Հաֆթվան
Գյուղ | ||
---|---|---|
Հաֆթվան | ||
هفتوان | ||
Հաֆթվանի «Սուրբ Գևորգ» եկեղեցին | ||
Երկիր | Իրան | |
Երկրամաս | Արևմտյան Ադրբեջան | |
Շրջան | Սալմաստ գավառ | |
Համայնք | Zulachay Rural District? | |
ԲԾՄ | 1392 մ | |
Բնակչություն | 6313 մարդ (2006) | |
Ժամային գոտի | UTC+3:30, +4:30 | |
| ||
Հաֆթվան (Haftvān, պարս.` هفتوان), հայաբնակ գյուղ Իրանում, Ատրպատական նահանգի Սալմաստ գավառում։ Գտնվում է ծովի մակարդակից 1392 մ բարձրության վրա[1]։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1828 թվականին Հաֆթվանի հայերի մեծ մասը գաղթել և բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում։ 1914 թվականի նախօրեին գյուղն ուներ 400 տուն հայ բնակիչ, ովքեր զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո գյուղի բնակչության մեծ մասն արտագաղթել և բնակություն է հաստատել Իրանի քաղաքներում կամ այլ երկրներում։
Համաձայն 2006 թվականի տվյալների, գյուղն ուներ 6313 բնակիչ (1216 ընտանիք)[2]։
Եկեղեցիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին (13-րդ դար), վերանորոգվել է 1652 թվականին և 1930 թվականին՝ երկրաշարժից հետո։ Եկեղեցուն կից գտնվում է 20-րդ դարի սկզբին կառուցված, կիսավեր հանդիսասրահը[3]։
Բացի այդ, գյուղում առկա էին նաև հայկական «Սուրբ Աստվածածին» (18-րդ դար), «Սուրբ Թադեոս» (13-րդ դար) և «Սուրբ Պողոս-Պետրոս» եկեղեցիները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Haftvan, Iran Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Haftvān» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «فصلنامه فرهنگی پیمان». paymanonline.com (Persian). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 328)։ |