Սեդրակ Տեր-Սարգսենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդրակ Տեր-Սարգսենց
Սեդրակ Տևկանց.jpg
Ծնվել է 1845
Ծննդավայր Վան, Վանի նահանգ, Թուրքիա
Մահացել է 1938
Մահվան վայր Նիս
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Ազգություն հայ
Մասնագիտություն գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ

Սեդրակ Տեր-Սարգսենց (Տևկանց), 1845, Վան - 1938, Նիցցա), հայ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, Արիստակես և Երեմիա Տեր-Սարգսենցների եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա ուսումը շարունակել Կոստանդնուպոլսում։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո եղել է Մկրտիչ Խրիմյանի ստեղծած (1879 թ.՝ Վանում) սովյալներին օգնող հանձնաժողովի անդամ։ Այնուհետև ապրել և գործել է Երուսաղեմում, Լոնդոնում, Նիցցայում։ Հրատարակել է բանաստեղծությունների մի Ժողովածու («Վառարանի մը կայծեր», 1875)։ «Շահենն ի Սիպիր կամ Գաղթական հայը» (1877) երկում (հրատարակումից շատ չանցած այրվել է թուրքական իշխանության հրամանով) զգացվում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ազդեցությունը։ Տեր-Սարգսենցը ջերմորեն է արտահայտվել Խաչատուր Աբովյանի և նրա ստեղծագործության գլխավոր հերոսի՝ Աղասու մասին, ստեղծել ազատամիտ և ըմբոստ մարդու կերպար, որը, չհաշտվելով թուրքական դաժան իրականության հետ, անցնում է Արևելյան Հայաստան, բայց ցարական իշխանությունը նրան աքսորում է Սիբիր։ Վեպում ճշմարտացիորեն է վերարտադրված ժողովրդական կենցաղը, սովորությունները, տոները (ուշագրավ է Սուրբ Կարապետ վանքի տոնախմբության գունեղ նկարագրությունը)։ Հեղինակը քննադատել է կաթոլիկ եկեղեցու հավատորսությունը, այլ քրիստոնյաների հանդեպ կիրառվող հալածանքները։ Մի շարք պարբերականներում տպագրել է հոդվածներ՝ «Ասպետ» ստորագրությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 686 CC-BY-SA-icon-80x15.png