Թոփրախ կալե
| Գյուղ | ||
|---|---|---|
| Թոփրախ կալե | ||
| 40°14′13″N 40°58′18″E / 40.23694°N 40.97167°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառակ | Սպերի գավառակ | |
| Այլ անվանումներ | Թոփրա կալե, Թոփրակ կալա, Թոփրակկալե | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 239 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Թոփրախ կալե (Թոփրակկալե) , գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում[2]։ Գտնվում էր Սպեր քաղաքի մոտ, Ճորոխ գետի ձախ ափին։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ Թոփրախ կալե անունով հին ավերակ բերդ[3]։ Հիմնադրվել և ծաղկել է Ռուսա Ա թագավորի օրոք (մ.թ.ա. մոտ 735-714թթ.):
1870-ական թթ. Թոփրակկալեից զգալի նյութեր է հավաքել Սեդրակ Տևկանցը (հավաքածուն հետագայում վաճառել է եվրոպական թանգարաններին)։ 1879թ. Թոփրակկալեն պեղել և հետազոտել են ամերիկացի միսիոներ Դ. Ռայնոլդսը և անգլիական փոխդեսպան Է. Կլեյտոնը, 1880թ. ամերիկացի Հ. Ռասսամը։ Հիմնականում ուշադրությունը կենտրոնացվել է այն ժամանակ դեռևս լավ պահպանված տաճարի վրա։ 1898-99թթ. Թոփրակկալեն պեղել է Կ. Ֆ. Լեհման-Հաուպտի և Վ. Բելքի ղեկավարած գերմանական արշավախումբը, 1916թ.՝ Հ.Օրբելին և Ն. Մառը, իսկ 1938թ.`ամերիկյան արշավախումբը։
Բացվել են գունավոր քարերով, շախմատաձև շարված տաճարի պատերը, ներսում՝ զոհարան։ Հայտնաբերվել են առյուծների, ցուլերի պատկերներով զարդարված և սեպագրված դեկորատիվ վահաններ, կահույքի քանդակազարդ մասեր, խճանկարների բեկորներ, կարմրափայլ ու նկարազարդ խեցեղեն, պալատականների կազմը ներկայացնող արձանագրություն, աստծո և քրմի փղոսկրե արձանիկներ ոսկե թաս, մեդալիոն, արծաթե և բրոնզե այլ զարդեր, զենքեր, կնքադրոշմներ, քանդակազարդ կապարճներ, երկաթե և բրոնզե գործիքներ (արորի և գութանի խոփեր, մանգաղներ, եղաններ և այլն), գործվածքի (նաև՝ մետաքսե) մնացորդներ, գահի մասեր կազմող թևավոր ցուլերի բրոնզե արձանիկներ, հողի մեջ թաղված 20-25 խոշոր կարասներվ գինու մառան և այլն։
Գտնված նյութերը պահվում են հիմնականում Բրիտանական և Բեռլինի թանգարանններում, մասամբ` Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 483
- ↑ «ԹՈՓՐԱԿԿԱԼԵ». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ հուլիսի 31. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
