Սեդրակ Բարխուդարյան
Սեդրակ Բարխուդարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1898[1][2] Հաֆթվան[1][2] |
Մահացել է | մայիսի 8, 1970[1][2] (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հնագետ, պատմաբան և վիմագրագետ |
Հաստատություն(ներ) | Հայաստանի Պատմության Թանգարան[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1928)[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու[2] (1957) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Գիտական ղեկավար | Հովսեփ Օրբելի |
Սեդրակ Գևորգի Բարխուդարյան (մարտի 21, 1898[1][2], Հաֆթվան[1][2] - մայիսի 8, 1970[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ հնագետ, պատմաբան, վիմագրագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1932-1937 թվականներին, որպես Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող, ղեկավարել է հնագիտական գիտարշավներ։ 1935 թվականին լույս է տեսել Սեդրակ Բարխուդարյանի «Վելիքուխի երկիրը» արժեքավոր աշխատությունը։ 1954 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1963 թվականին լույս է ընծայել «Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ» մենագրությունը։ 1960 թվականին հիմնադրել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության ինստիտուտի վիմագրության բաժինը։ Չորս պրակով կազմել է «Դիվան հայ վիմագրության» (1960-1973 ) հայատառ վիմական արձանագրությունների ժողովածուն, որի առաջին երկու պրակները լույս են տեսել նրա կենդանության օրոք, իսկ վերջինները՝ հետմահու։ Սեդրակ Բարխուդարյանը մեծ վաստակ ունի հայ վիմագրագիտության զարգացման գործում։
Սեդրակ Բարխուդարյանն առաջարկում էր վիմագրական ժողովածուներ կազմելիս օգտվել վանքերում և Մատենադարանում պահվող մատյաններից, որոնցում կան նախկինում ընդօրինակված բազմաթիվ արձանագրություններ, որոնք այժմ գոյություն չունեն կամ մեզ են հասել քայքայված կամ եղծված վիճակում։ Ընթերցելիս պետք է առաջնորդվել բնագրի և վերծանության նույնականության սկզբունքով։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դիվան հայ վիմագրության, Պրակ II, Գորիսի, Սիսիանի եւ Ղափանի շրջաններ, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960։
- Դիվան հայ վիմագրության, Պրակ III, Վայոց ձոր, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1967։
- Դիվան հայ վիմագրության, Պրակ IV, Գեղարքունիք, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973։
- Դիվան հայ վիմագրության, Պրակ V, Արցախ, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1982։
- Բարխուդարյան Ս. Գ., Արցախի, Շաքիի և Փառիսոսի իշխանությունները IX-X դարերում.- «Պատմա-բանասիրական հանդես», 1971, № 1, էջ 52-76։ Archived 2016-05-19 at the Wayback Machine.
- Բարխուդարյան Ս. Գ., Դերբենդի հայ-աղվանական թագավորությունը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1969, № 3, էջ 125-148։(չաշխատող հղում)
- Բարխուդարյան Ս. Գ., Հայ կնոջ իրավական վիճակը միջին դարերում.- «Պատմա-բանասիրական հանդես», 1966, № 2, էջ 25-40։(չաշխատող հղում)
- Բարխուդարյան Ս. Գ., Կարախանյան Գ. Հ., Հայկական գերեզմանական հուշարձանները և նրանց քանդակները.- «Պատմա-բանասիրական հանդես», 1959, N 4, էջ 195-210։ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Բարխուդարյան Ս. Գ., Միջնադարյան հայ ճարտարապետներ.- «Պատմա-բանասիրական հանդես», 1959, N 1, էջ 99-118։(չաշխատող հղում)
- Բարխուդարյան Ս., Մի քանի դիտողություններ Երևանի Կաթողիկե եկեղեցու արձանագրությունների վերաբերյալ.- «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1947, № 5, էջ 69-78։(չաշխատող հղում)
- Բարխուդարյան Ս., Ժողովրդի դերը մեր պատմական հուշարձանների կերտման գործում.- «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1958, № 8, էջ 43-54։(չաշխատող հղում)
- Բարխուդարյան Ս. Գ., Հայաստանի կոթողային հուշարձանները.- «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1960, № 7-8, էջ 53-80։(չաշխատող հղում)
- Սեդրակ Բարխուդարյան, «Էջմիածնի ավետարանի» գրչության վայրը,- «Բանբեր մատենադարանի», 1958, 4, էջ 43-59։
- Սեդրակ Բարխուդարյան, Հերմոնի դպրոցի տեղադրությունն ու գործունեությունը,- «Բանբեր մատենադարանի», 1960, 5, էջ 294-306։
- Սեդրակ Բարխուդարյան, Գեղարքունիքի մելիքներն ու տանուտերերը ըստ Տաթևի վանքի մի փաստաթղթի,- «Բանբեր մատենադարանի», 1967, 8, էջ 191-227։
- Բարխուդարյան Ս. Գ., Տապանագիր Համամ իշխանի անունով.- «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1964, № 1, էջ 61-64։ Archived 2017-12-14 at the Wayback Machine.
- Бархударян Седрак. Страницы из истории Арцаха и армяно-албанских отношений. Науч. ред.։ А. Акопян, К. Асатрян; Ин-т археологии и этнографии НАН РА. Ер.։ Издательство НАН РА.– Ер.։ Гитутюн, 2011. – 176 с. ISBN 978-5-8080-0875-5
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավագյան Սուրեն, Սեդրակ Բարխուդարյան.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1970, № 5, էջ 113-114։ Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Պարույր Մուրադյան, Հարյուրամյակների միջով, հարյուրամեակների հետ [Սեդրակ Բարխուդարյանի վաստակը],- «Սովետական Հայաստան», 1976, 16 սեպտ.։
- Գրիգորյան Գ. Մ., Ականավոր վիմագրագետը.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 2005, № 3, էջ 188-193։ Archived 2015-06-11 at the Wayback Machine.
- Սարգսյան Գագիկ Գ., Ասատուրյան Կլարա, Սեդրակ Բարխուդարյան (Ծննդյան 110-ամյակի առթիվ).- «Պատմա-բանասիրական հանդես», 2008, № 2, էջ 287-311։(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 320)։ ![]() |