Jump to content

Կաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կաժ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառի Սպերի գավառակում։ Գտնվում էր Ճորոխի աջ ափին, Սպեր քաղաքից հյուսիս։

Բնակչությունը տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 18 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաժն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի և երկու մատուռ։

Գյուղում գործում էր ծխական դպրոց, որն ուներ 7-10 աշակերտ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 885
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։