Վաչե Իսագուլյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչե Իսագուլյանց
Ծնվել էմայիսի 2, 1893(1893-05-02)[1][2]
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 22, 1973(1973-01-22)[1][2] (79 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս-օրգանիկ
Հաստատություն(ներ)Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան[1], Q4304756?, Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական նուրբ քիմիական տեխնոլոգիաների համալսարան, Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ[1], Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան[1], Q65130735?, ԱրմՖԱՆ[1], Երևանի պետական համալսարան[1] և Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Կոչումակադեմիկոս[1][2]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1][2] (1939)

Վաչե Հովհաննեսի Իսագուլյանց (մայիսի 2, 1893(1893-05-02)[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 22, 1973(1973-01-22)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1936ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի տեխնոլոգիական բաժանմունքը։ Դասավանդել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (1924), 1931-1932 թվականներին՝ Մոսկվայի Դ. Մենդելեևի անվան քիմիկա-տեխնոլոգիական ինստիտուսում, 1933-1941 թվականներին՝ նավթի քիմիայի և գազի արդյունաբերության ինստիտուտում։ Միաժամանակ ղեկավարել է անուշահոտ նյութերի բնագավառում տարվող հետազոտությունները՝ ստեղծելով այդ ճյուղի հայրենական արտադրության հիմքը Կալուգայի կոմբինատում։ 1941 թվականին հրավիրվել է Երևան՝ Արմֆանի քիմիայի ինստիտուտում ղեկավարել ացետիլենի քիմիայի, տեղական արդյունաբերության թափուկների օգտագործման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքները։ 1942-1946 թվականներին դասավանդել է Երևանի համալսարանում։ 1946 թվականից աշխատել է Մոսկվայի նավթի քիմիայի և գազի արդյունաբերության ինստիտուտում։

1941-1945 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի քիմիական ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ-ի պրոֆեսոր, 1946 թվականից՝ նավթաքիմիական և գազային արդյունաբերության ինստիտուտի գիտաշխատող, 1963-1973 թվականներին՝ հավելանյութերի պրոբլեմային լաբորատորիայի վարիչ։

Գիտական հետազոտությունները վերաբերում են օրգանական սինթեզի, ացետիլենի, նավթաքիմիական սինթեզի հարցերին։ Այդ շրջանի գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են քսայուղերի որակի բարձրացման համար օժանդակ նյութերի ստացման եղանակների մշակմանը[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Синтетические душистые вещества, 2 изд., Е., 1947.
  • Химия нефти, М.-Л., 1949.
  • Ионнообменный катализ, Е., 1975[5].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  4. Исагулянц Ваче Ованесович
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վաչե Իսագուլյանց». Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 389