Վաչե Իսագուլյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վաչե Իսագուլյանից)
Jump to navigation Jump to search
Վաչե Իսագուլյանց
The first Armenia's Academicians.jpg
Ծնվել էմայիսի 2, 1893(1893-05-02)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 22, 1973(1973-01-22) (79 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան, Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ, Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան և Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1939) և պրոֆեսոր (1936)

Վաչե Հովհաննեսի Իսագուլյանց (մայիսի 2, 1893(1893-05-02), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1973(1973-01-22), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1936ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի տեխնոլոգիական բաժանմունքը։ Դասավանդել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (1924), 1931-1932 թվականներին՝ Մոսկվայի Դ. Մենդելեևի անվան քիմիկա-տեխնոլոգիական ինստիտուսում, 1933-1941 թվականներին՝ նավթի քիմիայի և գազի արդյունաբերության ինստիտուտում։ Միաժամանակ ղեկավարել է անուշահոտ նյութերի բնագավառում տարվող հետազոտությունները՝ ստեղծելով այդ ճյուղի հայրենական արտադրության հիմքը Կալուգայի կոմբինատում։ 1941 թվականին հրավիրվել է Երևան՝ Արմֆանի քիմիայի ինստիտուտում ղեկավարել ացետիլենի քիմիայի, տեղական արդյունաբերության թափուկների օգտագործման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքները։ 1942-1946 թվականներին դասավանդել է Երևանի համալսարանում։ 1946 թվականից աշխատել է Մոսկվայի նավթի քիմիայի և գազի արդյունաբերության ինստիտուտում։

1941-1945 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի քիմիական ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ-ի պրոֆեսոր, 1946 թվականից՝ նավթաքիմիական և գազային արդյունաբերության ինստիտուտի գիտաշխատող, 1963-1973 թվականներին՝ հավելանյութերի պրոբլեմային լաբորատորիայի վարիչ[1]։

Գիտական հետազոտությունները վերաբերում են օրգանական սինթեզի, ացետիլենի, նավթաքիմիական սինթեզի հարցերին։Այդ շրջանի գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են քսայուղերի որակի բարձրացման համար օժանդակ նյութերի ստացման եղանակների մշակմանը[2][3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Синтетические душистые вещества, 2 изд., Е., 1947.
  • Химия нефти, М.-Л., 1949.
  • Ионнообменный катализ, Е., 1975.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 389 CC-BY-SA-icon-80x15.png