Հունուտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հունուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Հունուտ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Սպերի գավառակ |
Այլ անվանումներ | Խունուտ, Հունոտ, Հունուտագարակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Հունուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում[1]։ Գտնվում էր Ճորոխ գետի ափին, Խոտորջուրի սահմանի մոտ, Սպեր քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուներ հայ և թուրք բնակիչ: 1830 թվականին հայերը գաղթել են Ախալցխա, բայց հետագայում այստեղ վերստին բավական թվով հայեր են վերահաստատվել: Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ 1986 թվականի դրությամբ այստեղ պահպանվում էին հայկական հնություններ, իսկ թուրք բնակչության լեզվի ու սովորությունների մեջ կան հայոց լեզվի և հայկական սովորույթների տարրեր:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվականին ուներ 40 տուն հայ և 300 տուն այլազգի բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունուտն ուներ Ս. Աստվածածին անունով հայկական եկեղեցի:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ հայկական վարժան, որտեղ սովորում էին 15-20 աշակերտ:
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունուտում է ծնվել եկեղեցական-հասարական գործիչ Կարապետ Բագրատունին (Կարապետ արքեպիսկոպոս, ծնվ. 1779 թ.)[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 465