Աբգար Օրբելի
Աբգար Օրբելի | |
![]() | |
Աբգար Օրբելին Թիֆլիսում | |
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դատավոր, դատախազ և փաստաբան |
Ծննդյան օր | 1849 |
Վախճանի օր | 1912 |
Դինաստիա | Օրբելիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Հովսեփ Օրբելի |
Ամուսին | Վարվառա Արղության-Երկայնաբազուկ |
Զավակներ | Ռուբեն Օրբելի, Լևոն Օրբելի և Հովսեփ Օրբելի |
Աբգար Հովսեփի Օրբելի (1849 - 1912), հայ իրավաբանական գործիչ, դատավոր, փաստաբան։
Հովսեփ Օրբելու ավագ որդին, Վարվառա Արղության-Երկայնաբազուկի ամուսինը, Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելի եղբայրների հայրը, Օրբելիների իշխանական տոհմից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբգար Օրբելին ծնվել է 1849 թվականին Հովսեփ Օրբելու ընտանիքում։ Սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսումը ավարտելուց հետո, հոր պահանջով վերադարձել է հայրենիք և որպես հաշտարար դատավոր, պաշտոնավարել է Նախիջևան քաղաքում, Նոր Բայազետում, ապա՝ Քութայիսում։ Հետագայում, տեղափոխվելով Թիֆլիս, աշխատել է որպես դատախազի օգնական, այնուհետև զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ[1]։
Մահացել է 1912 թվականին։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a8/%D5%8E%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D5%BC%D5%A1_%D4%B1%D6%80%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%AF_%D6%87_%D4%B1%D5%A2%D5%A3%D5%A1%D6%80_%D5%80%D5%B8%D5%BE%D5%BD%D5%A5%D6%83%D5%AB_%D5%95%D6%80%D5%A2%D5%A5%D5%AC%D5%AB_%28Varvara_and_Argam_Orbeli%29.png/220px-%D5%8E%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D5%BC%D5%A1_%D4%B1%D6%80%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%AF_%D6%87_%D4%B1%D5%A2%D5%A3%D5%A1%D6%80_%D5%80%D5%B8%D5%BE%D5%BD%D5%A5%D6%83%D5%AB_%D5%95%D6%80%D5%A2%D5%A5%D5%AC%D5%AB_%28Varvara_and_Argam_Orbeli%29.png)
Աբգար Օրբելին ամուսնացել էր իշխանուհի Վարվառա Արղության-Երկայնաբազուկի հետ։ Ունեցել են երեք որդի՝
- Ռուբեն Օրբելի (փետրվարի 26, 1880 - մայիսի 9, 1943), հայ խորհրդային հնագետ, ստորջրյա հնագիտության հիմնադիրը ԽՍՀՄ-ում.
- Լևոն Օրբելի - (հուլիսի 7 1882 - դեկտեմբերի 9, 1958), հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ.
- Հովսեփ Օրբելի - (մարտի 20, 1887 - փետրվարի 2, 1961), հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Օրբելի եղբայրներ, էջ 1» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրբելի եղբայրներ Արխիվացված 2020-03-31 Wayback Machine