թվականի օգոստոսին հրատարակվեց «Հրեական ծագում ունեցող հետազոտողների, րաբունիների, ուսուցիչների, հասարակական գործիչների և ուսանողների հայտարարությունը», որում պնդում էին հայոց ցեղասպանության փաստը։ Ստորագրողների թվում էին Լեոն Բոթստեյնը, Ռութ Մեսինջերը, Եփրայիմ Քարշը, Ջեյ Լիֆթոնը, Դեբորա Լիփշթադթը, Ռոբերտ Մելսոնը և այլք[137]։

Դատական գործընթացները «ժխտողների նկատմամբ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Ֆրանսիայի քաղաքացիական դատարանը դատապարտեց պատմաբան Բերնարդ Լյուիսի հայտարարությունը և հայերի ցեղասպանության ժխտման համար տուգանեց մեկ ֆրանկով, ինչպես նաև վճռեց Le Monde թերթում պարտադիր վճարովի հայտարարություն տեղադրելու մասին՝ ի հակադրումն հենց իրեն[138]։ Դատարանը որոշեց, որ եթե Լյուիսն իրավունք ունի իր սեփական տեսակետներն ունենալ, ապա դրանք իրականում կարող են վնաս հասցնել երրորդ անձանց և «միայն ծածկելով փաստերը, որոնք հակասում էին նրա համոզմունքներին, պատասխանողը կարողացավ հայտարարել, որ հայերի ցեղասպանության «լուրջ ապացույցներ» չկան, հետևաբար նա չարաշահեց անաչառ և այնպիսի վիճելի հարցի մասին կարծիք հայտնելու ողջախոհ լինելու իր պարտավորածությունը՝ այդ պարագայում չունենալով համապատասխան որակավորում»[138]։

2006 թվականին Ֆրանսիայի Ազգային ժողովն օրինագիծ ընդունեց[139], որը հայերի ցեղասպանության ժխտումը դիտում էր որպես հանցագործություն։ Օրինագիծը, որ նախատեսում էր մինչև 1 տարի ազատազրկում և 45 000 եվրո տուգանք[140], կրկնակի ընդունվեց 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, իսկ 2012 թվականի հունվարի 23-ին Սենատը հաստատեց այդ որոշումը[141]։ Բայց օրինագիծն ուժի մեջ չմտավ, քանի որ 2012 թվականի փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշում ընդունեց, ըստ որի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժխտումը պատժող օրենքը հակասող համարվեց Ֆրանսիայի Սահմանադրությանը, քանի որ ոտնձգում է կարծիքի ազատ արտահայտմանն ու շփմանը[142][143]։

2007 թվականի մարտին թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը հայերի ցեղասպանության ժխտման համար ռասայական տարբերակման մեղադրանքով մեղավոր ճանաչվեց շվեյցարական Լոզանի շրջանային դատարանի կողմից։ Փերինչեքը բողոքարկեց որոշումը, բայց 2007 թվականի դեկտեմբերին շվեյցարական դաշնային դատարանը դատավճիռն անփոփոխ թողեց[144]։ 2013 թվականի դեկտեմբերին Եվրոպական դատարանն արդարացրեց Փերինչեքին՝ իր որոշումը հիմնավորելով խոսքի ազատության սկզբունքով[145]։ 2014 թվականի մարտի 12-ին Շվեյցարիայի արդարադատության դաշնային նախարարությունը բողոքարկեց վճիռը[146]։ Որպես երրորդ կողմեր ներգրավված են նաև Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիան։ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ը մերժեց Շվեյցարիայի հայցը՝ վճիռ կայացնելով հօգուտ Փերիչեքի[147]։ Հայկական կողմը և Հայաստանը ներկայացնող փաստաբաններն այդ վճիռը հաղթանակ համարեցին Հայաստանի Հանրապետության համար, քանի որ դատավորներից 10-ը նշել են, որ այդ հարցը չպետք է քննվի, իսկ 7-ը արձանագրել, որ «Հայոց ցեղասպանությունը հստակորեն ամրագրված պատմական փաստ է»[148]։

2008 թվականին շվեյցարական դատարանը երեք թուրքերի մեղադրեց ռասայական խտրականության մեջ, քանի որ նրանք պնդում էին, որ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է։ Պետական գործիչ Ալի Մերչանը տուգանվեց 4500 շվեյցարական ֆրանկով, իսկ մնացածները՝ 3600 շվեյցարական ֆրանկով[149][150]։

  1. Օրինակ՝ ի տարբերություն Հոլոքոստի ժխտման, որը պայմանավորված է հիմնականում ռասայական մոտիվներով։
  2. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի սկզբնական փաստաթղթում Բրիսթոլի արտահայտությունները ընգծված էին և մեկնաբանված՝ «Սա այն քիչ դեպքերից մեկն է, որտեղ Բ.-ն իրոք ասում է այն, ինչ մտածում է» (Bristol diary, 10, 12 Oct. 1922 // Մեջբերվում է Donald Bloxham:The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians, 196 գրքից)
  3. «Collier’s Encyclopedia» գնվել է Microsoft ընկերության կողմից, որը նրա մեջ ներառեց նաև «Encarta» հանրագիտարանը։ «Encarta»-ում 1915 թվականի իրադարձությունները որակվում են ցեղասպանություն. «The Armenian Genocide took place under cover of World War I and had four major stages.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Israel W. Charny, Encyclopedia of genocide, հ. 1 — 161, էջեր 161 — 161 էջ։
  2. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide, Երուսաղեմ։
  3. 3,0 3,1 Suny, Göçek, Naimark:A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire, 306-316, Erik Jan Zürcher., Renewal and Silence. Postwar Unionist and Kemalist Rhetoric on the Armenian Genocide}}
  4. Fatma Müge Göçek., Reading Genocide: Turkish Historiography on 1915, Suny, Göçek, Naimark:A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire։
  5. Bristol to Secretary of State, 29 May 1922. // Մեջբերում Donald Bloxham:The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians, 195 գրքից
  6. Donald Bloxham, The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians էջ 185-197։
  7. Donald Bloxham, The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians էջ 197-202։
  8. Donald Bloxham:The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|մեջբերվող էջեր=213-214
  9. Israel W. Charny:Encyclopedia of genocide, հատոր 1, 163
  10. Colin Martin Tatz, With Intent to Destroy: Reflecting on Genocide էջ 178։ «We examine the 'historical revisionism' that seeks to hide or deny genocide, particularly in the case of Turkish behaviour towards Armenians, Pontian Greeks and Assyrians.»
  11. Open letter to President Obama calling for acknowledgment of the Armenian Genocide, March 7, 2009 "that the Armenian Genocide is not an allegation, a personal opinion, or a point of view, but rather a widely documented fact supported by an overwhelming body of historical evidence."
  12. Richard J. Evans (Regius Professor of History and President of Wolfson College at Cambridge University) The Road to Slaughter // The New Republic. December 5, 2011. «Almost every serious historian outside Turkey agrees that this was a genocide in which vast numbers of innocent people were killed for racial reasons alone»
  13. Ann Pottinger Saab. Reluctant Icon: Gladstone, Bulgaria, and the Working Classes, 1856-1878. Harvard University Press, 1991. ISBN 0674759656, 9780674759657. Стр. 85. Беллетризованное описание этой истории на русском у Андре Моруа в "Жизнь Дизраэли".
  14. 14,0 14,1 Donald Bloxham, The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians էջ 207-209։
  15. 15,0 15,1 15,2 Samuel Totten, Dictionary of Genocide էջ 21։
  16. 16,0 16,1 Donald Bloxham "The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians", pages 221, 228, «Finally, Turkey has persistently lied about its past, bullied and threatened its own minorities and other states in furtherance of its falsehoods, written the Armenians out of its history books, and systematically destroyed Armenian architecture and monuments to erase any physical traces of an Armenian presence.»
  17. 17,0 17,1 Donald Bloxham, The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians էջ 17։
  18. Miller, Donald E. and Miller, Lorna Touryan. Survivors: An Oral History Of The Armenian Genocide. Berkeley: University of California Press. P. 75-77
  19. Ronald Grigor Suny., Writing Genocide. The Fate of the Ottoman Armenians, Suny, Göçek, Naimark:A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire էջ 24-27։
  20. Ronald Grigor Suny., Writing Genocide. The Fate of the Ottoman Armenians, Suny, Göçek, Naimark:A Question of Genocide. Armenians and Turks at the end of the Ottoman Empire էջ 100-101։
  21. Donald Bloxham, The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians էջ 208-210։
  22. Richard G. Hovannisian:The Armenian People from Ancient to Modern Times, volume=2, pages=218-219
  23. McCarthy:Muslims and minorities: the population of Ottoman Anatolia and the end of empire։
  24. Zurcher, Turkey: A Modern History։
  25. Donald Bloxham, The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians էջ 210-211։
  26. History of the Ottoman Empire and Modern Turkey, հ. 2։
  27. Kemal H. Karpat Onoman Population 1830-1 914. Demographic and Social Characteristics. Madison: The University of Wisconsin Press, 1985. էջեր 54 և 188
  28. Justin McCarthy Muslim and Minorities. The Population of Onoman Anatolia and the End of the Empire (New York: New York University Press, 1983). էջեր 112 և 130
  29. Raymond Kévorkian, The Armenian Genocide: A Complete History էջ 267-278։
  30. 30,0 30,1 30,2 Identity Politics in the Age of Genocide էջ 136-143։
  31. March 7, 2000. Statement by 126 Holocaust Scholars, Holders of Academic Chairs, and Directors of Holocaust Research and Studies Centers
  32. Steven T. Katz. The Uniqueness of the Holocaust: The Historical Dimension // Alan S. Rosenbaum, Is the Holocaust unique? էջ 55-74։
  33. Vahakn N. Dadrian. The Comparative Aspects of the Armenian and Jewish Cases of Genocide: A Sociohistorical Perspective // S. Rosenbaum, Is the Holocaust unique? էջ 139-174։
  34. «Norman Stone: «There is No Armenian Genocide». JTW News, 21/10/2006» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  35. Guenter Lewy. Revisiting the Armenian Genocide // Middle East Quarterly, Fall 2005, էջեր 3-12
  36. Vahakn Dadrian (2005 թ․ հոկտեմբերի 18). «Dr. Vahakn Dadrian responds to Guenther Lewy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  37. Guenter Lewy. The Armenian Massacres in Ottoman Turkey: A Disputed Genocide (Salt Lake City: University of Utah Press, 2004)
  38. Taner Akcham. Review Essay: Guenter Lewy’s The Armenian Massacres in Ottoman Turkey. // Genocide Studies and Prevention 3, 1 (April 2008): 111-145
  39. Richard G. Hovannisian. Remembrance and Denial: The Case of the Armenian Genocide. Wayne State University Press, 1998. ISBN 081432777X, 9780814327777. P. 108
  40. Իսրայելի և Թուրքիայի ռազմավարական միությունը «հայկական սպառանալիքի» ներքո // IzRus, 10.10.2008. պատճեն Արխիվացված 2014-06-07 Wayback Machine
  41. April 16, 1984. Permanent Peoples' Tribunal, Verdict of the Tribunal
  42. The Armenian Genocide Resolution Unanimously Passed By The Association of Genocide Scholars of North America Արխիվացված 2011-07-21 Wayback Machine, The Armenian Genocide Resolution was unanimously passed at the Association of Genocide Scholars’ conference in Montreal on June 13, 1997.
  43. Open letter to President Obama calling for acknowledgment of the Armenian Genocide Արխիվացված 2011-07-21 Wayback Machine, IAGS կայքէջ, մարտի 7, 2009. էջ՝ 2
  44. Հունիս 13, 1997. The Association of Genocide Scholars
  45. Statement by 126 Holocaust Scholars, Holders of Academic Chairs, and Directors of Holocaust Research and Studies Centers // The New York Times և The Jerusalem Post, հունիսի 8, 2000
  46. International Center for Transitional Justice (ICTJ) Report Prepared for TARC
  47. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide, Երուսաղեմ էջ 101։
  48. Հալիլ Բերքթայի (Halil Berktay) հարցազրույցը «Ռադիկալ» թուրքական թերթին // Մեջբերվում է ըստ Ronald Grigor Suny Dialogue on Genocide // Ab Imperio.
  49. 49,0 49,1 Эрдоган назвал позицию армянской диаспоры «дешевым политическим лоббингом» // PanARMENIAN.Net, 14 ноября 2008. (պատճեն)
  50. Մեր արխիվները բաց են. Ամատունի Վիրաբյան
  51. Yerkramas.org. 25 февраля 2012. В национальном архиве Армении готовят материал о Геноциде (պատճեն)
  52. Yair Auron "The banality of denial: Israel and the Armenian genocide", pages 259-260
  53. Heather Rae. State Identities and the Homogenisation of Peoples. Cambridge: Cambridge University Press, 2002, p. 128. ISBN 0-521-79708-X. «Scholars have long been denied access to Ottoman archives. In the late 1980s access was granted to some archives by the Turkish government, but it appears that the material was limited and the government took a very selective approach to who was allowed to study the material»
  54. Vahakn Dadrian. «Ottoman archives and Denial of the Armenian Genocide» in The Armenian Genocide: History, Politics and Ethics. Richard G. Hovannisian (ed.) New York: Palgrave MacMillan, 1992.
  55. Taner Akcam. A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility. Macmillan, 2007, ISBN 1466832126, 9781466832121. Стр. 5 «While we are missing a significant portion of these papers, what remains in the Ottoman archives and in court records is sufficient to show that the CUP Central Committee, and the Special Organization it set up to carry out its plan, did deliberately attempt to destroy the Armenian population»
  56. 56,0 56,1 Şükrü Elekdağ. Soykırımı balonu nasıl patlar? Milliyet. 02.10.2000 (պատճեն)
  57. WikiLeaks on Armenian Genocide: Turkey ‘Purged’ Archives to Destroy Evidence // The Armenian Mirror Spectator, SEPTEMBER 16, 2011 (պատճեն)
  58. Smith, Roger W.; Markusen, Eric; Lifton, Robert Jay (Spring 1995). “Professional Ethics and the Denial of Armenian Genocide”. Holocaust and Genocide Studies 9 (1): 1-22
  59. Peter Balakian. COMBATTING DENIALS OF THE ARMENIAN GENOCIDE IN ACADEMIA. // Israel W. Charny:Encyclopedia of genocide, pages 163-164
  60. Richard G. Hovannisian, Remembrance and denial: the case of the Armenian genocide — 241 էջ։
  61. 61,0 61,1 61,2 61,3 61,4 Yves Ternon. The “Lewis Affair” // Richard G. Hovannisian, Remembrance and denial: the case of the Armenian genocide — 241 էջ։

    The “Lewis Affair” began in the United States on May 19,1985, with the publication, both in the New York Times and in the Washington Post, of an advertisement addressed to members of the House of Representatives. The statement was signed by sixty-nine academics in Turkish studies and sponsored by die Assembly of Turkish American Associations. Among the signatories was die name of Bernard Lewis, the Cleveland E. Dodge Professor of Near Eastern History at Princeton University.

    Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Lewis Affair» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  62. W. D. Rubinstein. Genocide: a historyю Pearson Education, 2004. ISBN 0-582-50601-8, 9780582506015. P.145

    This was an element in the so-called ‘Lewis Affair’, which occurred in 1985 when Professor Bernard Lewis of Princeton University, one of the world’s leading experts on modern Turkish history, signed a statement addressed to the American Congress concerning the inclusion of the Armenian genocide in a proposed ‘National Day of Remembrance of Man’s Inhumanity to Man’.70

  63. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide էջ 226-227։

    The rationalization of the Armenian Genocide began to take root in Western academic circles in the 1980s, and was further strengthened by the hiring of Bernard Lewis at Princeton University. Lewis is one of the most prominent specialists on the Middle East - some would say the most distinguished historian of the Middle East. Lewis' stature provided a lofty cover for the Turkish national agenda of obfuscating academic research on the Armenian Genocide. <…> Later on Bernard Lewis reversed his position and changed the text. In 1985 he signed a petition to the U.S. Congress protesting the plan to make April 24, the day on which the Armenians commemorate the victims of the Genocide, a national American-Armenian memorial day, mentioning man’s inhumanity to man. Lewis' signature was the most significant of sixty-nine signatures published. A two-page spread appeared simultaneously in the New York Times and Washington Post, financed by the Committee of the Turkish Associations.

  64. Richard G. Hovannisian, Remembrance and denial: the case of the Armenian genocide — 227 էջ։
  65. մեջբերվում է ըստ Kenneth S. Stern-ի Holocaust Denial. Amer Jewish Committee, 1993. ISBN 0-87495-102-X. Р. 86-87. «Academics have also been used to give a veneer of legitimacy to the denial of the Armenian genocide. Sixty-nine academics signed a New York Times ad in 1985, protesting a proposed day of remembrance for the victims of the Armenian genocide. According to Professor Peter Sourian, most of these academics „apparently benefited directly or indirectly from Turkish largess.“»
  66. The Psychological Satisfaction of Denials of the Holocaust or Other Genocides by Non-Extremists or Bigots, and Even by Known Scholars, by Israel Charny, «IDEA» journal, July 17, 2001, Vol.6, no.1
  67. Gérard Chaliand, Yves Ternon. 1915, Le génocide des Arméniens. Editions Complexe, 2006, ISBN 2804801020, 9782804801021
  68. Իսրայել Չարնի. A Passion for Life and Rige at the Wasting of Life // Samuel Totten, Steven L. Jacobs. Pioneers of genocide studies. Transaction Publishers, 2002. ISBN 0-7658-0151-5, 9780765801517. P. 456-464. «The results were impressive in conveying that at least several of the scholars acknowledged that major massacres of the Armenians had occurred, so that in effect there was no doubt about the Armenian Genocide, although none of them agreed to me word genocide, and several acknowledged that there was a pattern of obfuscation and denial by me Turks.»
  69. Yair Auron. The banality of denial: Israel and the Armenian genocide. Transaction Publishers, 2004. ISBN 0-7658-0834-X, 9780765808349. P.216
  70. Lou Ann Matossian. Politics, scholarship, and the Armenian Genocide. Armenian Reporter. July 19, 2008
  71. David Holthouse . Institute of Turkish Studies Chair Forced Out For Rebuking Genocide Deniers. Southern Poverty Law Center, June 6, 2008
  72. Susan Kinzie. Board Members Resign to Protest Chair’s Ousting. The Washington Post. July 5, 2008 (պատճեն։ стр.1 Արխիվացված 2014-07-15 Wayback Machine, стр.2 Արխիվացված 2014-07-15 Wayback Machine)
  73. Israel W. Charny "Encyclopedia of genocide"
  74. Samuel Totten "Dictionary of Genocide"
  75. Dinah L. Shelton "Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity"
  76. Rouben Paul Adalian. TREATMENT OF THE ARMENIAN GENOCIDE IN REPRESENTATIVE ENCYCLOPEDIAS // Israel W. Charny "Encyclopedia of genocide"
  77. 77,0 77,1 77,2 Dolabjian, Vartkes S.(2003) 'The Armenian Genocide as portrayed in the Encyclopaedia Brittanica' // Journal of Genocide Research, 5: 1, 103-115
  78. John Shamsey. 80 Years Too Late: The International Criminal Court and the 20th Century’s First Genocide // 11 Journal of Transnational Law & Policy 2001-2002. P.374
  79. Ab Imperio, Ronald Grigor Suny "Dialogue on Genocide"
  80. Helen Fein, "Changing minds at Microsoft: Armenian Genocide denial checked, " ISG Newsletter, No 25, Fall 2000, p 13.
  81. Armenia // Encyclopædia Britannica, 1922: «A preposterous and cynical scheme of compulsory colonization as part of the policy has been attributed to German theorists; but it was not even a mask except as affording greater opportunities for destroying the Armenian population. Described in a few words the policy was that of deportation coupled with extermination. The Armenian race was to be uprooted from the wide territories of Asia Minor beyond hope of continuance or return.»
  82. George J. Andreopoulos. Professor, Department of Government, John Jay College of Criminal Justice, New York. Author of Genocide: Conceptual and Historical Dimensions and others.
  83. Britannica. Genocide: «Twentieth-century events often cited as genocide include the 1915 Armenian massacre by the Turkish-led Ottoman Empire, the extermination of Jews, Roma (Gypsies), and other groups by Nazi Germany during World War II, and the killing of Tutsi by Hutu in Rwanda in the 1990s.»
  84. Identity Politics in the Age of Genocide էջ 115։
  85. Adam Jones. Genocide : a comprehensive introduction - 2nd ed. Routledge, 2011. ISBN 0-203-84696-6. P. 157 «Looting and pillaging were accompanied by a concerted campaign to destroy the Armenian cultural heritage.»
  86. Israel W. Charny, Encyclopedia of genocide, հ. 1, էջ 561-562։ «Indicative of the destructive dimension of denial and the uninterrupted policy of erasing even the record of the once-Armenian presence in Turkey, historical Armenian structures ranging from thousand-year-old churches to entire ancient cities have been subjected to willful vandalism and in numerous instances to complete obliteration. Despite the three-thousand-year existence of the Armenians and their continuous construction of civilization in their historic homeland, no archeological site in Turkey is permitted designation as historically Armenian. While Ottoman Turkey persecuted and sought to destroy the living Armenian population, Republican Turkey has been methodically erasing the physical record of an extinguished civilization with the goal of blotting out even the memory of its existence.»
  87. Robert Bevan «The Destruction of Memory» pages 56-59. 2006, 240 pages ISBN 1-86189-205-5 «In contrast to Kristallnacht, where the destruction of architecture offered a warning of worse to come, the Turks have continued to remove, stone by stone, the evidence of millennia of Armenian architectural and art history following the mass murder and exile of the Armenian people.»
  88. Ugur Ümit Üngör, The Making of Modern Turkey: Nation and State in Eastern Anatolia, 1913-1950, 2012, էջ 219, ISBN 978-0-19-965522-9։
  89. Dr. Tessa Hofmann. ARMENIANS IN TURKEY TODAY. A CRITICAL ASSESSMENT OF THE SITUATION OF THE ARMENIAN MINORITY IN THE TURKISH REPUBLIC // (պատճեն)
  90. Cengiz AKTAR, Hrant Dink Foundation, Istanbul, TURKEY and Richard GIRAGOSIAN, Regional Studies Center, Yerevan, ARMENIA. TURKEY-ARMENIA RELATIONS // EP/EXPO/B/AFET/FWC/2009-01/Lot1/49
  91. Tony Taylor. Denial: History Betrayed. Melbourne Univ. Publishing, 2008. ISBN 0522859070, 9780522859072. էջ՝ 1-4
  92. Премьер Турции принес соболезнования потомкам армян, погибших в Османской империи // ИТАР ТАСС, 23.04.2014
  93. Освобождение семи районов Азербайджана содействовало бы сближению армяно-турецких отношений - премьер-министр Эрдоган // Trend, 8 декабря 2009 (պատճեն)
  94. 94,0 94,1 «Minister Oskanian Comments on Turkish Foreign Minister Abdullah Gul's Recent Remarks». Armenian Ministry of Foreign Affairs. 2006 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 23-ին.
  95. Премьер Турции не собирается извиняться за геноцид армян // Известия. 18 декабря 2008 (պատճեն)
  96. Турция ждет ответа от Армении на письмо о проведении совместного исследования - премьер-министр // Trend.Az, 29 марта 2010 (պատճեն)
  97. МИД Турции покупает отрицание Геноцида армян у своих академиков - Times Higher Education // Регнум. 23.09.2011 (պատճեն)
  98. Эрдоган выразил соболезнования потомкам жертв геноцида армян начала ХХ века // Газета.ру, 23.04.2014 (պատճեն)
  99. «ЕС призывает Турцию признать геноцид армян» (ռուսերեն). Русская служба BBC. 2005 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  100. МК. 11 հոկտեմբեր 2007. Армянский вопрос
  101. Указ Президента Азербайджанской Республики о геноциде азербайджанцев // Государственная Комиссия Азербайджанской Республики по делам военнопленных, заложников и без вести пропавших граждан. (պատճեն)
  102. В Азербайджане профессор истории Махмудов уверен в надуманности геноцида армян // кавказский узел. 24 апреля 2008. (պատճեն)
  103. «Геноцида армян» не было // Зеркало. 2011. - 27 мая. (պատճեն)
  104. Geoffrey Robertson. Was there an Armenian Genocide Արխիվացված 2015-05-01 Wayback Machine // Report. 9 October 2009
  105. David Leigh. Britain accused of 'genocide denial' over Armenia // The Guardian. 3 November 2009 (պատճեն)
  106. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide էջ 284։
  107. Список штатов США, признавших геноцид армян - Armenian National Institute
  108. «Հայոց ցեղասպանությունը ճանաչած տեղական ինքնակառավարման մարմիններ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  109. American Jewish Commitee
  110. Union of American Hebrew Congregations
  111. 111,0 111,1 Proclamation 4838 of April 22, 1981. «Like the genocide of the Armenians before it, and the genocide of the Cambodians which followed it - and like too many other such persecutions of too many other peoples - the lessons of the Holocaust must never be forgotten.»
  112. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide էջ 103-106։
  113. Obama Once again Fails to Recognize Genocide // The Armenian Weekly, April 24, 2014
  114. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide էջ 107-110։
  115. Տե՛ս օրինակ Ha’aretz October 25, 2000 // ԶՏՄ-ների ցուցակը տրվում է ըստ Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide։ գրքի
  116. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide էջ 111-115։
  117. Donald Bloxham, The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians էջ 224-225։
  118. Իրերն իրենց անուններով կոչողը
  119. Вашингтон отозвал своего посла в Армении за высказывания о Геноциде армян // Регнум, 07.03.2006
  120. 120,0 120,1 Donald Bloxham, The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians էջ 225։
  121. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide էջ 61-62։
  122. В Израиле звучат призывы признать геноцид армян Արխիվացված 2014-10-19 Wayback Machine // Cursorinfo, 23 апреля 2013
  123. Дискуссия о геноциде армян привела к скандалу между «русскими» депутатами Кнессета Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Новости Израиля, 2 апреля 2008 г.
  124. Евгений Сатановский (президент Института Ближнего Востока). Израиль и геноцид армян // Интернет-газета «Мы здесь» (պատճեն)
  125. Израиль и геноцид армянского народа // NEWSru.co.il, 27.08.2007 (պատճեն Արխիվացված 2014-07-15 Wayback Machine)
  126. Должен ли Израиль признать геноцид армян в Османской империи? // NEWSru.co.il, Начало опроса: 21.05.2011 (պատճեն Արխիվացված 2014-07-15 Wayback Machine)
  127. David Smith. Armenia’s 'Christian holocaust' // The Jerusalem Post. 04/24/2008 (պատճեն)
  128. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide էջ 217-226։
  129. Fifty Key Thinkers on the Holocaust and Genocide էջ 67-72։
  130. {{{заглавие}}}.
  131. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide էջ 199-211։
  132. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide էջ 118-119։
  133. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide էջ 119-133։
  134. Яир Аурон: Общественность Израиля готова к признанию Геноцида армян, дело за правительством // Panarmenian, 30 марта 2013 (պատճեն)
  135. Спикер Кнессета о Геноциде армян: «Мы не можем отрицать историю из политической целесообразности» // Регнум, 14.05.2014 (պատճեն)
  136. Peter Balakian. Israel’s State of Denial // JOURNAL for the STUDY of ANTISEMITISM, Volume 2, Issue #2, 2010. Special Issue: New York Conference on Muslim Antisemitism. P. 423-427
  137. Yair Auron, The banality of denial: Israel and the Armenian genocide էջ 315-320։
  138. 138,0 138,1 Civil judgment finding Lewis at fault, 21 June 1995
  139. Proposition de loi complétant la loi n° 2001-70 du 29 janvier 2001 relative à la reconnaissance du génocide arménien de 1915 Արխիվացված 2009-02-11 Wayback Machine(ֆր.)
  140. «France makes denial of Armenian genocide illegal». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  141. NTV.RU. 24.01.2012, 11:21. Отношения Франции с Арменией расцвели, а вот связи Парижа с Турцией, напротив, грозят охладеть вплоть до разрыва
  142. Отрицание геноцида армян не является преступлением, решил конституционный совет Франции: "«Пресекая оспаривание факта или юридической квалификации преступлений, (…) которые им самим признаются и квалифицируются как таковые, законодатель совершил неконституционное покушение на свободу выражения мнений и общения»
  143. Закон об армянском геноциде противоречит Конституции Франции (պատճեն)
  144. Court confirms verdict against Perinçek Արխիվացված 2021-02-24 Wayback Machine, SwissInfo, December 19, 2007
  145. Եվրադատարանն արդարացրել է Ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքին, Նյուզ.ամ, Դեկտեմբերի 17, 2013
  146. Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ում կայանալիք դատը վճռորոշ է լինելու
  147. «ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց հօգուտ Փերինչեքի». Armtimes.com. https://plus.google.com/+ArmtimesNewspaper. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)(չաշխատող հղում)
  148. «Ռոբերթսոն և Քլունի. ՄԻԵԴ որոշումը հաղթանակ է Հայաստանի համար». news.am. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  149. Суд в Швейцарии осудил трех турок за отрицание геноцида армян
  150. «Swiss court finds Turks guilty for denying Armenian genocide, AFP, October 21, 2008». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  • Professional ethics and the denial of the Armenian genocide, by Smith, Roger W.; Markusen, Eric; and Lifton, Robert Jay // Holocaust and Genocide Studies, # 9 (1), 1995, p. 1-22
  • Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, by Dinah Shelton, 2005, p. 244

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ronald Grigor Suny Dialogue on Genocide.