Լիա Քամալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քամալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիա Արշավիրի Քամալյան
Ծնվել է1929 սեպտեմբերի 10
ԾննդավայրՍտեփանակերտ
Մահացել էհուլիսի 21, 2005(2005-07-21) (տարիքը 75)
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Լիա Արշավիրի Քամալյան (1929, սեպտեմբերի 10, Ստեփանակերտ - 2005, հուլիսի 21, Երևան), հայ վիրուսաբան, իմունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1972

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1961-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոկենսաբանության ԳՀ բաժանմունքի, 1971-1973 թվականներին՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի վիրուսաբանության, 1973-1990 թվականներին՝ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ վիրուսաբանության և իմունաբանության լաբորատորիաների վարիչ[1]։

Լիա Քամալյանի հուշատախտակը Երևանում

Գործունեություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է չարորակ նորագոյացություններով հիվանդների իմունառեակտիվության հետազոտությամբ և հայտնաբերված իմունային անբավարության շտկման բնական ու սինթետիկ հակավիրուսային նյութերի և ինտերֆերոնի մակածիչների հայտնաբերման, վիրուսազուգորդված ուռուցքների կանխարգելման ու բուժման եղանակների մշակմամբ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինտերֆերոն» միջազգային ընկերակցության անդամ, 1980
  • Իմունաբանության և ալերգիաբանության միջազգային ընկերակցության անդամ, 1999
  • ՀՀ Հակաուռուցքային միության անդամ, 1997

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Интерфероны в онкологии, Е., 1989 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.