Միքայել Բարթիկյան
| Միքայել Բարթիկյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 5, 1887[1][2] |
| Ծննդավայր | Քոնիա, Քոնյայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
| Մահացել է | փետրվարի 27, 1968[1][2] (80 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Գերեզման | Չարբախի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Ա. և Ժ. Ճենազյան միջնակարգ վարժարան (1907)[1] |
| Մասնագիտություն | հրապարակախոս և հասարակական գործիչ |
| Աշխատատու | Գրականության ինստիտուտ[1] և Հաիմնարար գիտական գրադարան[1] |
| Երեխաներ | Հրաչ Բարթիկյան |
Միքայել Հակոբի Բարթիկյան (մայիսի 5, 1887[1][2], Քոնիա, Քոնյայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - փետրվարի 27, 1968[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), սփյուռքահայ հրապարակախոս, հասարակական գործիչ։
Հրաչ Բարթիկյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1907 թվականին ավարտել է Ճենանյան քոլեջը։ 1911 թվականին Կոնիայում հիմնադրել է «Շավիղ» տպարանը և միաժամանակ դասավանդել Ճենանյան քոլեջում՝ խմբագրելով վերջինիս «Իկոնիոն» ամսաթերթը (1912-1914 թվականներ)։ 1919 թվականին Իզմիրում հրատարակել է «Ատրուշան» կիսամսյան, 1924-1925-ական թվականներին Աթենքում՝ «Ֆորթիֆոր» երգիծաթերթը։ 1929 թվականին ավարտել է Լոնդոնի լրագրողական դպրոցը։ 1935 թվականին Աթենքում հիմնադրել է «Ատրուշան» տպարան–հրատարակչությունը և 1936-1937-ական թվականներին լույս ընծայել «Ամրոց» շաբաթաթերթը։ 1937 թվականին Աթենքում հրատարակել է հին հունական դիցաբանությանը նվիրված «Դիցապաշտ Հելլադան կամ Հելլեն դիք» աշխատության Ա հատորը։ 1946 թվականին ներգաղթել է Սովետական Հայաստան և աշխատել ՀՍՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում, ապա՝ ԳԱ հիմնակազմ գրադարանում։ Մամուլում հրատարակել է «Գերիի մը հիշատակները», «Այդ սև օրերուն» գրքերը և հատվածներ իր «Հայկական հետքեր Հունաստանի մեջ» աշխատությունից (ԳԱ «Տեղեկագիր», 1956 թվական, № 3 և «Էջմիածին» ամսաթերթ, 1958 թվական, հունիսի 27 Ե)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Բարթիկյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 316)։ |