Խոզաղբյուր (Էրզրում)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոզաղբյուր (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Խոզաղբյուր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Սպերի գավառակ | |
Այլ անվանումներ | Խոզախպուր, Պազ-Ակ-Պուն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խոզաղբյուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպեր գավառում։ Գտնվում էր Սպեր քաղաքից 42 կմ հարավ-արևմուտք, Ճորոխի աջակողմյան Խոզաղբյուր վտակի ափին։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը ստուգաբանվում է որպես խոզ և աղբյուր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերը տեղահանվել են և Բաբերդի մոտերքում գրեթե ամբողջովին ոչնչացվել։ Սակավաթիվ փրկվածները բնակություն են հաստատել Ուկրաինայում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1873 թվականին ուներ 16 տուն հայ և 14 տուն թուրք, 1909 թվականին՝ 30 տուն հայ և 16 տուն թուրք բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոզաղբյուրն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի և մի մատուռ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր ծխական դպրոց[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 759
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 66)։ ![]() |