Քննարկում:Հովիկ Աբրահամյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածը քանի գնում, այնքան նմանվում է CV-ի։ Այսօր ևս հոդվածի պարունակությունը ջնջվել է և նորից գրվել՝ CVանման։ Իմ կարծիքով նման կառուցվածք ունեցող հոդվածները հանրագիտարանում չեն կարող իրենց տեղը գտնել։ Կցանկանայի լսել փորձառու մասնակիցների կարծիքը։ --Lilitik22 (քննարկում) 14:13, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Համաձայն եմ, կարծում եմ արժի նախնական տեսքին վերադարձնել։ --vacio 14:19, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Այս անգամ էլ հետ շրջեցի՝ խնդրելով կատարել հանրագիտարանին բնորոշ խմբագրումներ։ Տեսնենք՝ ինչ կստացվի։ --Lilitik22 (քննարկում) 18:21, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Վարչապետ[խմբագրել կոդը]

Լիովին վստահ չեմ, բայց կարծես, Հովիկ Աբրահամյան դեռ վարչապետի պաշտոն չի ստանձնել, ընդամենը «առաջադրվել» է։ Թե՞ առաջադրման հետ միաժամանակ սկսել է պաշտոնավարել։ --vacio 13:01, 13 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Արդեն նշանակվել է: Կարեն Վարդանյան (քննարկում) 20:44, 13 Ապրիլի 2014 (UTC)[reply]


Ինչի՞ չի կարելի, Երջանիկ ջան։ Ըստ իս՝ լավ էլ կարելի է։ Անգլերեն վիքիում նույնիսկ առանձին բաժին կա դրա մասին։--Լիլիթ (քննարկում) 14:34, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Կարելի է, բայց ոչ առաջին տողում, ոնց-որ դու ասեցիր անգլերեն վիքիում առանձին բաժին կա, այստեղ էլ կարելի է այդպիսի բաժին բացել կամ ուղղակի կենսագրական տվյալների մեջ գրել:--6AND5 (քննարկում) 14:51, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ու բացի այդ որպես աղբյուր նշել, ոչ թե ասենք մկների ժողովի մասին հոդվածը, այլ այն տեսաձայնագրությունը, որտեղ նշված քաղաքացու համագյուղացիները պատմում են այդ մականունի մասին, կամ այն հոդվածը, որտեղ հենց ինքն է՝ քաղաքացին է, պատմում իր մասին: Կարելի է ամեն ինչ գեղեցիկ անել, բայց մեր Վիքիընկեր Գարդմանահայը նման դեպքերում այնպես է, որ իրոքից այդ ձևով ջնջման ենթակա է դարձնում:--6AND5 (քննարկում) 15:01, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
ուրիշ լեզվով բաժին լինել կամ չլինելը այդքան էլ կարևոր չի, իմ ուղղելուց առաջ գուցե մեկը այլ լեզվով վիքիներից մտներ ասեր տեսեք հայերենում նույնիսկ հենց առաջին տողում է գրված, այսօր կա, վաղը մեկ այլ մասնակից կարող է հետ շրջել, կարևորը որ պետք չի այդպես գրել, եթե լինի էլ նման նյութ, ապա պետք է շատ զգույշ լինի, որ չափը չանցնենք, անկախ ամեն ինչից չի կարելի մեր երկրի առաջին դեմքերի մասին նման հոդված ունենալ, այնպես չի որ ինչ որ իրենք անում են ճիշտ է, դա այլ հարց է: --ERJANIK քննարկում: 18:24, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Երջանիկ ջան, կներես իհարկե, բայց եթե քո ասած տարբերակը Հայերեն Վիքիպեդիայում լայն տարածում գտնի, ապա այս հանրագիտարանը գրեթե ոչնչով չի տարբերվի Սովետական հանրագիտարանից: Եթե այդ մարդը հասարակության լայն շերտերում հայտնի է որպես Մուկ (ինչը իր արտացոլումն է գտել լրատվամիջոցներում), իսկ ավելի քիչ թվով մարդկանց մոտ էլ Մխչյանի Մուկ, ապա ինչո՞ւ նրա մասին հոդվածում չպետք է գրվի, որ տվյալ անձի մականունը Մուկ է: Այսօր ՀՀ-ի երրորդ մարդն է, վաղը միգուցե հանգամանքների բերումով լինի շարքային ռամիկ: Իմ կարծիքով մարդու դիրքը (պաշտոնական, թե մեկ այլ) չպետք է կաշկանդի հոդվածագրին գրել բազմակողմանի և ամբողջական հոդված: Այսուհետ ՀՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մասին հոդվածներում չպե՞տք է տեղ գտնեն նրանց այսպես ասած բացասական կողմերը: Երջանիկ ջան, նորից եմ ասում կներես, բայց եթե դու այս կերպ ուզում ես պաշտպանել Հ.Աբրահամյանի «պատիվն ու արժանապատվությունը», ապա ինձանից քեզ խորհուրդ՝ավելի լավ է հոդվածում գրվի նրա մականունը (Մուկ), քան թե հայտնվի մի մասնակից, ով մի քանի օր ժամանակ կտրամադրի ու կգրի նրա հանցավոր գործունեության մասին և ոչ միայն:--Գարդմանահայ (քննարկում) 21:38, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
եթե չկա Գարդմանահայ ջան, ես չեմ ուզում պաշտպանել Հ.Աբրահամյանի «պատիվն ու արժանապատվությունը», կամ հայերեն վիքիպեդիան ինչ կապ ունի նման բառերի հետ, ի՞նչ պատիվ, ի՞նչ պաշտպանել, սա հանրագիտարան է, մենք գրում ենք հանրագիտարանային նյութեր։ Բացասական կողմը ուրիշ բան է, հոդվածի մեջ առաջին տողում մականունը գրելը ուրիշ բան, սա իմ կարծիքն է, նորից եմ ասում անկախ ամեն ինչից պետք է փորձել զուսպ լինել, չմտածես թե ես կողմ եմ մեր վարչապետի արածներին կամ ասածներին, բայց դա չի նշանակում որ իմ անձնական կարծիքը պետք է արտահայտվի նրա մասին հոդվածում, նորից եմ ասում, եթե ուզում ես գրի, բայց առանձին բաժնում ու շատ զուսպ ու հնարավորինս խելքը գլխին աղբյուներով։ --ERJANIK քննարկում: 05:55, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Ես ել չեմ կարծում, որ Երջանիկը, ինչ-որ մեկի պատիվն է ուզում պաշտպանի: Եվ համարյա համոզված եմ, եթե գրված լիներ այնպես, ինչպես ես վերևում նկարագրեցի, ապա դժվար նա ջնջեր, իսկ այն ձևով, որ ձևով գրված էր, մեկ անգամ ևս կրկնվեմ, ենթակա էր ջնջման: Այսպիսի պրակտիկա կա, ոչ մեկ պարտավոր չէ մի բան բարելավել, եթե այն ենթակա է ջնջման, այլ կարող է ջնջել կամ ասել ձևը, որպեսզի չջնջվի: Եվ հետայսու քաղաքական և հասարակական գործիչների այսպես կոչված մականունները առաջին տողում (ավելի շուտ ռուսերեն преамбула է կոչվում, հայերեն ճշգրիտ չգիտեմ..) գրել ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:--6AND5 (քննարկում) 07:41, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Չեզոքության կաղապար[խմբագրել կոդը]

Երբ տեղադրվում է Չեզոքության կաղապար, ապա անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչ պատճառով է այն դրվել, այլ ոչ թե դնել ու վերջ: Առանց հիմնավորում ներկայացնելու որ կարելի լինի նման կաղապար տեղադրելը, ապա բազմաթիվ մարդիկ կարող են դիմել այդ քայլին իրենց ուզած հոդվածում: Հարգելի Լիլիթ, երբ նման քայլ է կատարում այսպես ասած շարքային վիքիմասնակիցը, դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, բայց երբ Ձեր նման փորձառու ադմինիստրատորն է դիմում ետ շրջման մեթոդին կրկին առանց հիմնավորման (տվյալ դեպքում Ձեր գրած «2 բառը» հիմնավորում չի), ապա տարակուսանք է առաջացնում: --Գարդմանահայ (քննարկում) 14:37, 18 Մայիսի 2016 (UTC)[reply]

Պատասխան արդեն տրվել է Ձեր քննարկման էջում։--Լիլիթ (քննարկում) 14:39, 18 Մայիսի 2016 (UTC)[reply]