Կառլ Ֆրիդրիխ Լեհման-Հաուպտ
Կառլ Ֆրիդրիխ Լեհման-Հաուպտ գերմ.՝ Carl Friedrich Lehmann-Haupt | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 11, 1861[1] Համբուրգ, Գերմանական միություն[2] |
| Մահացել է | հուլիսի 24, 1938[3] (77 տարեկան) Ինսբրուք, Ավստրիա[2] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | պատմաբան, համալսարանի դասախոս, խմբագիր, արևելագետ, իրավաբան և հնագետ |
| Հաստատություն(ներ) | Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան, Գրայֆսվալդի համալսարան, HU Berlin և Ստամբուլի համալսարան |
| Պաշտոն(ներ) | Գաղտնի խորհուրդ |
| Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[2] |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4] |
| Հայտնի աշակերտներ | Fritz Schachermeyr? |
| Ամուսին(ներ) | Therese Lehmann-Haupt? |
| Երեխա(ներ) | Hellmut Lehmann-Haupt? և Miriam Lehmann-Haupt? |
Կառլ Ֆրիդրիխ Լեհման-Հաուպտ (գերմ.՝ Carl Friedrich Lehmann-Haupt, մարտի 11, 1861[1], Համբուրգ, Գերմանական միություն[2] - հուլիսի 24, 1938[3], Ինսբրուք, Ավստրիա[2]), գերմանացի ասուրագետ, ուրարտագետ և հայագետ։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1901-ից)։
1898–99-ին Վ. Բելքի հետ գլխավորել է Բեռլինի հնագիտական արշավախումբը Արևմտյան Հայաստանում (պեղել է Թոփրախ կալեն) և Միջագետքում։ Հետազոտել և արժեքավոր տվյալներ է հավաքել Վասպուրականի, Տուրուբերանի, Մոկքի, Ծոփքի, Աղձնիքի և Միջագետքի վերաբերյալ։ Հրատարակել է ուրարտական արձանագրությունների՝ իր ժամանակի համար լիակատար ժողովածուն։
Տեղորոշել է արձանագրություններում հիշատակվող բնակավայրերը, երկրները։ Հանգամանորեն ուսումնասիրել է Քսենոփոնի գլխավորությամբ մ. թ. ա. 401–400-ին հունական զորքի նահանջի ճանապարհը։
Լեհման-Հաուպտը Տիգրանակերտ քաղաքը տեղադրել է այժմյան Ֆարկինի (Նփրկերտ) տեղում։ Հայաստանին նվիրված գործերում զետեղված են նաև պատմահնագիտական, ազգագրական արժեքավոր տվյալներ բնակչության կենցաղի, սովորությունների ևնի մասին։
Ասուրագիտական որոշ գործերում ձգտել է պարզել չափերի և կշիռների բաբելոնական համակարգի գիտական հիմքը և այդ համակարգի ազդեցությունը (Հին Հունաստանի և Հռոմի միջոցով) ժամանակակից եվրոպական չափագիտության վրա։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Armenien Einst und Jetzt, Bd 1–2, B., 1910–31
- Corpus inscriptionum Chaldi-carum, Bd 1–2, B., 1928–35։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 Deutsche Nationalbibliothek Record #116872381 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 https://www.deutsche-biographie.de/sfz49876.html
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 532)։ |
- Մարտի 11 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Համբուրգ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 24 մահեր
- 1938 մահեր
- Ինսբրուք քաղաքում մահացածներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի հայագետներ
- Գերմանացի ասորագետներ
- Գերմանացի ուրարտագետներ
- Գերմանացի արևելագետներ
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի հնագետներ